Facebook   Twitter
 
Պայքար չորրորդ տեղի համար (Մաս երկրորդ)

Պայքար չորրորդ տեղի համար (Մաս երկրորդ)

09 Նոյեմբերի 2018 - 20:43
Ապագա ընտրության առաջին տեղը զբաղեցնողը հայտնի է նույնիսկ ռուսներին ու ամերիկացիներին:
Հաղթելու է Նիկոլ Փաշինյանը, ավելի ստույգ՝ նրա գլխավորած դաշինքը, որի կազմը հայ շարքային ընտրողը այդպես էլ ճշգրիտ չիմացավ: Կամ չհարցրեց, որովհետև ու՞մ է հետաքրքիր, թե ով է «Քաղաքացիական Պայմանագրի» պոչին թառած՝ խցկվելու խորհրդարան:

Եւ դա ոչ թե խոր մտածված ինտրիգ է, այլ պարզ հայկական իրողություն. թող լինի ժողովրդի կամքը: Երկրորդ տեղի հարցը նույնպես, կարծես թե, պարզ է:

Այն չի գրավի ոչ «Հանրապետությունը», ոչ էլ նույնիսկ «Լուսավոր Հայաստանը», որոնց համար պայծառ ապագա չեն կանխատեսում անգամ ամենալավատեսները:

Չնայած դրանց կուսակցապետները առայժմ մեծադղորդ հայտարարություններ են անում, այդուամենայնիվ, «Ելքի» անէացումից հետո դրա երկու բաղկացուցիչի ապագան, մեղմ ասած, անորոշ է, եթե ոչ կանխորոշված:

Դեռևս չի մոռացվել ակնարկը քաղաքական ուժերի մասին, որոնք կուլիսների հետևում բանակցում էին նախկին իշխանության հետ: Ամենայն հավանականությամբ, երկրորդ տեղում կհայտնվի այն ուժը, որին այդ մեղադրանքը հասցեագրված չէր, և որի մեղքը միայն այն է, որ, ճիշտ է, սև չէ, բայց մաքուր սպիտակ էլ չէ:

Ուստի երկրորդ տեղին հավակնում է «Բարգավաճ Հայաստանը», բայց քաղաքապետի ընտրության արդյունքից ակնհայտ է, որ այս անգամ այդ կուսակցությունը չի ստանա 400 հազարից ավելի ձայն:

Եւ այդ դեպքում երկրորդ տեղը կարող է բաժին ընկնել ոչ թե «Բարգավաճ Հայաստանին», այլ բոլորովին այլ ուժի, որը կարող է դառնալ այս ընտրության «մութ ձիուկը»: Լա՞վ է դա, թե վա՞տ, այլ հարց է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սեւ ուլտրակարճ զգեստ եւ գայթակղիչ կեցվածք․ Լիլիթ Կարապետյանի նոր լուսանկարը
18 Ապրիլի 2019 - 22:50
Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:
Չինացին կենդանաբանական այգում ընձուղտին կերակրել է թղթադրամներով
18 Ապրիլի 2019 - 22:41
Անհայտ տղամարդը այցելել է Չինաստանի Կունմին քաղաքի կենդանաբանական այգի և փորձել թղթադրամներով կերակրել ընձուղտին՝ գրում է South China Morning Post-ը։
«Իմ քայլը» դաշինքի պատգամավորը առաջարկել է քրեականացնել ֆինանսական միջնորդների գովազդը
18 Ապրիլի 2019 - 22:19
«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը առաջարկել է քրեականացնել ֆինանսական միջնորդների գովազդը։
Աննա Հակոբյանն ու Էդիլ Հովնանյանը քննարկել են համագործակցության հաստատումը
18 Ապրիլի 2019 - 21:49
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ապրիլի 18-ին հյուրընկալել է Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամի հոգաբարձու Էդիլ Հովնանյանին: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի լրատվական ծառայությունը։
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Գերմանիայի և Պորտուգալիայի նախագահներին
18 Ապրիլի 2019 - 21:45
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Պորտուգալիայի Մադեյրա կղզում տեղի ունեցած ավտովթարի և դրա հետևանքով տասնյակ գերմանացի զբոսաշրջիկների մահվան առնչությամբ ցավակցկական հեռագրեր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզային:
Մակրոնը պատվո մեդալներով պարգևատրեց Նոտր Դամի հրդեհը մարելիս հերոսություն ցուցաբերած հրշեջներին
18 Ապրիլի 2019 - 21:34
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվո մեդալներով Է պարգեւատրել հրշեջներին, որոնք խիզախություն ցուցաբերեցին Փարիզի Աստվածամոր տաճարում մոլեգնող հրդեհը մարելիս
Անգլիայում հայտնաբեված ձուկը, պարզվում է, կերել է լճում լողացող բադերին
18 Ապրիլի 2019 - 21:29
Անգլիայի Դոնկաստեր քաղաքի լճում մահացած պիրանիա են բռնել, որը ենթադրաբար բադեր է կերել՝ տեղեկացնում է The Yorkshire Post-ը։
Հայ և բուրյաթացի մարզիկները ծեծկռտուք են սարքել ММА-ի մենամարտին նախորդող կշռման արարողության ժամանակ (տեսանյութ)
18 Ապրիլի 2019 - 21:08
Ռուսաստանում՝ Բուրյաթիայի մայրաքաղաք Ուլան Ուդեում, կայացել է ММА մարտիկների կշռվելու արարողությունը, որը նախորդում է BFC-3-ի խառը մարտարվեստների միջազգային մրցույթին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17801
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Դեսպան Աթաբեկյանի այցը Զահլե քաղաք
Միջազգային, Հասարակություն