Facebook   Twitter
 
ՌՀՄ փոխնախագահ․ Զելենոգրադում ծեծկռտուքին մասնակցած հայերը, հավանաբար, Հայաստանից են եկել

ՌՀՄ փոխնախագահ․ Զելենոգրադում ծեծկռտուքին մասնակցած հայերը, հավանաբար, Հայաստանից են եկել

09 Նոյեմբերի 2018 - 21:01
Զելենոգրադում ծեծկռտուքին մասնակցած հայերը, ամենայն հավանականությամբ, Հայաստանից են եկել։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Գերման Անանյանցը։
Նա նշեց, որ չճշտված տվյալներով՝ կալանավորվել է 8 մարդ (7 հայ եւ 1 դաղստանցի)։

«Նրանցից մեկը դիմել է հիվանդանոց՝ որովայնի խոռոչի ներթափանցող վնասվածքով։ Ներկայում հետաքննություն է ընթանում, պարզվում են գործի հանգամանքները»,- ասաց Անանյանցը։

«Զելենոգրադ 24»-ը հայտնել է, որ Հայաստանի 33-ամյա քաղաքացուն կասկածում են առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնելու մեջ։

Քաղաքի ՆԳ վարչության աշխատակիցները ՌԴ ՔՕ 111 հոդվածով (առողջությանը կանխամտածված ծանր վնաս հասցնելը) քրեական գործ են հարուցել՝ նոյեմբերի 7-ին «Զելենոգրադի մարգարիտ» բնակելի համալիրում կենցաղային հողի վրա ծագած վեճի ժամանակ դանակով վնասվածքներ պատճառելու փաստով։ Հանցանքի մեջ կասկածվողը կալանավորված է։ Նշված հանցանքի համար առավելագույն պատիժը կարող է 8 տարվա ազատազրկումը լինել։

Հիշեցնենք, որ Զելենոգրադի 17-րդ միկրոշրջանի շինարարական ավանի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքին մոտ 15 մարդ էր մասնակցել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները կալանավորել էին նրանցից 12-ին, այդ թվում՝ մեկ աղջկա։ Կալանավորվածների մեջ Հայաստանի 7 եւ Դաղստանի 1 քաղաքացի կա։ 32-ամյա եւս մեկ դաղստանցի կրծքավանդակին դանակի վնասվածքներով հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոց, որտեղ այժմ բուժվում է։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
ԿՀՎ-ից հայնել են, որ Խաշոգջիի սպանության հրամանը Սաուդյան Արաբիայի արքայազն է տվել
17 Նոյեմբերի 2018 - 10:40
ԿՀՎ-ում հանգել են այն եզրակացության, որ լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հրամանը տվել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով ԱՄՆ ներկայացուցչին:
Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած
17 Նոյեմբերի 2018 - 10:21
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում բռնկված անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 71-ի, ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած:
Լոնդոնյան ռեստորանը փակել է զուգարանի մուտքը
17 Նոյեմբերի 2018 - 09:23
Լոնդոնյան ռեստորանը փակել է զուգարանի մուտքը, որպեսզի հաճախորդները կարողանան սեփական փորձով զգալ, թե ինչ են զգում 2,3 մլրդ մարդ աշխարհում, որոնք զուգարանի հասանելիություն չունեն, գրում է AP-ն։
Թրամփը խոստովանել է, որ «շատ դյուրությամբ» է պատասխանել ռուսական գործի վերաբերյալ հարցերին
17 Նոյեմբերի 2018 - 09:16
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար դժվար չէր պատասխանել հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլերի հարցերին, որը վարում է 2016-ի ամերիկյան ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործը, փոխանցում է Reuters-ը:
ՌԴ ԱԴԾ-ն զանգվածային խուզարկություններ է իրականացրել Ղրիմի «Եհովայի վկաների» շրջանում
16 Նոյեմբերի 2018 - 22:45
Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի հյուսիսում գտնվող Ջանկոյ քաղաքում խուզարկություններ է իրականացրել «Եհովայի վկաներ» աղանդավորական շարժման անդամների տներում, այս մասին հաղորդել է "Россия-24" հեռուստաալիքը:
Աղբյուր․ ԵՄ բանակցություններում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն քննարկվի
16 Նոյեմբերի 2018 - 22:10
Եվրամիության ԱԳ նախարարները նոյեմբերի 19-ին կայանալիք բանակցություններում կքննարկեն Մինսկի պայմանավորվածությունների կատարման իրավիճակը եւ Ազովի ծովում կատարվող իրադարձությունները, սակայն Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառման թեման այնտեղ չի քննարկվի՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԵՄ-ում իր աղբյուրին։
Ինդոնեզիայում ավիավթարի հետևանքով զոհվածներից մեկի ընտանիքը դատի է տվել Boeing-ին
16 Նոյեմբերի 2018 - 20:18
Ինդոնեզիայում Lion Air ավիաընկերության Boeing 737 Max 8 վթարի հետևանքով զոհված բժիշկ Ռիո Նանդա Պուրտամայի ծնողները դատի են տվել ավիաշինարարական ընկերությանը:
Փայլանը Թուրքիայի ՆԳ նախարարին համարում է երկրի ներքին խաղաղության ամենամեծ սպառնալիքը
16 Նոյեմբերի 2018 - 19:56
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել է, որ երկրի ներքին անդորրը վտանգող ամենամեծ «գործոնը» հենց Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է:
Բաքվից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Մոսկվա-Պեմզա չվերթն իրականացնող ինքնաթիռի հետ
16 Նոյեմբերի 2018 - 19:38
Բաքու-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Մոսկվա-Պեմզա չվերթի ինքնաթիռի հետ, երկու օդանավերի օդաչուներին էլ հաջողվել է խուսափել ողբերգությունից:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4198
 
Լրահոս`
 
 
 
Շպռոտը՝ կրքոտ կերպարում
Հասարակություն