Facebook   Twitter
 
Մարի Մանուկյանն ու Լորիկ Չարքուդյանը ՝ Միչիգանի եւ Մերիլենդի օրենսդիր մարմինների անդամներ

Մարի Մանուկյանն ու Լորիկ Չարքուդյանը ՝ Միչիգանի եւ Մերիլենդի օրենսդիր մարմինների անդամներ

09 Նոյեմբերի 2018 - 22:27
Ամերիկահայ Մարի Մանուկյանը ԱՄՆ նոյեմբերի 6-ի միջանկյալ ընտրություններում հաղթել է իր հակառակորդ Դեյվիդ Վոլկինսոնին եւ ընտրվել է Միչիգանի Ներկայացուցիչների պալատի անդամ:
Իսկ Մերիլենդում հայազգի Լորիկ Չարքուդյանը նույն օրը ընտրվել է Մերիլենդի 20-րդ շրջանի պատգամավոր` դառնալով վերջին ժամանակներում առաջին ամերիկահայը, որ ընդգրկված է նահանգի օրենսդիր մարմնում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքէջից:

Ե՛վ Մանուկյանը, ե՛վ Չարքուդյանը Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի թոռներ են, երկուսն էլ ընտրությունների նախընտրական քարոզարշավում մեծ աջակցություն են ստացել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի կողմից:

Մարի Մանուկյանի թեկնածությանն իրենց աջակցությունն էին հայտնել նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարակ Օբաման, սենատոր Գարի Փիթերսը, նահանգապետ Գրետչեն Ուիթմերը, ինչպես նաեւ լրագրողական մի քանի կազմակերպություն:

Լորիկ Չարքուդյանն էլ աջակցություն է ստացել Մերիլենդի նահանգի բազմաթիվ հասարակական կազմակերպություններից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումը Իրաքի կապի նախարարի հետ
20 Փետրվարի 2019 - 19:38
Փետրվարի 20-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին (Dr. Naeem Th. Yousir)։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
20 Փետրվարի 2019 - 19:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Պուտինը հանձնարարել է Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել
20 Փետրվարի 2019 - 18:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսկոսմոս»-ին հանձնարարել է Մոսկվայի կառավարության հետ համատեղ Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղերձի շրջանակներում՝ հայտնում է РБК-ն։
Հակոբ Արշակյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
20 Փետրվարի 2019 - 18:43
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին։
«Իմ քայլը» դաշինքին բյուջեից կհատկացվի 78 մլն 6300 դրամ
20 Փետրվարի 2019 - 15:38
ՀՀ 2019թ. պետական բյուջեից Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կհատկացվի
Դեսպան Արա Այվազյանի աշխատանքային այցը Կոստա Ռիկա
20 Փետրվարի 2019 - 15:02
Փետրվարի 12-16-ը Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանն աշխատանքային այցով գտնվում էր Կոստա Ռիկայում։ Փետրվարի 13-ին կայացավ երկրի նախագահ Կառլոս Ալվարադո Կեսադայի (Carlos Alvarado Quesada) կողմից ռեզիդենտ և համատեղության կարգով հավատարմագրված դիվանագիտական կորպուսին Նոր տարվա ողջույնի պաշտոնական արարողությունը, որին մասնակցեց նաև Հայաստանի դեսպանը։
«Քաղաքական կամքը» կարող է «սայթաքել». ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն՝ կառավարության ծրագրի մասին
20 Փետրվարի 2019 - 13:47
ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն շարունակում է ներկայացնել իր տեսակետը կառավարության 5-ամյա ծրագրի վերաբերյալ:
ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ
20 Փետրվարի 2019 - 13:26
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցով ժամանել են Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` արդեն տեղի է ունեցել ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ նրանց հանդիպումը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 5159
 
Լրահոս`