Facebook   Twitter
 
Անհայտ անձինք կրակ են բացել Քանյե Ուեսթի առանձնատան ուղղությամբ

Անհայտ անձինք կրակ են բացել Քանյե Ուեսթի առանձնատան ուղղությամբ

09 Նոյեմբերի 2018 - 22:54
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բևեռլի Հիլզ քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի առանձնատան ուղղությամբ: Ինչպես հաղորդում է TMZ-ը, միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 9-ին:
Հրաձգության պահին առանձնատանն ընթանում էին Քանյե Ուեսթի և ռեփեր Tekashi 6ix9ine-ի համատեղ տեսահոլովակի նկարահանումները:

Ականատեսների խոսքով՝ անհայտ անձինք մեքենայից ութ կրակոց են արձակել: Գնդակներից մեկը դիպչել է տան ննջարանի պատուհանին, սակայն երաժիշտները, ինչպես նաև նկարահանող խմբի անդամները, բարեբախտաբար, չեն տուժել:

Միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Ռեփերն ու նրա հյուրերը լքել են առանձնատունը: Հայտնի է, որ նկարահանումներին պետք է ներկա գտնվեր նաև երգչուհի Նիքի Մինաժը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Հոգեբուժարաններում Պաշտպանի արձանագրած խախտումների հիման վրա հարուցվել են նոր քրեական գործեր
14 Նոյեմբերի 2018 - 11:20
Հոգեբուժական կազմակերպություններում խախտումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հիման վրա հարուցվել է ևս երկու քրեական գործ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Մեկ օր առաջ պետական գրանցում ստացած ՔՈ–ն կմասնակցի ընտրություններին. դեռ ցուցակը պատրաստ չէ
14 Նոյեմբերի 2018 - 11:17
Նոյեմբերի 13–ին պետական գրանցում ստացած «Քաղաքացու որոշում» կուսակցությունը երեկ երեկոյան կուսակցության գործադիր մարմնի նիստում որոշում է կայացրել մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Ընդգրկվել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու».Բաբկեն Թունյան
14 Նոյեմբերի 2018 - 11:16
Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը կմասնակցի առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին, ընդգրկվելու է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Ղազախստանի ֆինանսիստների կոնգրեսին
14 Նոյեմբերի 2018 - 11:14
Հ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Ալմաթի՝ Ղազախստանի ֆինանսիստների 8-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով:
Այսօր լրանում է ցուցակները ԿԸՀ ներկայացնելու ժամկետը
14 Նոյեմբերի 2018 - 10:50
Այսօր ժամը 18-ին լրանում է կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը:
Պատգամավորի թեկնածուի տեղեկանք ստանալու համար դիմողների թիվը հասել է 2000–ի
14 Նոյեմբերի 2018 - 10:47
Նոյեմբերի 14–ի դրությամբ մոտ 2000 քաղաքացի է դիմել անձնագրային ծառայություն՝ ԱԺ արտահերթ ընտրություններին պատգամավորի թեկնածուի առաջադրման համար պահանջվող տեղեկանք ստանալու։
ՀՀ չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի դեպքերի քանակը վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է. ԱՆ
14 Նոյեմբերի 2018 - 10:46
Այսօր Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Ինչպես տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից, շաքարային դիաբետն իր տարածվածությամբ համարվում է դարի հիվանդություն` ախտահարելով բնակչության գրեթե բոլոր տարիքային խմբերին:
Ավազակային հարձակում Երևանում
14 Նոյեմբերի 2018 - 10:43
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։
Երեւանում բախվել են Mercedes-ն ու «ՎԱԶ 21093»-ը. Mercedes-ը բախվել է հաստաբուն ծառին
14 Նոյեմբերի 2018 - 10:42
Երեւանում, նոյեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21։10-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի հարեւանությամբ, բախվել են 23-ամյա Ցոլակ Գ.-ի վարած Mercedes մակնիշի 32 ԼՏ 832 համարանիշի եւ 21-ամյա Տարոն Դ.-ի վարած «ՎԱԶ 21093» մակնիշի 09 ՍՍ 926 համարանիշի ավտոմեքենաները։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16216
 
Լրահոս`