Facebook   Twitter
 
Մբապե. Մեսիից եւ Ռոնալդուից լավ հիմա ոչ ոք չի խաղում, բայց «Ոսկե գնդակը» կստանա այլ խաղացող

Մբապե. Մեսիից եւ Ռոնալդուից լավ հիմա ոչ ոք չի խաղում, բայց «Ոսկե գնդակը» կստանա այլ խաղացող

09 Նոյեմբերի 2018 - 23:09
Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Փարիզի ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեն վստահ է, որ այս տարի «Ոսկե գնդակը» բաժին չի հասնի արգենտինացի Լիոնել Մեսիին կամ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին։
«Հիմա աշխարհում ոչ ոք Մեսիից եւ Ռոնալդուից լավ չի խաղում, սակայն այս տարի «Ոսկե գնդակը» կստանա այլ խաղացող։ Դա իմ կարծիքն է, քանի որ 2018–ն աշխարհի առաջնության տարի էր։ Հենց այդ մրցաշարում մրցելույթը որոշիչ դեր է ունենում այս մրցանակաբաշխությունում։ Հույս ունեմ, որ «Ոսկե գնդակը» կստանա Ֆրանսիայի հավաքականի խաղացող։ Մենք հասել են պատմական նվաճման։ Լավ կլիներ ստանալ նաեւ այս մրցանակը»,– Մբապեի խոսքը մեջբերում է AFP–ն։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ–ի վարկածով, աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արմեն Գյուլբուդաղյանցի հետխաղային մամուլի ասուլիսը չի կայացել
17 Նոյեմբերի 2018 - 11:15
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի հարկի տակ 2:6 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ։
Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին
17 Նոյեմբերի 2018 - 11:02
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը և Իսպանիայի հավաքականը բացառիկ ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգային մասնակցող մյուս թիմերին:
Յուրա Մովսիսյանը գերազանցեց Մարկոս Պիզելիի և Արթուր Պետրոսյանի ցուցանիշները
17 Նոյեմբերի 2018 - 10:48
Հայաստաի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը գերազանցեց Մարկոս Պիզելիի և Արթուր Պետրոսյանի ցուցանիշները:
Ազգերի լիգա. Օրվա խաղերը
17 Նոյեմբերի 2018 - 09:15
Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլում նոյեմբերի 17-ին կշարունակվի 5-րդ տուրը:
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը 6:2 հաշվով հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն
17 Նոյեմբերի 2018 - 08:50
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ջիբրալթարի ընտրանուն:
Ազգերի լիգա. Ջիբրալթար-Հայաստան. ուղիղ հեռարձակում
17 Նոյեմբերի 2018 - 00:04
Հայաստանի ազգային հավաքականն այսօր Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում կհյուրընկալվի Ջիբրալթարի ընտրանուն:
Նեյմար. «Արսենալը» Էմերիի ղեկավարությամբ ցուցադրում է գերազանց ֆուտբոլ
17 Նոյեմբերի 2018 - 00:01
Ֆրանսիական ՊՍԺ–ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հիացմունքով է խոսել Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի մասին։
Լիգա 1. Մբապեն՝ 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ
16 Նոյեմբերի 2018 - 23:23
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության 2018 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Լա Լիգան շարունակում է ԱՄՆ–ում գովազդել Մայամիում նախատեսված «Ժիրոնա» – «Բարսելոնա» խաղը
16 Նոյեմբերի 2018 - 22:05
Իսպանական Լա Լիգան դեռ պաշտոնապես չի հրաժարվել Իսպանիայի առաջնության 21–րդ տուրի «Ժիրոնա» – «Բարսելոնա» հանդիպումը Մայամիում անցկացնելու մտադրությունում։ ԱՄՆ–ում շարունակվում է հանդիպման գովազդային արշավը, գրում է Football Espana–ն։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2225
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Շպռոտը՝ կրքոտ կերպարում
Հասարակություն