Facebook   Twitter
 
Թրամփն արգելել է ապաստան տրամադրել ապօրինի ներգաղթյալներին

Թրամփն արգելել է ապաստան տրամադրել ապօրինի ներգաղթյալներին

09 Նոյեմբերի 2018 - 23:41
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ապօրինի ներգաղթյալներին ապաստանի տրամադրումը սահմանափակող փաստաթղթի ստորագրման մասին, հաղորդում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով` այս փաստաթուղթը թույլ չի տա ապօրինի ներգաղթյալներին դիմել ԱՄՆ իշխանություններին փախստականի կարգավիճակ ստանալու համար: Նշվում է, որ նման միջոցները պայմանավորված են նրանով, որ մի քանի հազար փախստականից բաղկացած քարավանը մոտենում է ԱՄՆ սահմանին:

Թրամփի ստորագրած փաստաթղթում նշվում է, որ ապաստան ստանալու համար դիմում ներկայացնելու արգելքը ժամանակավոր բնույթ է կրում և տարածվում է միայն այն անձանց վրա, որոնք անօրինական ճանապարհով են հատել ամերիկա-մեքսիկական սահմանը: Սա նշանակում է, որ եթե օտարերկրյա քաղաքացին հատի սահմանն օրինական ճանապարհով, իսկ այնուհետև դիմի իշխանություններին և ապաստան խնդրի, ապա նա կարող է դիմում ներկայացնել փախստականի կարգավիճակ ստանալու համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աջարիայի ևս երկու բնակիչ Է մահացել «խոզագրիպից». Rustavi2
23 Հունվարի 2019 - 12:02
Աջարիայի ևս երկու բնակիչ՝ 48-ամյա կինը և 33-ամյա տղամարդը, ինչպես ենթադրվում է, մահացել են H1N1 վիրուսից՝ բարդացումների հետևանքով: Այս մասին հայտնում է Rustavi2 հեռուստաալիքը:
Մեքսիկայում խողովակատարի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 96-ի
23 Հունվարի 2019 - 12:01
Մեքսիկայում խողովակատարի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 96-ի, հայտնում է Universal-ը:
Այսօր Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները
23 Հունվարի 2019 - 11:53
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն։ Թուրքիան հայտարարել է, որ հանդիպմանը կքննարկվի Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու Անկարայի առաջարկը:
Մեքսիկան սպանությունների թվով ռեկորդ է սահմանել
23 Հունվարի 2019 - 11:42
2018-ին Մեքսիկան ռեկորդ է սահմանել երկրում կատարված սպանությունների թվով: Այս մասին ասվում է Անվտանգության և քաղաքացիական պաշտպանության քարտուղարության զեկույցում, հաղորդում է CNN-ը:
Մեծ Բրիտանիայում խաբեբաներն իրենց վարած ճոխ կյանքից լուսանկարներ են հրապարակել սոցցանցերում և ձերբակալվել
23 Հունվարի 2019 - 11:40
Մեծ Բրիտանիայի Էսսեքս կոմսությունում խաբեբաները 30 մարդուց ավելի քան 400 հազար ֆունտ ստեռլինգ են շորթել, որից հետո սոցցանցերում տեղադրել են իրենց ճոխ կյանքի լուսանկարները և ձերբակալվել, գրում է Essex Live-ը:
ԱՄՆ-ին խանգարում է աշխարհում Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը
23 Հունվարի 2019 - 11:24
Աշխարհում ազդեցությունը մեծացնելու Ռուսաստանի փորձերը կարող են հակասության մեջ մտնլ ԱՄՆ-ի նպատակների հետ: Այս մասին ասվում է հետախուզության ոլորտում ԱՄՆ-ի ազգային ռազմավարությունում, որը հրապարակվել է չորեքշաբթի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Լրատվամիջոցները հաղորդում են Եմենի մայրաքաղաքում երկու պայթյունների մասին
23 Հունվարի 2019 - 11:11
Եմենի մայրաքաղաք Սանայում երկու պայթյուն է որոտացել, հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Al Arabiya-ին:
Ամերիկացիները չեն ցանկանում Թրամփին վերընտրել նախագահի պաշտոնում
23 Հունվարի 2019 - 11:09
Հարվարդի համալսարանին կից ամերիկյան քաղաքականության Harris Insights & Analytics հետազոտական կենտրոնի հարցման համաձայն՝ հաջորդ նախագահական ընտրություններում ամերիկացիների մեծամասնությունը չի քվեարկի Դոնալդ Թրամփի վերընտրման օգտին:
«Հայ-ուզբեկական հարաբերությունները կշարունակեն ընդլայնվել». Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին
23 Հունվարի 2019 - 11:00
ՀՀ վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահը
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4375
 
Լրահոս`