Facebook   Twitter
 
Էրդողանի Փարիզ կատարելիք այցի դեմ հայտարարությունը ստորագրել են 65 հայտնի գործիչներ

Էրդողանի Փարիզ կատարելիք այցի դեմ հայտարարությունը ստորագրել են 65 հայտնի գործիչներ

09 Նոյեմբերի 2018 - 23:59
Ֆրանսիական Le Monde թերթը հրապարակել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարությունը, որի ներքո ստորագրել են ինչպես հայ, այնպես էլ Ֆրանսիայի հասարակական, քաղաքական հայտնի գործիչներ:
Հայտարարությանը միացած անձինք իրենց բողոքն են արտահայտում նոյեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Փարիզ կատարելիք այցի կապակցությամբ, որն այստեղ մասնակցելու է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողություններին: Գործիչները դատապարտում են Թուրքիայի նախագահի ներկայությունը արարողություններին, ինչը, ըստ նրանց, կարող է խաթարել դրանց իմաստը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ժխտողական պետություն Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Թվում է՝ այդ երկրի ղեկավարը Հայոց ցեղասպանությունից արել է միայն մեկ եզրակացություն. այն, որ հանցանքը կարող է գնվել»: Հայտարարությանը միացածները պահանջում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից իր հյուրին ցույց տալ, որ նրա ներկայությունը հիշատակի արարողություններին չի կարող լինել հիմնավոր՝ հաշվի առնելով նաև նրա կառավարման ռեժիմի դրսևորումները, բռնաճնշումները, որոնք հակասում են 100-ամյա զինադադարի արժեքներին:

Հայտարարության ներքո ստորագրել են Եվրոպական հակառասիստական շարժման նախագահ Բենժամին Աբտանը, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Չենգիզ Աքթարը, պատմաբաններ՝ Անետ Բեքերը, Համիթ Բոզարսլանը, փիլիսոփա Պասկալ Բրյուկները, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ՝ Մարին Բրինիեն, Ժան Կլոդ Բուշեն, Վալերի Բուայեն, Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայում Քրդստանի ժողովրդավարական խորհրդի նախագահ Վեդատ Բինգոլը, նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, տնտեսագետ և քաղաքագետ Ահմեդ Ինսելը, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը և այլք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքիայի քրդամետ կուսակցության նոր համանախագահը նույնպես կարող է հայտնվել բանտում ու զրկվել մանդատից
14 Նոյեմբերի 2018 - 10:23
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանն այդ պաշտոնում իրեն նախորդած Սելահաթթին Դեմիրթաշի պես կարող է հայտնվել բանտում ու զրկվել պատգամավորական մանդատից, այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը:
Քալիֆորնիայում անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի
14 Նոյեմբերի 2018 - 09:46
Քալիֆորնիայում Camp անտառային հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 48-ի, հայտնում է KSBY հեռուստաալիքը՝ վկայակոչելով նահանգի շերիֆ Բյուտ Քորի Հոնեին:
Թրամփը կրկին վիրավորել է Մակրոնին
14 Նոյեմբերի 2018 - 09:35
ԱՄՆ նախագահը վիրավորելով իր ֆրանսիացի պաշտոնակցին, հայտարարել է, որ ժողովրդի շրջանում նրա վարկանիշը խիստ նվազել է:
Մերկելը ԵՄ միացյալ զինված ուժեր ստեղծելու կոչ է արել
14 Նոյեմբերի 2018 - 00:02
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպական միության միացյալ զինված ուժեր ստեղծելու կոչ է արել՝ հիշելով Առաջին համաշխարհային պատերազմի դասերը եւ տարաձայնությունները, որոնք հանգեցրեցին հակամարտության՝ տեղեկացնում է Reuters-ը։
Ուկրաինական ուղղափառ եկեղեցին դադարեցնում է հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի հետ
13 Նոյեմբերի 2018 - 23:49
Ուկրաինական ուղղափառ եկեղեցու սինոդը որոշում է կայացրել խզել հաղորդակցությունը Կոստանդնուպոլսի պատրիարքության հետ:
Իսրայելական զորքերը մեկ օրում 160 թիրախ են խոցել Գազայի հատվածում
13 Նոյեմբերի 2018 - 23:05
Իսրայելական զորքերը վերջին մեկ օրում պաղեստինցի գրոհայինների արձակած ավելի քան 100 հրթիռ և ռումբ են որսացել և ի պատասխան 160 թիրախ խոցել Գազայի հատվածում:
Հայկական դպրոցից դուրս եկող աղջիկներին հետևող պակիստանցին ձերբակալվել է Ախալցխայում
13 Նոյեմբերի 2018 - 22:40
Ախալցխայում ձերբակալվել է Պակիստանի 37–ամյա քաղաքացի, որը հայկական դպրոցի հարակից փողոցում հետեւել է դպրոցից դուրս եկող աղջիկներին: Այս մասին հայտնում է akhaltskha.net-ը։

Բանտարկյալները օգնում են վերացնել Քալիֆորնիայի հրդեհները
13 Նոյեմբերի 2018 - 21:08
Քալիֆորնիայի հրշեջ ծառայությունները միայնակ գլուխ չեն հանում նահանգի պատմության մեջ ամենաավերիչ հրդեհից, որի զոհն է դարձել 40 մարդ։
Ռուսաստանը նավթի արդյունահանման ռեկորդ է սահմանել
13 Նոյեմբերի 2018 - 20:57
Ռուսաստանը ռեկորդ է սահմանել նավթի արդյունահանման ծավալների առումով: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՕՊԵԿ-ի (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) նոյեմբերյան զեկույցում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4192
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Օրվա խորհուրդը
Հասարակություն