Facebook   Twitter
 
Երուսաղեմում աճուրդի կհանվի Ալբերտ Էյնշտեյնի նամակը, որում ֆիզիկոսը Գերմանիայի համար «մութ ժամանակներ» էր կանխատեսել

Երուսաղեմում աճուրդի կհանվի Ալբերտ Էյնշտեյնի նամակը, որում ֆիզիկոսը Գերմանիայի համար «մութ ժամանակներ» էր կանխատեսել

10 Նոյեմբերի 2018 - 00:03
Երուսաղեմում նոյեմբերի 13-ին աճուրդի կհանվի հրեա հայտնի ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնի նամակը, որում գիտնականը նացիստական վարչակարգի հաստատումից դեռ տարիներ առաջ Գերմանիայի համար «մութ ժամանակներ» էր կանխատեսել: Ինչպես հաղորդում է The Times of Israel թերթը, լոտի նախնական գինը կլինի 12 հազար դոլար:
Նամակը, որը հասցեագրված էր ֆիզիկոսի քրոջը՝ Մայային, Էյնշտեյնը գրել է 1922 թվականի օգոստոսին, երբ ստիպված է եղել մեկնել Բեռլինից և թաքնվել Գերմանիայի հյուսիսում՝ աջակողմյան ծայրահեղականների կողմից Գերմանիայի՝ ազգությամբ հրեա արտաքին գործերի նախարար Վալտեր Ռատենաուի սպանությունից հետո:

Նամակի վրա բացակայում է հետադարձ հասցեն, քանի որ ոստիկանությունը նախազգուշացրել էր Էյնշտեյնի կյանքին սպառնացող վտանգի մասին: Այս նամակը գրելուց 11 տարի անց՝ Ադոլֆ Հիտլերի իշխանության գալուց հետո, հռչակավոր ֆիզիկոսը հրաժարվել է Գերմանիայի քաղաքացիությունից և տեղափոխվել ԱՄՆ:

«Այստեղ ոչ ոք չգիտի, թե որտեղ եմ ես, և ինձ կորած են համարում: Այստեղ տնտեսական ու քաղաքական մութ ժամանակներ են սկսվում, ուստի ես ուրախ են, որ ունեմ այդ ամենից խուսափելու հնարավորություն», - գրել է Էյնշտեյնը՝ հավելելով. «Գործերս լավ են՝ չնայած գերմանացի գործընկերներիս շրջանում եղած բոլոր հակասեմականներին»:

Համարվում է, որ նամակն Էյնշտեյնը գրել է գերմանական Քիլ նավահանգստային քաղաքում, ինչից հետո մեկնել է ասիական երկրներ ճանապարհորդելու: Նույն տարվա դեկտեմբերին նա դարձել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լաթաքիայում մեքենայի պայթյունի հետևանքով 14 մարդ է վիրավորվել
23 Հունվարի 2019 - 14:15
Սիրիայի Լաթաքիա քաղաքում մեքենայի պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 14-ը վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով:
Պուտինի աշխատանքային օրակարգում հունվարի 25-ին Փաշինյանի հետ հանդիպում դեռ նշանակված չէ. Պեսկով
23 Հունվարի 2019 - 14:14
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային օրակարգում հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում դեռ նշանակված չէ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է սիրիացի ներգաղթյալների անօրինական շահագործման հարցը
23 Հունվարի 2019 - 13:44
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի ուշադրությունը սևեռել է սիրիացի ներգաղթյալների խնդիրների վրա:
Աջարիայի ևս երկու բնակիչ Է մահացել «խոզագրիպից». Rustavi2
23 Հունվարի 2019 - 12:02
Աջարիայի ևս երկու բնակիչ՝ 48-ամյա կինը և 33-ամյա տղամարդը, ինչպես ենթադրվում է, մահացել են H1N1 վիրուսից՝ բարդացումների հետևանքով: Այս մասին հայտնում է Rustavi2 հեռուստաալիքը:
Մեքսիկայում խողովակատարի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 96-ի
23 Հունվարի 2019 - 12:01
Մեքսիկայում խողովակատարի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է մինչեւ 96-ի, հայտնում է Universal-ը:
Այսօր Մոսկվայում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները
23 Հունվարի 2019 - 11:53
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն։ Թուրքիան հայտարարել է, որ հանդիպմանը կքննարկվի Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտի» ստեղծելու Անկարայի առաջարկը:
Մեքսիկան սպանությունների թվով ռեկորդ է սահմանել
23 Հունվարի 2019 - 11:42
2018-ին Մեքսիկան ռեկորդ է սահմանել երկրում կատարված սպանությունների թվով: Այս մասին ասվում է Անվտանգության և քաղաքացիական պաշտպանության քարտուղարության զեկույցում, հաղորդում է CNN-ը:
Մեծ Բրիտանիայում խաբեբաներն իրենց վարած ճոխ կյանքից լուսանկարներ են հրապարակել սոցցանցերում և ձերբակալվել
23 Հունվարի 2019 - 11:40
Մեծ Բրիտանիայի Էսսեքս կոմսությունում խաբեբաները 30 մարդուց ավելի քան 400 հազար ֆունտ ստեռլինգ են շորթել, որից հետո սոցցանցերում տեղադրել են իրենց ճոխ կյանքի լուսանկարները և ձերբակալվել, գրում է Essex Live-ը:
ԱՄՆ-ին խանգարում է աշխարհում Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը
23 Հունվարի 2019 - 11:24
Աշխարհում ազդեցությունը մեծացնելու Ռուսաստանի փորձերը կարող են հակասության մեջ մտնլ ԱՄՆ-ի նպատակների հետ: Այս մասին ասվում է հետախուզության ոլորտում ԱՄՆ-ի ազգային ռազմավարությունում, որը հրապարակվել է չորեքշաբթի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4375
 
Լրահոս`