Facebook   Twitter
 
Երեւանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում

Երեւանի քաղաքապետը հանձնառություն է ստանձնել նախադպրոցական ներառական կրթության մոդելի կիրառման հարցում

20 Նոյեմբերի 2018 - 21:06
Նոյեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համար 92 ներառական մանկապարտեզ: Այցն իրականացվել է Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ:
Խորհրդարանի ղեկավարը եւ քաղաքապետը շրջայց են կատարել մանկապարտեզում, ծանոթացել զարգացման հապաղումներ ունեցող երեխաների համար ստեղծված պայմաններին, զրուցել բազմամասնագիտական թիմի անդամների հետ: Մանկապարտեզն ընդունել է 42 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` թեթեւ, միջին եւ ծանր զարգացման խնդիրներով:

Օրենսդիր մարմնի ղեկավարը շրջայցի ընթացքում քաղաքապետին ծանոթացրել է բազմաֆունկցիոնալ ներառական մանկապարտեզի մոդելին: Ըստ Արա Բաբլոյանի` հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության կարեւորագույն բաղադրիչներից է առողջական խնդիրների վաղ հայտնաբերումն ու միջամտությունը, ինչն ապահովում է լավագույն արդյունք: Նա ընդգծել է, որ երեխաները նման մանկապարտեզներում ստանում են եւ՛ կրթություն, եւ՛ խնամք, եւ՛ համապատասխան բուժաջակցություն, ինչը դյուրացնում է կրթության հետագա կազմակերպումը ներառական դպրոցներում եւ մասնագիտական հմտությունների ձեռքբերումը` ապահովելով գործընթացի շարունակականությունը:

Լինելով Հայաստանում բազմաֆունկցիոնալ ներառական մանկապարտեզի մոդելի նախաձեռնողներից եւ ջատագովներից մեկը` Արա Բաբլոյանն այս գործընթացում կարեւորել է միջգերատեսչական համագործակցությունը` համատեղելով առողջապահական, կրթական, սոցիալական, ինչպես նաեւ համայնքային կառույցների ջանքերը:

Բազմամասնագիտական թիմի անդամներն ու ոլորտի պատասխանատուներն ընդգծել են ծրագրի արդյունավետությունը՝ նշելով, որ մոդելի կիրառման փորձով հետաքրքրված են նաեւ այլ երկրներ:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը բարձր է գնահատել համանման մանկապարտեզների անհրաժեշտությունը երեխաների կարողությունների զարգացման հարցում: Ըստ նրա՝ դա հնարավորություն է տալիս երեխաներին ինտեգրվել հասարակությանը: Քաղաքապետը կարեւորել է այդպիսի հաստատությունների ստեղծումը մայրաքաղաքում` նշելով, որ առաջին փուլում դրանք կարելի է հիմնել Երեւանի 4 շրջաններում` հետագայում ընդլայնելով ցանցը:

Գաղափարի իրագործմանն աջակցություն են հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի /UNICEF/ եւ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչները:

Շրջայցին մասնակցել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արսեն Մանուկյանը, նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Գեղանուշ Գյունաշյանը, Երեւանի ավագանու անդամներ Պավել Մազմանյանը եւ Սերգեյ Սարգսյանը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Շուշան Դավթյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պրագմատիկ հաշվարկներով՝ 1200-1500 նոր աշխատատեղ կստեղծվի Կոտայքի մարզում. մարզպետ
29 Ապրիլի 2019 - 15:31
Կոտայքի մարզում տնտեսական զարգաման հայեցակարգով նախանշել ենք 4 հիմնական ուղղություններ, որոնցից առաջինը տուրիզմի ոլորտն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Սպայկա» ընկերության տնօրենի փաստաբանական խմբի բողոքի քննությունը հետաձգվեց
25 Ապրիլի 2019 - 19:46
ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանում, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, հետաձգվեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանական խմբի վերաքննիչ բողոքի քննությունը: Նիստի կշարունակվի ապրիլի 29-ին ժամը 11:30-ին։
Արմավիրի մարզի Ապագա եւ Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 9-ին
25 Ապրիլի 2019 - 12:05
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշում կայացվեց Արմավիրի մարզի Ապագա եւ Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
Աղիքային վարակ՝ Նավուրում․ աշակերտներն ու մանկապարտեզի սաները հսկողության տակ են
22 Ապրիլի 2019 - 14:38
ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզպետարանի և մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ։
Փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին
21 Ապրիլի 2019 - 21:05
Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Սասուն Մանուկյանը:
Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ
21 Ապրիլի 2019 - 12:26
Հունիսի 9-ին Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։
Մարգարա-Էջմիածին ճանապարհին 1 սանտիմետր հաստությամբ ասֆալտի օգտագործման մասին լուրը ապատեղեկատվություն է
19 Ապրիլի 2019 - 15:30
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հերքում է այն տեղեկատվությունը, ըստ որի, օրեր առաջ Արմավիրի մարզի Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի երկայնքով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, օգտագործված ասֆալտի հաստությունը եղել է ընդամենը 1 սանտիմետր՝ սահմանված 15-20 սմ-ի փոխարեն։
Ցրտահարություն չի լինի, բայց անձրեւները շատ ինտենսիվ են լինելու մինչեւ ապրիլի 20-ը. սպասվում է կարկուտ. Ցոլակյան
18 Ապրիլի 2019 - 12:11
Անձրեւները մինչեւ ապրիլի 20-ը շարունակվելու են, իսկ 20-ին շատ ինտենսիվ են լինելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ լեռնային շրջաններում տեղումները լինելու են ձյան տեսքով:

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով (Լուսանկարներ)
17 Ապրիլի 2019 - 16:58
Ս.թ. ապրիլի 17-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 96
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական