Facebook   Twitter
 
Նախարարի պաշտոնակատարը այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Նախարարի պաշտոնակատարը այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

21 Նոյեմբերի 2018 - 12:45
Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ (տրանշ-3) ճանապարհահատված, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։
Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։ Բացի այդ, կապալառու ընկերության առաջարկով որոշում էր կայացվել փոփոխել իրականացվող աշխատանքների տեխնիկան ու մեթոդաբանությունը։

Որակի հսկողություն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության մասնագետները Հակոբ Արշակյանին ներկայացնելով իրավիճակը՝ նշել են, որ կատարված փոփոխությունների արդյունքում վերջին շրջանում որոշակի առաջընթաց է գրանցվել և լիահույս են, որ առաջիկայում այն ավելի կբարելավվի։

Չինական կողմի պատասխանատուներն էլ մանրամասնել են բոլոր այն քայլերը, որոնք կատարվում են շինարարության տեմպերն արագացնելու և նախանշված չափորոշիչներին համապատասխան որակ ապահովելու ուղղությամբ։
Հակոբ Արշակյանը հանձնարարել է արագացնել տեմպերը՝ պահպանելով նման ճանապարհների համար նախատեսված նորմատիվային պահանջները և բարձրորակ ճանապարհ կառուցել։

Նախարարի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ «Հյուսիս-հարավի» շինարարությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի և ժողովրդի համար, և շինարարության ընթացքը խստագույնս վերահսկվելու է՝ բացառելով որակական որևէ շեղում։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լարված իրավիճակ Նոր Գեղիում. ինչո՞ւ են գյուղացիները պահանջում համայնքապետի պաշտոնակատարի հրաժարականը
10 Դեկտեմբերի 2018 - 16:52
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքապետի պաշտոնակատարի եւ գյուղացիների մի մասի միջեւ լարված իրավիճակ է ստեղծվել։
Մռավյան համայնքի 17/33 ընտրատեղամասում հաղթել է «Իմ քայլը» դաշինքը
09 Դեկտեմբերի 2018 - 21:56
Արագածոտնի մարզի Մռավյան (Եղիպատրուշ) համայնքի 17/33 ընտրական տեղամասում ձայների հաշվարկն արդսեն ավարտվել է: Այստեղ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝
Առանձնապես խոշոր չափերի յուրացում Կարմրաշեն համայնքում. հարուցվել է քրգործ
28 Նոյեմբերի 2018 - 21:29
Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ վարույթում հարուցված քրեական գործը:
Մոնթեն հայրենասիրությունը միայն ռազմի դաշտում չի դրսևորել. Զորակի դպրոցում նշել են հերոսի ծննդյան տարեդարձը (Տեսանյութ, լուսանկարներ)
28 Նոյեմբերի 2018 - 21:01
Ավանդույթի համաձայն Արարատի մարզի Զորակի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 25-ին մեծ շուքով նշվեց ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան տարեդարձ: Դպրոցը կրում է մեծ հերոսի անունը:
Սյունիքի մարզի բարիքները ներկայացվեցին Գորիսի փառատոնում
24 Նոյեմբերի 2018 - 20:59
Կարմիր կտուրների քաղաք Գորիսը խորհրդանշող ուտեստները, խմիչքները, ձեռագործ աշխատանքները ներկայացվեցին «Գորիսյան փառատոն»-ում:
Սամվել Բալասանյանը փորձարկել է նվեր ստացած կամազը (Տեսանյութ)
24 Նոյեմբերի 2018 - 12:04
Գյումրու համայնքապետարանի բնակկոմունալ տնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանություն բաժինը համալրվեց եւս երկու ինքնաթափ մեքենայով:Նոր ինքնաթափերը ձեռք են բերվել կառավարության աջակցությամբ:
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակումը
22 Նոյեմբերի 2018 - 14:33
Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել: «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգի համաձայն, ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով:
Ազատամուտ համայնքի ղեկավարը պաշտոնից ազատված չէ
21 Նոյեմբերի 2018 - 17:01
Մեր տեղեկությամբ այսօր՝ նոյեմբերի 21-ին, Տավուշի մարզպետարան են հրավիրել Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին և հայտնել, որ ազատված է աշխատանքից՝ Տավուշի մարզի դատախազության դատախազ Վ. Սարգսյանի որոշմամբ:
«Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման» ծրագիրը ավարտում է գործունեությունը
20 Նոյեմբերի 2018 - 21:32
Այսօր Արմավիրի մարզի Բամբակաշատ և Նալբանդյան համայնքներում տեղի ունեցավ Եվրամիության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից իրականացվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD/ԵՀԳԳԶԾ) Տեխնիկական օժանդակություն ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը» ծրագրի ամփոփիչ միջոցառումը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 77
 
Լրահոս`