Facebook   Twitter
 
Ազատամուտ համայնքի ղեկավարը պաշտոնից ազատված չէ

Ազատամուտ համայնքի ղեկավարը պաշտոնից ազատված չէ

21 Նոյեմբերի 2018 - 17:01
Մեր տեղեկությամբ այսօր՝ նոյեմբերի 21-ին, Տավուշի մարզպետարան են հրավիրել Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին և հայտնել, որ ազատված է աշխատանքից՝ Տավուշի մարզի դատախազության դատախազ Վ. Սարգսյանի որոշմամբ:
Որքան էլ հայտնի փաստ է, որ դատախազների իրավասությունը չէ ՏԻՄ ղեկավարին աշխատանքից ազատել, այդուամենայնիվ, զանգահարեցինք Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանին լուրի իսկությունը ճշտելու:

Մարզպետը HayNews.am-ին հեռախոսով հայտնեց, որ համայնքապետը աշխատանքից ազատված չէ:

Հիշեցնենք, որ ՏԻՄ օրենքի համաձայն՝ դատախազը և մարզպետն իրավասու չեն դադարեցնել ՏԻՄ ղեկավարի լիազորությունները:


HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երբևէ հրաժարական չեմ տվել, չեմ էլ պատրաստվում տալ. Արշալույսի համայնքապետ
19 Փետրվարի 2019 - 16:51
Մեր գյուղը 4000-ից ավել բնակչություն ունի, 3000-ից ավել ընտրող ունի, իմ հրաժարական պահանջողներն ընդամենը 30 հոգի են, որոնք ամեն մեկը մի ձևով կապված են գեներալ Մանվել Գրիգորյանի, նախկին գյուղապետի հետ:
Կոտայքի մարզից շուրջ 15 ծրագրեր կներկայացվեն Կառավարություն՝ 2019-ի սուբվենցիոն ծրագրերով համաֆինանսավորվելու համար
19 Փետրվարի 2019 - 15:07
Կոտայքի մարզից շուրջ 15 խոշոր ծրագրեր արդեն մարտի առաջին տասնօրյակում կներկայացվեն ՀՀ Կառավարություն՝ համաֆինանսավորվելու 2019թ․ պետական բյուջեով նախատեսված սուբվենցիաների միջոցներով (ՏԻՄ մասով՝ ֆինանսական միջոցներն արդեն նախատեսված են, իսկ փաստաթղթերի փաթեթները շուտով պատրաստ կլինեն)․
«Զարզանդ, դուրս արի». Արշալույսցիները եկել են գյուղապետի հետեւից
19 Փետրվարի 2019 - 13:03
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանիի հրաժարականը պահանջող ցուցարարները քիչ առաջ մեքենաների ազդանշաններով ժամանեցին գյուղի խանութներից մեկի մոտ, որտեղ ըստ նրանց, թաքնվում է Զարզանդ Գրիգորյանը:
Զարմանալու բան չկա, ուրցաձորցիների ընտրությամբ ամեն ինչ ասված է. նորընտիր համայնքապետ
18 Փետրվարի 2019 - 15:22
Գնահատականն արդեն ստացել եմ, ուրցաձորցիների ընտրությամբ ամեն ինչ ասված է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ուրցաձորի նորընտիր համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը, ով ընդամենն ամիսներ առաջ համագյուղացիների բողոքի ցույցերից հետո համայնքապետի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել։
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում հաղթել է գործող ղեկավար Կարեն Դոլմազյանը, իսկ Ծաղկավանում` դպրոցի ուսուցիչ Իսկանդար Մեհրաբյանը
18 Փետրվարի 2019 - 12:03
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքի ընտրություններին, որը կայացավ երեկ՝ փետրվարի 17-ին, մասնակցում էր 3 թեկնածու՝ բոլորն էլ անկուսակցական։
Արագածոտնի Տեղեր համայնքում ընտրվել է անկուսակցական գործող համայնքապետը, Օհանավանում ևս` անկուսակցական թեկնածուն
18 Փետրվարի 2019 - 11:26
Արագածոտնի մարզի Տեղեր համայնքում համայնքապետ է ընտրվել գործող անկուսակցական ղեկավար Գառնիկ Հովհաննիսյանը: Հովհաննիսյանը Տեղերի համայնքապետն է 2011 թվականից:
Հառիճում հաղթել է համայնքի գործող ղեկավար Ռոլանդ Նազարեթյանը
18 Փետրվարի 2019 - 11:21
Շիրակի մարզի Հառիճ համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը՝ ստանալով 361 ձայն:
Ձորագետ համայնքի ղեկավար է ընտրվել անկուսակցական Արմեն Գրիգորյանը
18 Փետրվարի 2019 - 11:18
Լոռու մարզի Ձորագետ համայնքի ղեկավար է ընտրվել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Արմեն Գրիգորյանը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 87
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն