Facebook   Twitter
 
«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակումը

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակումը

22 Նոյեմբերի 2018 - 14:33
Գորիսը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակվել: «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգի համաձայն, ԱՊՀ մշակութային մայրաքաղաք են հռչակվում երկրի մայրաքաղաք չհանդիսացող քաղաքները՝ տվյալ երկրի առաջարկով:
Հայաստանի Հանրապետությունը դեռևս 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտեին էր ներկայացրել առաջարկություն՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ, որը համապատասխան ընթացակարգ անցնելով, 2017-ի հոկտեմբերի 11-ին, ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ հաստատվել էր:

«Մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի նպատակն է նպաստել ԱՊՀ երկրներում ապակենտրոնացման քաղաքականությանը, մասնակից երկրների միջմշակութային կապերի խորացմանը և ընտրված քաղաքների մշակութային, սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը: «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի կազմակերպիչն է ՀՀ մշակույթի նախարարությունը: Ծրագրի գործընկերներն են՝ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը, Սյունիքի մարզպետարանը, Գորիսի համայնքապետարանը, «Արդշինբանկը»:

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի հանդիսավոր բացման արարողությունը և մեկնարկի միջոցառումները տրվեցին հուլիսի 7-ին և 8-ին։ ԱՊՀ երկրներից Գորիս էին ժամանել պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության շուրջ 150 ներկայացուցիչ: Քաղաքի բնակիչներին և հյուրերին ներկայացվեց բազմաբովանդակ ծրագիր՝ հագեցած հետաքրքիր և հիշարժան միջոցառումներով, որի ընթացքում Գորիսի մշակույթը մատուցվեց իր առանձնահատկություններով: Բացման արարողությանը և մեկնարկի միջոցառումներին հաջորդեցին մի շարք կարևոր և հետաքրքիր միջոցառումներ ևս. հուլիսի 27-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց «Գորիսը՝ 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրին նվիրված նամականիշը, որը թողակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Հայփոստի» կողմից:

Հուլիսի 27-ին Գորիս քաղաքում տեղի ունեցավ Սաթյանների կոմպոզիտորական երաժշտական ընտանիքին նվիրված համերգ. հանդիսատեսին հնարավորություն ընձեռվեց ունկնդրելու Սաթյանների երաժշտական ընտանիքի երեք վառ ներկայացուցիչների՝ Աշոտ Սաթյանի, Արամ Սաթունցի, Արամ Սաթյանի հայտնի ստեղծագործությունները: Սեպտեմբերի 29-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում հանդես եկավ Օրսկի /Ռուսաստանի Դաշնություն/ Ա. Ս. Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ «Անիրական սեր» ներկայացումով: Հոկտեմբերի 18-19-ին, Գորիսում անցկացվեց «Վարպետների մոլորակ» խորագրով ձեռարվեստի միջազգային փառատոնը, որի ընթացքում հյուրերը և մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Սյունյաց հինավուրց դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներին, դրանց արդի դրսևորումներին: Փառատոնին մասնակցող վարպետները ցուցադրեցին իրենց մասնագիտական հմտությունները, անցկացրեցին վարպետության դասեր: Հոկտեմբերի 18-ին, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կայացավ ֆրանսիացի ժամանակակից գրող Յասմինա Ղեզայի «Սպանդի Աստվածը» համանուն պիեսի առաջնախաղը, որին հաջորդեցին «Սաթե-Աթղը» թատերական միության և ֆրանսիացի գործընկերների կազմակերպած վարպետության դասերը և գրական ընթերցումները:

«Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակման արարողությունն ու եզրափակիչ միջոցառումները տեղի կունենա նոյեմբերի 23-ին: ԱՊՀ երկրներից Գորիս կժամանեն պաշտոնական պատվիրակություններ, մշակութային և ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ: Ծրագրի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որի համար հարթակ է ընտրվել Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարածքը: Այստեղ կբացվի «Գորիս՝ ավանդական ու ստեղծարար իմ քաղաք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, այնուհետև՝ կկայանա մրցանակների հանձնման արարողություն: ԱՊՀ երկրների ժողովուրդների երաժշտության ներքո տեղի կունենա «Բրեյք դանս շոու»: Հաջորդիվ տեղի կունենան «Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ամփոփիչ ֆիլմի դիտումը և «Համագործակցության դեբյուտներ» 2018 թ. մրցանակաբաշխության արարողությունը: Փակման ծրագիրը կեզրափակվի ԱՊՀ էստրադային կատարողների համերգով: «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակման միջոցառումներին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնկատար Լիլիթ Մակունցը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, նախարարության աշխատակիցներ, ՀՀ Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, արվեստագետներ, հյուրեր և այլք: «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի պաշտոնական արարողության և մեկնարկի միջոցառումները՝ հետևյալ հղումով:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
11 Դեկտեմբերի 2018 - 19:07
Ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով զգալի չափերի գումար հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:
Սերժի Վաչոյի կալանքի ժամկետը երկարացնելու հարցով նիստը, հնարավոր է, կայանա վաղը. փաստաբան
11 Դեկտեմբերի 2018 - 18:59
Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստն ընդմիջվել է 2 ժամով և հավանական է, որ նույնիսկ նիստը տեղափոխվի վաղը:
Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը
11 Դեկտեմբերի 2018 - 18:28
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մայր տաճարի շինհրապարակ
11 Դեկտեմբերի 2018 - 18:17
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Համաներման հիմքով 312 քրեական գործի վարույթ կարճվել է
11 Դեկտեմբերի 2018 - 18:09
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 312 քրեական գործի վարույթ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Լիլիթ Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին
11 Դեկտեմբերի 2018 - 18:02
Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել է արդեն 9 օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին:
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են, որ նրան 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակեն
11 Դեկտեմբերի 2018 - 17:58
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան. ուղիղ
11 Դեկտեմբերի 2018 - 17:53
Քոչարյանին ազատ արձակելու պահանջով՝ մի խումբ աջակիցներ հավաքվել են Հանրապետության Հրապարակում:
Կողոպուտ բենզալցակայանում. կասկածյալը ձերբակալված է
11 Դեկտեմբերի 2018 - 17:49
Դեկտեմբերի 10-ին, ժամը 10-ն անց 20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 4-ն անց 30-ին Բաբաջանյան փողոցի թիվ 54 հասցեում գործող բենզալցակայանի աշխատանքային սենյակի բաց պատուհանից ոմն Արմեն բացահայտ հափշտակել է 29.000 դրամ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14325
 
Լրահոս`