Facebook   Twitter
 
Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ եւ իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ. ԱԱԾ

Բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ եւ իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ. ԱԱԾ

23 Նոյեմբերի 2018 - 14:55
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների եւ քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ եւ իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացման պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաեւ դրանց տպման համար նախատեսված սարքավորումները:
ԱԱԺ-ից հայտնում են, որ ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով կեղծ փողերի շրջանառության վերաբերյալ ստացված տվյալները՝ օպերատիվ-վերահսկողության ներքո կազմակերպել են 25 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամի գնումը, որից անմիջապես հետո ընդհանուր թվով 13 բնակարաններում եւ ավտոմեքենաներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են պատրաստման փուլում գտնվող շուրջ 835 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամները, դրանց տպման համար նախատեսված համակարգչային սարքավորումներ եւ այլ պարագաներ:

Կեղծ թղթադրամների տպման վայրում հայտնաբերվել է նաեւ շուրջ 1.5 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված եւ փաթեթավորված է եղել՝ հնարավոր է, որ նախատեսվել են իրացման համար:

Քրեական գործով բացահայտվել են խմբի 7 անդամներ, կատարվել են ձերբակալություններ: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու ուղղությամբ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է
09 Դեկտեմբերի 2018 - 18:30
2003 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ը այս օրը հռչակեց որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր: Ամեն տարի այս օրը բոլոր այն մարդիկ և կազմակերպությունները, ովքեր իրենց խոսքերով և գործերով պայքարում են դրա դեմ, ի մի են բերում այդ պայքարում իրենց և իրենց երկրների կառավարությունների և հասարակությունների ձեռքբերումներն ու կորուստները:
Ամեն տարի կոռուպցիան համաշխարհային տնտեսության վրա 2,6 տրլն դոլար է արժենում
09 Դեկտեմբերի 2018 - 13:07
ՄԱԿ տվյալներով՝ ամեն տարի կոռուպցիան համաշխարհային տնտեսության վրա 2,6 տրլն դոլար է արժենում, սա գլոբալ ՀՆԱ-ից 5 տոկոսով ավելի է:
ՊԳԿՎ պետի նախկին տեղակալը կալանավորվել է
07 Դեկտեմբերի 2018 - 14:57
Հայաստանի քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի և Ամասիայի ջրանցքների, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերի, 7060ք/մ թունելի օտարման ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ։
ՊԵԿ 3 աշխատակիցներ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք են ստացել. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
06 Դեկտեմբերի 2018 - 11:34
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետը, պետի տեղակալն ու նույն բաժնի գլխավոր հարկային տեսուչը նախնական համաձայնությամբ, շորթման եղանակով ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը
04 Դեկտեմբերի 2018 - 13:25
Դեռևս սույն թվականի հոկտեմբերի 2-ին տեղեկացրել էինք ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից պետական գույքի կառավարման և մասնավորեցման ոլորտում իրականացված մեծածավալ ուսումնասիրությունների արդյունքների մասին:
Այգեձորի նախկին գյուղապետը պետությանը պատճառել է մոտ 4 մլն դրամի նյութական վնաս
29 Նոյեմբերի 2018 - 18:05
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ Տավուշի մարզի Այգեձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնավարման տարիներին կատարել է չարաշահումներ։
Կաշառք ստանալու դեպք «Գյումրիի Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում. հարուցվել է քրգործ
28 Նոյեմբերի 2018 - 12:18
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի շրջանավարտներից խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Առանձնապես խոշոր չափերի յուրացում Կարմրաշեն համայնքում. հարուցվել է քրեական գործ
28 Նոյեմբերի 2018 - 10:55
ՀՀ Քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ ԱԱԾ վարույթում հարուցված քրեական գործը:
Կոռուպցիոն 23 բացահայտում՝ Կադաստրի կոմիտեում․ խոշոր պաշտոնյաներ են ներգրավված․ Սարհատ Պետրոսյան
27 Նոյեմբերի 2018 - 15:37
Թվով 23 բացահայտումներ են եղել կադաստրում այս ընթացքում, որոնք ուղարկվել են իրավապահ մարմիններին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, կատարված աշխատանքի ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին հայտարարեց կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 20
 
Լրահոս`