Facebook   Twitter
 
Արտերկրում գտնվող քաղաքացուն աշխատավարձ է տվել. Կոռուպցիոն բացահայտումներ Շիրակի 2 համայնքապետարաններում

Արտերկրում գտնվող քաղաքացուն աշխատավարձ է տվել. Կոռուպցիոն բացահայտումներ Շիրակի 2 համայնքապետարաններում

24 Նոյեմբերի 2018 - 16:49
Շիրակի մարզի երկու գյուղերի համայնքապետարաններում կոռուպցիոն հանցագործության դեպքեր են պարզվել, որի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր: Այս մասին հայտնում են NEWS.am–ի աղբյուրները։
Տեղեկատվությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին, որտեղից հաստատեցին այն՝ հայտնելով, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Արևիկ համայնքի նախկին ղեկավարը 2006թ. մարտին համայնքի մշակույթի տան տնօրենի պաշտոնում աշխատանքի է ընդունել մի քաղաքացու, որը 2008-ից մինչև 2010 թթ. ավարտը չի հաճախել աշխատանքի և գտնվել է արտերկրում:

Չնայած դրան, նա աշխատանքից չի ազատվել: Նրա անվամբ այդ ընթացքում ելքագրվել է 1մլն դրամից ավելի գումար աշխատավարձ, որը աշխատավարձերի վճարման տեղեկագրերում ակումբի տնօրենի փոխարեն կեղծ ստորագրություն կատարելով ստացել նախկին համայնքապետը և ակումբի տնօրենի վերառանալուց հետո հանձնել նրան:

Նմանատիպ դեպք է արձանագրվել նաև Շիրակի մարզի մեկ այլ համայնքի՝ Հայկավանի համայնքապետարանում: Ըստ մեր հարցմանն ի պատասխան ՀՀ դատախազությունից տրված տեղեկատվության՝ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության աշխատակիցների համագործակցության արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Հայկավան համայնքի ղեկավարն աշխատանքի է ընդունել նույն համայնքի բնակիչներից մեկին, ով իրականում աշխատանքի չի հաճախել: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Հայկավան համայնքի ղեկավարն աշխատանքի է ընդունել նույն համայնքի բնակիչ, իր մտերիմ Է.Ա.-ին, ով 1998-2017թթ. ընթացքում համայնքապետարանում ձևակերպված է եղել որպես վարորդ, սակայն չի հաճախել աշխատանքի: Այդ ընթացքում վերջինի անվամբ ելքագրվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.800.000 ՀՀ դրամ գումար աշխատավարձ:

Արևիկի համայնքապետարանում հայտնաբերված ենթադրյալ հանցավոր արարքների փաստերով քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ Հայկավանի համայնքապետարանի հետ կապված՝ ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական գործերը հարուցվել են ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում, որտեղից դրանք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար:

Դատախազությունից մեզ հայտնեցին նաև, որ մարզի համայնքապետարաններում կատարված չարաշահումների և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ այս տարվա ընթացքում մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման, հսկողության ներքո քննվել են 26 քրեական գործեր, որոնց շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել 6 համայնքների ղեկավարների։

Մեղադրական եզրակացություններով դատարան ուղարկված 2 քրեական գործով կայացվել են դատական ակտեր, որոնցով փաստվել է ամբաաստանյալների մեղավորությունը: 8 քրեական գործերով վարույթը կարճվել է գործուն զղջալու և պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնեու հիմքով, 4 քրեական գործերով վարույթը կարճվել է արդարացնող հիմքերով, իսկ մնացած 12 քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է։

Քրեական գործերով վերականգնվել է 13.812.000 ՀՀ դրամի նյութական վնաս։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16148
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական