Facebook   Twitter
 
Սյունիքի մարզի բարիքները ներկայացվեցին Գորիսի փառատոնում

Սյունիքի մարզի բարիքները ներկայացվեցին Գորիսի փառատոնում

24 Նոյեմբերի 2018 - 20:59
Կարմիր կտուրների քաղաք Գորիսը խորհրդանշող ուտեստները, խմիչքները, ձեռագործ աշխատանքները ներկայացվեցին «Գորիսյան փառատոն»-ում:
Այն անցկացվեց նոյեմբերի 23-ին Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում «Գորիսը` 2018 թվականի ԱՊՀ մշակու­թային մայրա­քաղաք» միջպետական ծրագ­րի եզրափակիչ միջոցառումների շրջանակում:

«Արմենպրես»–ի հաղորդմամբ` հյուրերին տան տերերը դիմավորեցին երգ ու պարով, նկարչական աշխատանքների ցուցահանդեսով և բարձր տրամադրությամբ:

«Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղից ենք: Մեր տաղավարում ներկայացնում ենք հայկական ամենահետաքրքիր ուտեստներից մեկը` խաշիլը, որը նույն աղանձն է: Այն մատուցվում է յուղով ու թանով: Դրա պատրաստման ձևը մեզ է փոխանցվել մեր տատիկներից: Ունենք նաև գաթա, հալվա, թթու, նապաստակի միս, օղի, մեր մարզում արտադրված գազավորված ըմպելիք: Սիրով հյուրասիրում ենք բոլոր ներկաներին` նրանց ծանոթացնելով մեր սիրելի ուտեստներին»,-ասաց 11-ամյա Սյունե Գևորգյանը:

Գորիսի կանանց զարգացման Ռեսուրս կենտրոն հիմնադրամի ներկայացուցիչ Տաթևիկ Հայրապետյանը, որը աշխատում էր հաստոցով, նշեց, որ դրա միջոցով կտորներ է գործում, իսկ կտորներից պատրաստվում են պայուսակներ, բարձեր, գորգեր և այլ կեցության համար անհրաժեշտ պարագաներ: «Բամբակյա և բրդյա թելեր են, որոնցից ստացած գործերը մեծամասամբ ներկայացնում ենք տարբեր ցուցահանդեսների ընթացքում և պետք է փաստեմ, որ դրանք հատկապես հետաքրքրում են օտարերկրացիներին»,-պատմեց նա:

Գորիսի Գ. Պարոնյանի անվան արվեստի դպրոցի ներկայացուցիչները փառատոնին ներկայացնում էին թթի օղի, որի շշի վրա գունավոր նկարներ էին պատկերված: «Արվեստի դպրոցի երեխաների ձեռքի աշխատանքն է շշերի վրա: Վաճառված օղու ողջ հասույթը տրամադրվելու է հենց այդ դպրոցի երեխաներին»,-ընդգծեցին նրանք:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պրագմատիկ հաշվարկներով՝ 1200-1500 նոր աշխատատեղ կստեղծվի Կոտայքի մարզում. մարզպետ
29 Ապրիլի 2019 - 15:31
Կոտայքի մարզում տնտեսական զարգաման հայեցակարգով նախանշել ենք 4 հիմնական ուղղություններ, որոնցից առաջինը տուրիզմի ոլորտն է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Սպայկա» ընկերության տնօրենի փաստաբանական խմբի բողոքի քննությունը հետաձգվեց
25 Ապրիլի 2019 - 19:46
ՀՀ Քրեական Վերաքննիչ դատարանում, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, հետաձգվեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի փաստաբանական խմբի վերաքննիչ բողոքի քննությունը: Նիստի կշարունակվի ապրիլի 29-ին ժամը 11:30-ին։
Արմավիրի մարզի Ապագա եւ Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 9-ին
25 Ապրիլի 2019 - 12:05
Կառավարության այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում որոշում կայացվեց Արմավիրի մարզի Ապագա եւ Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
Աղիքային վարակ՝ Նավուրում․ աշակերտներն ու մանկապարտեզի սաները հսկողության տակ են
22 Ապրիլի 2019 - 14:38
ՀՀ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Նավուր համայնքում արձանագրված աղիքային վարակների կանխարգելման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Տավուշի մարզպետարանի և մարզային առողջապահական մարմինների հետ համատեղ։
Փլուզվել է Սյունիքի մարզի Խդրանցի եկեղեցին
21 Ապրիլի 2019 - 21:05
Սյունիքի մարզի Կապան համայնքի Խդրանցի եկեղեցին այսօր փլուզվել է: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Սասուն Մանուկյանը:
Հայաստանի 6 մարզերում հունիսի 9-ին կակնցակվեն ՏԻՄ ընտրություններ
21 Ապրիլի 2019 - 12:26
Հունիսի 9-ին Արագածոտն, Արարատ, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ մարզերի համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։
Մարգարա-Էջմիածին ճանապարհին 1 սանտիմետր հաստությամբ ասֆալտի օգտագործման մասին լուրը ապատեղեկատվություն է
19 Ապրիլի 2019 - 15:30
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հերքում է այն տեղեկատվությունը, ըստ որի, օրեր առաջ Արմավիրի մարզի Մարգարա-Էջմիածին ավտոճանապարհի երկայնքով իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, օգտագործված ասֆալտի հաստությունը եղել է ընդամենը 1 սանտիմետր՝ սահմանված 15-20 սմ-ի փոխարեն։
Ցրտահարություն չի լինի, բայց անձրեւները շատ ինտենսիվ են լինելու մինչեւ ապրիլի 20-ը. սպասվում է կարկուտ. Ցոլակյան
18 Ապրիլի 2019 - 12:11
Անձրեւները մինչեւ ապրիլի 20-ը շարունակվելու են, իսկ 20-ին շատ ինտենսիվ են լինելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ լեռնային շրջաններում տեղումները լինելու են ձյան տեսքով:

Ամերիաբանկի նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով (Լուսանկարներ)
17 Ապրիլի 2019 - 16:58
Ս.թ. ապրիլի 17-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցավ Ամերիաբանկի «Աբովյան» մասնաճյուղի պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը, Ամերիաբանկի հաճախորդներ, գործընկերներ, այլ պաշտոնատար անձինք և հյուրեր:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 96
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական