![]() Մհեր Եղիազարյանի կալանավորման հարցը գտնվում է ՄԻՊ ուշադրության ներքո06 Դեկտեմբերի 2018 - 10:10
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չնախատեսված այց են կատարել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի աշխատակազմի ձերբակալվածների պահման վայր:
Այցի ընթացքում պարզ է դարձել, որ Մհեր Երամիշի Եղիազարյանը նույն օրը ժամը 14:20-ի սահմաններում տեղափոխվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցով նշանակված դատական նիստի մասնակցելու համար:
Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ուսումնասիրել են Մհեր Եղիազարյանի պահման պայմանները, որի արդյունքում պարզ է դարձել, որ Մ. Եղիազարյանին տրամադրվել են ՀՀ սննդի, հիգիենայի և անկողնային անհրաժեշտ պայամանները: Միաժամանակ ուսումնասիրվել են նաև Մհեր Եղիազարյանի բժշկական փաստաթղթերը՝ մասնավորապես «Ձերբակալված անձի առողջական վիճակի վերաբերյալ» տեղեկանքը, որի համաձայն՝ Մ. Եղիազարյանը դեկտեմբերի 5-ին հայտարարել է հացադուլ՝ կապված իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Համաձայն նշված տեղեկանքի՝ Մհեր Եղիազարյանը առողջության վերաբերյալ որևէ գանգատ չի նշել, կատարվել են անհարաժեշտ հետազոտությունները: Պաշտպանի ներկայացուցիչները երեկ 18։00-ի դրությամբ փորձ են արել կապ հաստատել Մհեր Եղիազարյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանի հետ, սակայն չի հաջողվել: Նշված խնդիրը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների մշտական ուշադրության ներքո: ՄԻՊ աշխատակազմ ![]() 17 Փետրվարի 2019 - 21:46
Փետրվարի 17-ին` ժամը 09:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
![]() 17 Փետրվարի 2019 - 21:43
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել կենգուրուի, որը փախել է Հարավային Յուտլանդի մարզի մասնավոր տներից մեկից: Այս մասին ասված է իրավապահ մարմինների Twitter-ի ուղերձում:
![]() 17 Փետրվարի 2019 - 21:41
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:40-ի սահմաններում՝ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ ՀՀ ՊՆ զորամասի դիմաց, Mercedes մակնիշի 35 ZՏ 896 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրարերթի է ենթարկել հետիոտնի․ հայտնում է Shamshyan.com-ը։
![]() 17 Փետրվարի 2019 - 21:39
YanAir ավիաընկերությունը որոշել է 2019 թվականի մայիսի 20-ից Օդեսա-Երևան չվերթ գործարկել:
![]() 17 Փետրվարի 2019 - 21:05
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
![]() 17 Փետրվարի 2019 - 20:58
Ավելի վաղ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին և իր մյուս գործընկերներին կոչ էին արել տրամադրել «ռեսուրսներ, անձնակազմ եւ աջակցություն», որ Սիրիայում կանխվի «Իսլամական պետության» վերածնունդը:
![]() 17 Փետրվարի 2019 - 20:57
Փետրվարի 16-ին «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
![]() 17 Փետրվարի 2019 - 20:55
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
![]() 17 Փետրվարի 2019 - 20:53
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր՝ փետրվարի 17-ին ,կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:
|
Լրահոս`
![]()
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել
Միջազգային, Հասարակություն ![]()
Մայիսին Օդեսայից Երևան ուղիղ չվերթ կգործի
Հասարակություն ![]()
Քննարկվել է հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
Հասարակություն, Քաղաքական ![]()
Իսպանիան մերժեց ԱՄՆ-ին և Սիրիա զորք չի ուղարկի
Միջազգային, Հասարակություն ![]()
Երևանում 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել
Հասարակություն ![]()
14 գյուղերի միջհամայնքային ճանապարհները փակ են․ ԱԻՆ
Տնտեսություն, Հասարակություն ![]()
Փարիզում մեկնարկել է «դեղին բաճկոնների» հոբելյանական երթը
Միջազգային, Հասարակություն ![]()
Երգչուհի Սոֆի Մխեյանի գեղեցիկ ոճը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն ![]()
Խառը մարտարվեստի մարտիկը հարվածել է մրցակցին, սակայն իր ոտքն է կոտրել
Սպորտ, Հասարակություն ![]()
Նախագահը Նենսի Փելոսիին Հայաստան է հրավիրել
Հասարակություն, Քաղաքական ![]()
Հրապարակվել է Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
«Գանձասար-Կապանը» հաղթել է Ուկրաինայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի (Տեսանյութ)
Սպորտ, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Հռոմի Պապը հրավիրել է գագաթնաժողով եկեղեցում սեռական բնույթի հանցագործությունները քննարկելու համար
Միջազգային, Հասարակություն |