Facebook   Twitter
 
«Պետք չէ հավատալ, որ անտառը հատում են անտառամերձ բնակիչները. դա բիզնես է». Ինգա Զարաֆյան

«Պետք չէ հավատալ, որ անտառը հատում են անտառամերձ բնակիչները. դա բիզնես է». Ինգա Զարաֆյան

06 Դեկտեմբերի 2018 - 11:38
«Հայաստանում անտառն օգտագործվում է որպես վառելափայտ, և անտառները հատվում են ոչ թե անտառամերձ բնակիչների, այլ բիզնեսի կողմից», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը «Հայաստան. փարոս, կայուն էներգիայի ընդլայնման համար» միջազգային համաժողովի ժամանակ:
«Հայաստանը սեփական ռեսուրսներով ապահովում է իր էներգետիկ պահանջարկի ընդամենը 8.3 %-ը: Այս թվի մեջ մտնում է նաև բիովառելիքը: Մեզ համար հասկանալի է, որ «բիովառելիք» բառի ետևում թաքնված է մեր անտառը: Ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ ծավալի անտառ է մեզ մոտ հատվում: Պետք չէ հավատալ, որ անտառը հատում են անտառամերձ բնակիչները: Դա այդպես չէ: Ոչ մի բնակիչ չի կարող մտնել անտառ և հսկայական ծառեր հատել, որոնք շուկայում վաճառվում են 1 խմ-ը 24-25 հազար դրամով: Դա բիզնես մոնոպոլիա է, որը մեր բնակչությանը հասցրել է էներգետիկ աղքատության», - ասաց Ինգա Զարաֆյանը:

Նա նշեց, որ մարզերի բնակիչները հիմնականում ջեռուցվում են փայտանյութով, և դրա մեծ մասն ապօրինի փայտանյութ է:

Ինգա Զարաֆյանը օրինակ բերեց «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն»-ի՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվերով կատարված ուսումնասիրությունը. «2014թ-ին Հայաստանի տնային տնտեսությունները սպառել են մոտ 2 միլիոն խմ վառելափայտ: Այս ցուցանիշը շուրջ 70 անգամ գերազանցում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մթերված փայտանյութի ծավալը»:

«Այս հարցում պետք է գտնել ճիշտ լուծումներ: Առանց տնտեսական գնահատականների և գազի սեկտորում գների իջեցման արդյունավետ լուծումներ չեն ընդունվելու», - հավելեց նա:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության Էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթայանը արձագանքեց. «Միանշանակ, անտառներն ապօրինի հատում են: Կառավարությունը գործուն ջանքեր է գործադրում, որպեսզի բացառի ապօրինի ծառահատումները: Անտառամերձ համայնքներին օգնություն է տրամադրվում սանիտարական թափուկների տեսքով: Միևնույն ժամանակ, էներգետիկայի նախարարությունը հանդես է եկել ծրագրով չգազաֆիկացված համայնքներում արևային ջրատաքացուցիչների տեղադրման համար փափուկ վարկեր տրամադրել, որը որոշակի խնդիրներ կլուծի անտառամերձ համայնքներում: Փորձում ենք գտնել նաև այլ լուծումներ, որոնք կփրկեն մեր անտառները»:

Նշենք, որ Հայաստանի անտառածածկը պաշտոնական տվյալներով կազմում է 11.2 %, իսկ տարբեր անկախ փորձագետների հաշվարկներով՝ 7-ից 10 %: ՀՀ կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացում հանձն է առել մինչև 2050 թ-ը անտառածածկը հասցնել 20.1 տոկոսի:

ԷկոԼուր
 
Նմանատիպ նորություններ
Ողբերգական դեպք Ստեփանավանում. 81-ամյա կնոջ կախված դի է հայտնաբերվել տանիքում
23 Փետրվարի 2019 - 00:01
Այսօր՝ փետրվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Ստեփանավան քաղաքում: Ժամը 15:15-ի սահմանում Ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավանի Սայաթ-Նովա փողոցի 23 տան տանիքում դի կա կախված: Հայտնում է Shamshyan.com-ը։
Գիտնականները նոր օբյեկտ են հայտնաբերել, որը կարող է ճանաչվել ամենահեռավորն Արևային համակարգում
22 Փետրվարի 2019 - 23:56
Գիտնականները նոր օբյեկտ են հայտնաբերել, որը կարող է ճանաչվել ամենահեռավորն Արևային համակարգում:
«Միսս տիեզերքին» հայրենիքում թագուհու նման են դիմավորել (Լուսանկարներ)
22 Փետրվարի 2019 - 23:51
Կատրիոնա Գրեյը հսկայական հարթակով անցել է Մանիլայի գլխավոր փողոցներով, որտեղ նրան հազարավոր երկրպագուներ են ողջունել:
«Գահերի խաղը» ստեղծողներին Ջոն Սնոուի դեմքով «Օսկար» են խոստացել
22 Փետրվարի 2019 - 23:23
«Գահերի խաղը» ֆիլմի երկրպագուները որոշել են սերիալի ստեղծողներին յակուտական ժողովրդական «Օսկար» նվիրել՝ գրում է lenta.ru-ն։
Բրիտանուհին շրջում է փողոցներում Քիմ Քարդաշյանի սկանդալային զգեստի կրկնօրինակով
22 Փետրվարի 2019 - 23:14
Գեղեցկուհի Քիմ Քարդաշյանը շարունակում է զարմացնել եւ ցնցել իր սեքսուալ, համարձակ կերպարներում, որի համար նա շատ հաճախ արժանանում է հասարակության քննադատությանը և վիրավորանքներին։
Տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներում 2019թ. ընթացքում կստեղծվեն նոր աշխատատեղեր
22 Փետրվարի 2019 - 22:54
ՀՀ տավուշի մարզի սահմանամերձ 45 համայնքներից 39-ում 2015թ. մեկնարկած ՄԱԿ-ի Զարգացման «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շրջանակներում նոր աշխատատեղեր են ստեղծվել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15279
 
Լրահոս`