Facebook   Twitter
 
Մոսկվայում դանակով զինված աշակերտը սպառնում է ինքնասպան լինել. ոստիկանությունը բանակցում է նրա հետ

Մոսկվայում դանակով զինված աշակերտը սպառնում է ինքնասպան լինել. ոստիկանությունը բանակցում է նրա հետ

06 Դեկտեմբերի 2018 - 13:45
Մոսկվայի հարավարևելյան հատվածում 16-ամյա աշակերտը դպրոց է գնացել դանակով զինված ու սպառնում է ինքնասպան լինել: Ինչպես նշում է tass.ru-ն, դասասենյակներից մեկում փակված դեռահասի հետ այժմ բանակցում են դեպքի վայր ժամանած իրավապահները:
Իրավապահների փոխանցմամբ՝ սկզբում աշակերտը դանակով սպառնացել է ուսուցիչներին: «Քաղաքի հարավարևելյան մասում աշակերտը դանակով զինված է գնացել դպրոց: Սկզբում նա սպառնում էր ուսուցիչներին, իսկ հիմա սպառնում է ինքնասպան լինել»,-պատմել է գործակալության զրուցակիցը:

Իրավապահ մարմինները ներկայացնող աղբյուրը չի բացառել, որ տղայի արարքի համար կարող էր դրդապատճառ լինել ցածր գնահատականը: Նշվում է նաև, որ աշակերտը բարեկեցիկ ընտանիքից է: Աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են դպրոցից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Լուկաշենկոն մտադիր է Պուտինի հետ խնդրահարույց հարցեր քննարկել
14 Դեկտեմբերի 2018 - 14:42
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա հանդիպման ժամանակ մտադիր է խնդրահարույց հարցեր քննարկել, հաղորդում է SB.by-ը:
«Պետք չէ ամեն գնով փողի հետևից ընկել, կյանքը մի օր ավարտվում է». Պուտինն անդրադարձել է գործարարներին
14 Դեկտեմբերի 2018 - 13:40
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել գործարարներին «ամեն գնով փողի հետևից չընկել ու հիշել, որ կյանքը մի օր ավարտվելու է», գրում է dni.ru-ն:
Ռուսաստանը չի ընդունել Թուրքիայից ներկրված նարինջը և մանդարինը
14 Դեկտեմբերի 2018 - 13:35
Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) որոշմամբ՝ Ռուսաստանից հետ է ուղարկվել Թուրքիայից ներկրված 226 տոննա նարինջ և մանդարին: Բանն այն է, որ մրգերում միջերկրածովյան վնասատու միջատի հայտնաբերվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Բուդապեշտում ցուցարարների ու իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել, կիրառվել է արցունքաբեր գազ
14 Դեկտեմբերի 2018 - 13:16
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում քաղաքացիները նախօրեին փողոց են դուրս եկել՝ բողոքելու երկրի աշխատանքային օրենսգրքում մտցված փոփոխությունների դեմ, որոնք հունգարացիներն անվանել են «ստրկատիրական օրենք», հաղորդում է Daily News Hungary-ն:
Մեծ Բրիտանիան շարունակում է Բրէքզիթի ուղին
14 Դեկտեմբերի 2018 - 10:00
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաղթահարեց իր պահպանողական կուսակցության ներսում անցկացված վստահության քվեն, ինչը նշանակում է, որ նա առնվազն մեկ տարի եւս կարող է մնալ այս պաշտոնում։
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը ցանկանում է տեսնել արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա. ՌԴ ԱԳ նախարար
13 Դեկտեմբերի 2018 - 22:45
Ռուսաստանն անելու է ամեն ինչ, որպեսզի նպաստի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, այս մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
Սենատի հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
13 Դեկտեմբերի 2018 - 22:09
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչպես նաև Իրլի Լիտցենբերգերի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
Բոլթոն․ ԱՄՆ-ը ծրագրում է դիմակայել Աֆրիկայում Չինաստանի եւ Ռուսաստանի արագ աճող ազդեցությանը
13 Դեկտեմբերի 2018 - 22:04
ԱՄՆ-ը ծրագրում է դիմակայել Չինաստանի եւ Ռուսաստանի արագ աճող ազդեցությանն Աֆրիկայում, որտեղ այդ երկրները բիզնես վարելու համար օգտագործում են կոռուպցիոն մեթոդներ՝ ուշադրություն չդարձնելով օրենքի գերակայության վրա։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նյու Յորքում հրդեհի հետեւանքով 12 մարդ է վիրավորվել
13 Դեկտեմբերի 2018 - 17:33
Նյու Յորքում մի քանի ընկերությունների ընդգրկած հրդեհի հետեւանքով վիրավորվել է 7 հրշեջ եւ 5 քաղաքացի, փոխանցում է Associated Press-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4249
 
Լրահոս`