Facebook   Twitter
 
Հայ ժողովուրդը ջերմ զգացմունքներ ունի Ռուսաստանի նկատմամբ, հույս ունեմ՝ ռուսական ներդրումները մեր երկրում կշարունակեն ավելանալ. Փաշինյան

Հայ ժողովուրդը ջերմ զգացմունքներ ունի Ռուսաստանի նկատմամբ, հույս ունեմ՝ ռուսական ներդրումները մեր երկրում կշարունակեն ավելանալ. Փաշինյան

06 Դեկտեմբերի 2018 - 16:45
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը:
Այն գտնվում է քաղաքի կենտրոնում` Большой проспект Васильевского острова հասցեում: Նիկոլ Փաշինյանը շրջել է հյուպատոսության նոր շենքի տարածքում՝ ծանոթացել ստեղծված պայմաններին:

Տեղեկացվել է, որ հյուպատոսության շենքն ունի պատմական նշանակություն և կառուցվել է 1912 թվականին: Շենքը, որի տարածքը 320 քմ է, Հայաստանի հյուպատոսությանն է տրամադրվել 49 տարով` անվարձահատույց: Նոր շենքն ամբողջությամբ վերանորոգվել է տեղի հայ համայնքի միջոցներով: Հյուպատոսության նախկին տարածքը 2000 թվականին տրամադրվել էր վարձավճարով, ուներ ընդամենը 100 քմ տարածք և անհարմար աշխատանքային պայմաններ:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին հյուպատոսության նոր շենքի բացման կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ դա կնպաստի հայ համայնքին մատուցվող ծառայությունների բարելավմանը, հյուպատոսության արդյունավետ աշխատանքին: «Հայ ժողովուրդը ջերմ զգացմունքներ ունի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, և նման միջոցառումներն ամրապնդում են մեր հարաբերությունները: Հույս ունեմ, որ Ռուսաստանում Հայաստանի հետ կապված նոր գրասենյակներ ևս կբացվեն, և ռուսական ներդրումները մեր երկրում կշարունակեն ավելանալ», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Աշխարհն ի հիշատակ Հայոց ցեղասպանության. հարյուրավոր միջոցառումներ՝ մեկ պահանջ
24 Ապրիլի 2019 - 11:31
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ 1,5 մլն զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ կանցկացվեն աշխարհով մեկ՝ Եվրոպայից մինչև ԱՄՆ, Լատինական Ամերիկա, Կանադա և Ավստրալիա, գրում է rusarminfo.ru-ն:


Այսօր այս տարածքում մենք պետք է 70 մլն-անոց պետություն լինեինք. Հրայր Թովմասյան
24 Ապրիլի 2019 - 11:29
Ինձ համար Ցեղասպանության 100-ամյակից հետո օրվա խորհուրդը փոխվել է. եթե մինչեւ 100-ամյակը դա ինձ համար սգո օր էր, ապա 100-ամյակից հետո, երբ սրբադասվեցին Ցեղասպանության բոլոր զոհերը, ինձ համար այն վերածվել է ապրելու, արարելու օրվա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը:
Հայրս ատելություն չուներ. Նիկոլա Ազնավուրի
24 Ապրիլի 2019 - 11:28
Հանրահռչակ ֆրանսիացի շանսոնիե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ապրիլի 24-ին այցելել է Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Մենք համախմբվածությամբ պետք է սատարենք մեր պետության հզորացմանը. ԵԿՄ
24 Ապրիլի 2019 - 11:16
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է 20-րդ դարասկզբին ցեղասպանության զոհ դարձած մեկ ու կես միլիոն անմեղ նահատակների հիշատակը: Այս առումով հայ ազգի կողքին է աշխարհի ողջ առաջադեմ մարդկությունը` անելով հնարավոր ամեն բան հայ ժողովրդի հանդեպ իրականացրած այդ հրեշավոր ու աննախադեպ ոճրագործության՝ ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ: Եվ պատմական արդարությունը վերականգնելու համար ավելանում են Եղեռնը ճանաչող և դատապարտող երկրները:
ԱՄՆ-ը պատմական իրողությունը չի ժխտում, 1915-ին տեղի ունեցածը 20-րդ դարի վայրագություններից մեկն է․ Դեսպան
24 Ապրիլի 2019 - 11:11
Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 1915 թվականի խոշորագույն վայրագություններից մեկի հիշատակին: Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության հիշատակման օրը, լրագրողների հետ զրույցում այսպես ասաց ՀՀ-ում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին:
Եգիպտոսում ընտրողներն աջակցել են բարեփոխումներին, որոնք ալ Սիսիին թույլ կտան մինչեւ 2030 թվականը իշխանության մնալ
24 Ապրիլի 2019 - 10:44
Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրողները հավանություն են տվել սահմանադրական բարեփոխումներին, որոնք երկրի նախագահ Աբդել-Ֆաթահ ալ Սիսիին թույլ կտան մինչեւ 2030 թվականը իշխանության մնալ, փոխանցում է AP-ն:
Կիմ Չեն Ընի զարահագնացքը դեպի Ուսուրիսկ է ուղևրովել
24 Ապրիլի 2019 - 10:16
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի զրահագնացքը Պրիմորսկի երկարամասի սահմանամերձ Հասան կայարանից դեպի Ուսուրիսկ է ուղոևրվել։
Ապրիլի 24-ը մեզ համար խնկարկումի, բայց նաև հարության օր է. ՀՀ նախագահի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
24 Ապրիլի 2019 - 09:13
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում ասվում է.
Ինդոնեզիայում ընտրությունների ժամանակ գերհոգնածության հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել
24 Ապրիլի 2019 - 00:03
Նրանց մեծ մասը ընտրական հանձնաժողովների անդամներ են, հաղորդում է «Անտարա» գործակալությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարությունը նշել է, որ աշխատողների մահվան պատճառը եղել է գերհոգնածությունը՝ ձայների հաշվարկի ժամանակ, որը 24 ժամից ավելի է տևել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9547
 
Լրահոս`