Facebook   Twitter
 
Կա գաղափար` փորձել Հայաստանում հիմնադրել միջազգային արբիտրաժային կանոններով գործող արբիտրաժ. Փաշինյան

Կա գաղափար` փորձել Հայաստանում հիմնադրել միջազգային արբիտրաժային կանոններով գործող արբիտրաժ. Փաշինյան

06 Դեկտեմբերի 2018 - 16:55
Ես համոզված չեմ, որ նույն գաղտնալսողները չեն պահպանել իրենց ազդեցությունը համակարգի վրա, եւ ընտրություններից հետո իրական փոփոխություններ պետք է իրականացնեք:
Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հանդիպման ընթացքում ներկաների խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իր եւ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հեռախոսազրույցի գաղտնալսման խնդրին: «Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, եւ իմ պատմածում ավելի շատ տեղեկատվություն կար, քան հրապարակված հեռախոսազրույցում: Իրականում այս գաղտնալսումն ապացուցեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ տեղեկացել, թե ինչ է կատարվում այդ դատական պրոցեսներում:

Ինչո՞ւ է ընդհանրապես կառավարությունն այս պրոցեսում ներքաշվել, որովհետեւ մեր միջազգային գործընկերները, մասնավորապես հատուկ ծառայությունների մասով, անընդհատ զանգահարել են ԱԱԾ տնօրենին այդ խնդրով, երկրորդը` դատական համակարգի ներկայացուցիչը եւս անընդհատ զանգահարել է ԱԱԾ` անվտանգության խնդրով եւ նշել, որ վախեցած են իրենց գործը կատարելուց:

Միաժամանակ, ներկայացված հեռախոսազրույցի մի մասը կտրված է, որտեղ ես դիտողություն եմ անում ԱԱԾ տնօրենին, թե ի՞նչ է նշանակում` դատավորները վախենում են, չե՞ք կարողանում ապահովել նրանց անվտանգությունը: Մոտավորապես տասը տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակում է եղել, որ որոշ մարդիկ Հայաստանում գաղտնալսող սարքեր են ձեռք բերել, եւ այդ խնդիրը կա: Մեր երկրի խնդիրներից մեկը եղել է այն, որ որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը, սրանք դրա մնացորդային երեւույթներն են: Համոզված եղեք` դրանք եւս արմատախիլ կարվեն: Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, եւ ես խնդիր եմ դրել Ազգային անվտանգության ծառայության առաջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման հետ կապված, ինչի առնչությամբ կառավարության ղեկավարի պաշտոնակատարն ասել է, որ Հայաստանի պետական պահպանութան ծառայությունը պատշաճ կատարում է իր աշխատանքը: «Ընդհանրապես ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ես ինձ շատ անվտանգ եմ զգում: Կարծում եմ` դա միայն անվտանգության խնդիր չէ, գուցե նաեւ մարդկանց վերաբերմունքն է ինձ անվտանգության զգացում ներշնչում»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանը, խոսելով արդարադատութան ոլորտի խնդիրների մասին, ընդգծել է, որ դատական համակարգի բարեփոխումները կառավարութան օրակարգային ամենակարեւոր հարցերից մեկն է, որովհետեւ այն ձեւավորվել է բոլորին հայտնի միջավայրում եւ պայմաններում: «Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն սկսել է եւ առաջիկայում էլ կշարունակի Հայաստանի հետ կապված խայտառակ դատավճիռների հրապարակումը, որոնք ի ցույց կդնեն Հայաստանում անկախ դատական համակարգի բացակայությունը: Մենք պետք է իրական երաշխիքներ ստեղծենք դատարանների անկախ գործունեության համար: Այսօր ՀՀ քննչական մարմիններն իրենց գործունեության մեջ ազատ են առավել քան երբեւէ, եթե նկատի ունենք ավանդական ազդեցության միջոցները կառավարությունից դեպի դատական համակարգ: Բայց ես համոզված չեմ, որ նույն գաղտնալսողները չեն պահպանել իրենց ազդեցությունը համակարգի վրա, եւ ընտրություններից հետո իրական փոփոխություններ պետք է իրականացնեք: Կա գաղափար` փորձել Հայաստանում հիմնադրել միջազգային արբիտրաժային կանոններով գործող արբիտրաժ, աշխարհում կա այդպիսի պրակտիկա: Երբ ասում ենք տնտեսական հեղափոխություն, բոլորս հասկանում ենք, որ դա անհրաժեշտ է, չպետք է թույլ տանք, որ որեւէ խոչընդոտ պոտենցիալ ներդրումների ճանապարհը փակի: Ուստի չպետք է վախենանք գնալ հեղափոխական լուծումների, որպեսզի Հայաստանը ներդրումների համար դառնա առավել նպաստավոր»,-շեշտել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վրաստանում ձերբակալվել է Սաակաշվիլիի ղեկավարած ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը
17 Դեկտեմբերի 2018 - 23:35
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Կիրկիտաձեն, երկուշաբթի ձերբակալվել է:
Ճարպակալումը որպես անպտղության պատճառ
17 Դեկտեմբերի 2018 - 23:30
Աշխարհում ավելի քան 2,2 միլիարդ մարդ տառապում է ճարպակալմամբ: Այն բացասաբար է ազդում կանանց և տղամարդկանց ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա:
Ողբերգական ավտովթար Երևանում. կա զոհ
17 Դեկտեմբերի 2018 - 23:26
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Հայտնի են «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների հաղթողները
17 Դեկտեմբերի 2018 - 23:25
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտարարվեցին հաղթողները:
Պուտինի նկարներով նոր օրացույցները Ճապոնիայում ամենաշատն են վաճառվել
17 Դեկտեմբերի 2018 - 23:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարներով նոր օրացույցի վաճառքի ծավալները Ճապոնիայում գերազանցել են տեղացի հայտնիների պատկերներով օրացույցների վաճառքը:
«Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ն կմիավորի ՀՀ-ի և սփյուռքի անոթային վիրաբույժներին
17 Դեկտեմբերի 2018 - 23:15
Մեր երկրում հետայսու գործելու է «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Հարկ է նշել, որ սա ոլորտի առաջին մասնագիտական կառույցն է, որն ընդգրկում է անոթային և էնդովասկուլյար վիրաբուժությանը վերաբերվող ողջ սպեկտրը։
3-5 տարեկան երեխաները տարեկան 10-12 անգամ կարող են վերին շնչուղիների վարակներ ունենալ. Մանկաբույժ
17 Դեկտեմբերի 2018 - 23:02
Վարակներն ամենահաճախ հանդիպող խնդիրներից է մանկական հասակում:
Ոստիկանները բացահայտում են միջազգային հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների հանցավոր մեխանիզմները (տեսանյութ)
17 Դեկտեմբերի 2018 - 22:55
Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության 2-րդ բաժնի երկաթուղային տրանսպորտում կատարվող հանցագործությունների և ավտոառևանգումների դեմ պայքարի բաժանմունքում ԱՊՀ կազմակերպված հանցավորության և այլ վտանգավոր հանցագործություններ իդեմ պայքարի համակարգող բյուրոյից տեղեկություն ստացվեց, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից հետախուզվում է «Տոյոտա Քամրի» մակնիշի ավտոմեքենա։ Գործընկերները նշել էին նաև մեքենայի նույնացման համարը՝ այսպես կոչված ՎԻՆ գաղտնաբառը, որով հնարավոր է նույնականացնել մեքենան։
«Ընկերներն ընտանիքն են, որն ընտրում ես». Շպռոտ
17 Դեկտեմբերի 2018 - 22:45
Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտը նոր լուսանկար է հրապարակել։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16019
 
Լրահոս`