Facebook   Twitter
 
Այն, ինչ պլանավորվում է այժմ, եթե իրականություն դառնա 2019-ին, արդեն մեր երկրի տնտեսական կերպարն ուրիշ կլինի. Փաշինյան

Այն, ինչ պլանավորվում է այժմ, եթե իրականություն դառնա 2019-ին, արդեն մեր երկրի տնտեսական կերպարն ուրիշ կլինի. Փաշինյան

06 Դեկտեմբերի 2018 - 17:08
Այն, ինչ պլանավորվում է այժմ, եթե իրականություն դառնա 2019 թվականին, արդեն մեր երկրի տնտեսական կերպարն ուրիշ կլինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 6-ին, Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, կատարել մոմավառություն, այնուհետեւ հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին եւ զարգացումներին, խոսել արտագաղթի հաղթահարման, տնտեսության, արդարադատության եւ այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումների մասին:

«Ուրախ եմ արձանագրել, որ տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան եկողների թիվն ավելի մեծ է, քան մեկնողների: Կարծում եմ` սա է հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումներից մեկը: Առաջիկա 20 տարվա ընթացքում խնդիր ունենք կրկնապատկել մեր բնակչության թիվը` առաջին հերթին տնտեսական զարգացմամբ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարության խնդիրը քաղաքական հեղափոխությունը տնտեսական հեղափոխության վերափոխելն է, եւ այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ դա հնարավոր կլինի անել: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այդ գործում կառավարությունը հույսեր է կապում նաեւ սփյուռքի ներդրումային ծրագրերի հետ:

«Այն, ինչ պլանավորվում է այժմ, եթե իրականություն դառնա 2019 թվականին, արդեն մեր երկրի տնտեսական կերպարն ուրիշ կլինի: Այդպիսով հստակ քայլեր կանենք արդյունաբերական երկիր դառնալու ճանապարհին: Հույս ունեմ, որ այսօրվա Հայաստանով դուք եւս քաջալերված եք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Ի պատասխան տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ նշել են, որ մեծապես ոգեւորված են հայրենիքում տեղի ունեցող գործընթացներով եւ պատրաստվում են վերադառնալ Հայաստան, այդ թվում` ներդրումային տարբեր նախագծեր կյանքի կոչելու նպատակով:

Այդ համատեքստում նրանք ներկայացրել են Հայաստանից ԵՏՄ երկրներ արտահանումների հետ կապված առկա խնդիրները:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ԵՏՄ շրջանակում լոգիստիկ խնդիրների լուծումը գտնվում է օրակարգում: «Դա ԵՏՄ-ում քննարկվող ամենակարեւոր հարցերից է: Պատրաստվում ենք պիլոտային ծրագիր իրականացնել, որով կդյուրացվի բեռների տեղափոխման գործընթացը, ապրանքները հավելյալ ստուգումների չեն ենթարկվի` թվային համակարգի ներդրման միջոցով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով նաեւ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ճանապարհային խնդիրների լուծման հնարավորություններին ու հավելել, որ Հայաստանը շահագրգիռ է այդ գործընթացով:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ հատկապես հայ ներդրողներն այսօր առանձնակի ակտիվություն եւ հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանում ներդրումներ իրականացնելու ուղղությամբ: «Մենք դրանում շահագրգռված ենք, մեր կառավարությունը ոչ մի բիզնես շահ չունի, ինչը հնարավորություն է տալիս եւ բացառիկ շանս է ստեղծում, որպեսզի իսկապես ներդրումների համար ստեղծենք հավասար պայմաններ: Բացառիկ է, երբ քաղաքական իշխանությունն ընդհանրապես չունի բիզնես շահ:

Եթե ինչ-որ պահի մեր կառավարությունում ի հայտ գա նման բան` խոստանում եմ այն վերացնել անմիջապես»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երկրորդ Բունդեսլիգա. Սարգիս Ադամյանը խաղաց 90 րոպե
17 Փետրվարի 2019 - 21:08
Գերմանական երկրորդ Բունդեսլիգայի 22-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգը» մրցակցի խաղադաշտում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել Դրեզդենի «Դինամոյի» հետ:
Քննարկվել է հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
17 Փետրվարի 2019 - 21:05
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Իսպանիան մերժեց ԱՄՆ-ին և Սիրիա զորք չի ուղարկի
17 Փետրվարի 2019 - 20:58
Ավելի վաղ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին և իր մյուս գործընկերներին կոչ էին արել տրամադրել «ռեսուրսներ, անձնակազմ եւ աջակցություն», որ Սիրիայում կանխվի «Իսլամական պետության» վերածնունդը:
Երևանում 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել
17 Փետրվարի 2019 - 20:57
Փետրվարի 16-ին «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
14 գյուղերի միջհամայնքային ճանապարհները փակ են․ ԱԻՆ
17 Փետրվարի 2019 - 20:55
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ
17 Փետրվարի 2019 - 20:53
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր՝ փետրվարի 17-ին ,կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:
Փարիզում մեկնարկել է «դեղին բաճկոնների» հոբելյանական երթը
17 Փետրվարի 2019 - 19:58
Ելիսեյան դաշտերում մեկնարկել է «դեղին անթև բաճկոններ» շարժման կողմնակիցների համաձայնեցված երթը, որը նվիրված է Ֆրանսիայում բողոքի ցույցերի մեկնարկի երեքամսյա հոբելյանին:
Խառը մարտարվեստի մարտիկը հարվածել է մրցակցին, սակայն իր ոտքն է կոտրել
17 Փետրվարի 2019 - 19:53
Խառը մարտարվեստի ֆրանսիացի մարտիկ Սոֆիան Բուկիչուն կոտրել է ոտքը Թոմ Ասփինալի հետ մենամարտի ժամանակ՝ փորձելով հարված հասցնել մրցակցին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 26587
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճարպն այրող վեց մթերքներ
Հասարակություն