Facebook   Twitter
 
ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է հրադադարի խախտումների նվազումը, կոչ է անում հանրությունները պատրաստել խաղաղության

ԵԱՀԿ ՄԽ-ն ողջունում է հրադադարի խախտումների նվազումը, կոչ է անում հանրությունները պատրաստել խաղաղության

06 Դեկտեմբերի 2018 - 18:04
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև երկխոսությունից հետո հրադադարի խախտման միջադեպերի ու (մարդկային) կորուստների մասին հաղորդումների քանակի նվազումը։
Այս մասին ասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Միլանում տեղի ունեցած հանդիպումից հետո Մինսկի խմբի համանախագահների անունից տարածված հաղորդագրության մեջ։

«Նրանք դիմել են կողմերին՝ խնդրելով շարունակել իրականացնել պայմանավորվածությունները և կոնկրետ միջոցառումներ իրականացնել՝ սեփական բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահները հույս ունեն, որ շուտով կարող է բարձր մակարդակի ու արդյունքների վրա կենտրոնացող երկխոսություն սկսվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ արդարացի ու երկարատև լուծման հասնելու համար։

Համանախագահները նշում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց հակվածությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը և համաձայնել են կրկին հանդիպել 2019 թվականի սկզբներին՝ այս նպատակների ուղղությամբ աշխատելու, ինչպես նաև բարձր մակարդակի բանակցությունների կայացմանն աջակցելու համար։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Իրանը կհասնի Airbus–ից ձեռք բերված ուղեւորատար ինքնաթիռների մատակարարմանը
17 Դեկտեմբերի 2018 - 22:32
Իրանը կհասնի Airbus–ից ձեռք բերված ուղեւորատար ինքնաթիռների մատակարարմանը։ Այս մասին հայտարարել է Iran Air–ի գլխավոր տնօրեն Ֆարզանե Շարաֆբաֆին, փոխանցում է Tasnim–ը։
Հնդկաստանում դաժանորեն բռնաբարել են երեք տարեկան աղջկան
17 Դեկտեմբերի 2018 - 21:53
Հնդկաստանում դաժանորեն բռնաբարել են երեք տարեկան աղջկան։ Այդ գազանաբարո հանցագործությունը կատարվել է Դելիի ավտոբուսում ուսանողուհու խմբակային բռնաբարության տարելիցի օրը։ 2012թ․ տեղի ունեցած այդ դեպքը ամբողջ երկրում բողոքի ալիք էր բարձրացրել։
Google-ը 1 մլրդ դոլար կներդնի Նյու Յորքում նոր գրասենյակ կառուցելու համար
17 Դեկտեմբերի 2018 - 21:47
Ամերիկյան Alphabet հոլդինգի կազմում ընդգրկված Google ընկերությունը մտադիր է 1 մլրդ դոլար ներդնել Նյու Յորքում նոր գրասենյակ կառուցելու գործում: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ընկերության ֆինանսական գծով տնօրեն Ռութ Փորաթին:
Ինչի համար երբեք չպետք է ներողություն խնդրեք հարաբերություններում
17 Դեկտեմբերի 2018 - 21:25
Որպեսզի հարաբերությունները նորմալ զարգանան (ռոմանտիկ կամ ընկերական՝ կարեւոր չէ), պետք է կարողանաք ձեր ընկերոջից խնդրել այն, ինչ ձեզ հարկավոր է:
«Ավրորա» հայկական մրցանակը ողջ աշխարհում շնորհվող ամենանշանակալի մրցանակների տասնյակում է հայտնվել
17 Դեկտեմբերի 2018 - 21:22
Tatler ամսագրի հոնկոնգյան տարբերակը կազմել է մարդասիրական, սոցիալական և կրթական ոլորտներում ողջ աշխարհում շնորհվող ամենանշանակալի մրցանակների տասնյակը:
ՀՀ հանդբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
17 Դեկտեմբերի 2018 - 21:09
Երևանի «Կոնգրես» հյուրանոցի նիստերի դահլիճում անցկացվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրություն: 40 պատվիրակներից ներկա էին 37-ը: Հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Մի բան արեք՝ գժականով տանեն հիվանդանոց. «ՃվճՎ» Արոյի որդիների զրույցների գաղտնալսումները
17 Դեկտեմբերի 2018 - 20:56
«Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի ավագ որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ 2018թ. հունվարի 8-ին տեղի ունեցած վթարի գործով դեկտեմբերի 17–ի դատական նիստում հետազոտվեցին Սարգիս Վարդանյանի, նրա եղբոր՝ Սերժ Վարդանյանի և այլ անձանց կողմից կատարված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների արձանագրությունները։
Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
17 Դեկտեմբերի 2018 - 20:53
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Մանկական ներկայացման ընթացքում օգտագործված բեմական ծխի պատճառով 4 տարեկան երեխա է թունավորվել
17 Դեկտեմբերի 2018 - 20:46
Օգտատեր Կարինե Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14349
 
Լրահոս`