Facebook   Twitter
 
Նազարբաեւն առաջարկել է ԵՏՄ հաջորդ գագաթնաժողովը Ղազախստանում անցկացնել

Նազարբաեւն առաջարկել է ԵՏՄ հաջորդ գագաթնաժողովը Ղազախստանում անցկացնել

06 Դեկտեմբերի 2018 - 18:22
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ԵՏՄ գործընկերներին առաջարկել է կազմակերպության հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2019 թվականի մայիսին Աստանայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ 1994 թվականին Մոսկվայում ՄՊՀ-ում ես առաջին անգամ հանդես եկա հենց այս ինտեգրացիոն նախագծի ստեղծման գաղափարով: Այդ ժամանակ ես պատկերացնում էի հզոր տնտեսական միություն, որը ժամանակի ընթացքում կվերափոխվի միջազգային ասպարեզում մեծ խաղացողի եւ իր գործողություններով ուրիշներին կձգի, որոնք կցանկանան մեզ հետ աշխատել»,- ասել է Նազարբաեւը Սանկտ Պետերբուրգում ընթացող ԵՏՄ գագաթնաժողովում:

«Հաջորդ տարի լրանում է պայմանագրի ստորագրման 5-ամյակը եւ գաղափարի 25-ամյակը, որի մասին քիչ առաջ ասում էի: Այս պատճառով, եթե դուք ընդունեք, ես առաջարկում եմ հերթական նիստն անցկացնել Աստանայում, որտեղ ստորագրել ենք ԵՏՄ-ի մասին համաձայնագիրը, հաջորդ տարվա մայիսին՝ նվիրելով այս գաղափարի 25-ամյակին»,- հավելել է նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քննարկվել է հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
17 Փետրվարի 2019 - 21:05
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Իսպանիան մերժեց ԱՄՆ-ին և Սիրիա զորք չի ուղարկի
17 Փետրվարի 2019 - 20:58
Ավելի վաղ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին և իր մյուս գործընկերներին կոչ էին արել տրամադրել «ռեսուրսներ, անձնակազմ եւ աջակցություն», որ Սիրիայում կանխվի «Իսլամական պետության» վերածնունդը:
Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է Երեւանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ
17 Փետրվարի 2019 - 20:53
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում այսօր՝ փետրվարի 17-ին ,կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ:
Փարիզում մեկնարկել է «դեղին բաճկոնների» հոբելյանական երթը
17 Փետրվարի 2019 - 19:58
Ելիսեյան դաշտերում մեկնարկել է «դեղին անթև բաճկոններ» շարժման կողմնակիցների համաձայնեցված երթը, որը նվիրված է Ֆրանսիայում բողոքի ցույցերի մեկնարկի երեքամսյա հոբելյանին:
Նախագահը Նենսի Փելոսիին Հայաստան է հրավիրել
17 Փետրվարի 2019 - 19:52
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մյունխենում հանդիպել է ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատ խոսնակ Նենսի Փելոսիի հետ: Նախագահն իր Instagram-ի էջում լուսանկար է հրապարակել և կից գրել.
Հռոմի Պապը հրավիրել է գագաթնաժողով եկեղեցում սեռական բնույթի հանցագործությունները քննարկելու համար
17 Փետրվարի 2019 - 18:28
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը հրավիրել է գագաթնաժողով Վատիկանում, որի նպատակն է քննարկել սեռական բնույթի հանցագործություններն ու սկանդալները, որոնցում վերջին շրջանում ներգրավված էին Հռոմեական կաթոլիկ եկեղեցում բազմաթիվ հոգեւորականներ, հաղորդում է Associated Press-ը:
17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 31 հազար 559 մարդ՝ քվեարկության իրավունք ունեցողների 49.52%-ը
17 Փետրվարի 2019 - 18:23
ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ 24 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասնակցության նախնական արդյունքները։
Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարին
17 Փետրվարի 2019 - 18:04
Փետրվարի 16-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտին։
Ռուսական արտադրության կամիկաձե-անօդաչուն ցուցադրվել է Աբու Դաբիում
17 Փետրվարի 2019 - 17:35
Ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնը Աբու Դաբիում անցկացվող IDEX 2019 ցուցադրության ժամանակ ներկայացրել է KYB անօդաչու թռչող սարքը, որը կարող է ինքնուրույն պայթել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9155
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճարպն այրող վեց մթերքներ
Հասարակություն