Facebook   Twitter
 
Նազարբաեւն առաջարկել է ԵՏՄ հաջորդ գագաթնաժողովը Ղազախստանում անցկացնել

Նազարբաեւն առաջարկել է ԵՏՄ հաջորդ գագաթնաժողովը Ղազախստանում անցկացնել

06 Դեկտեմբերի 2018 - 18:22
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ԵՏՄ գործընկերներին առաջարկել է կազմակերպության հաջորդ գագաթնաժողովն անցկացնել 2019 թվականի մայիսին Աստանայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ցանկանում եմ հիշեցնել, որ 1994 թվականին Մոսկվայում ՄՊՀ-ում ես առաջին անգամ հանդես եկա հենց այս ինտեգրացիոն նախագծի ստեղծման գաղափարով: Այդ ժամանակ ես պատկերացնում էի հզոր տնտեսական միություն, որը ժամանակի ընթացքում կվերափոխվի միջազգային ասպարեզում մեծ խաղացողի եւ իր գործողություններով ուրիշներին կձգի, որոնք կցանկանան մեզ հետ աշխատել»,- ասել է Նազարբաեւը Սանկտ Պետերբուրգում ընթացող ԵՏՄ գագաթնաժողովում:

«Հաջորդ տարի լրանում է պայմանագրի ստորագրման 5-ամյակը եւ գաղափարի 25-ամյակը, որի մասին քիչ առաջ ասում էի: Այս պատճառով, եթե դուք ընդունեք, ես առաջարկում եմ հերթական նիստն անցկացնել Աստանայում, որտեղ ստորագրել ենք ԵՏՄ-ի մասին համաձայնագիրը, հաջորդ տարվա մայիսին՝ նվիրելով այս գաղափարի 25-ամյակին»,- հավելել է նա:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Թուրքական բանտում ինքնասպանություն է գործել ԱՄԷ-ից ենթադրյալ լրտեսը
29 Ապրիլի 2019 - 22:49
Թուրքական բանտում ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել Արաբական Միացյալ Էմիրություններից լրտեսը, որը մի ժամանակ Թուրքիայում անցել է հայտնի սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով՝ հայտնում է DW-ը։
Էրդողանն առաջարկել է Թրամփին աշխատանքային խումբ ստեղծել S-400-ի հարցով
29 Ապրիլի 2019 - 22:42
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ Անկարայի կողմից ռուսական S-400 համակարգի ձեռքբերման հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ria.ru-ն:
Ծանր պայուսակներն այս տարվա սեպտեմբերից արդեն կսկսեն թեթևանալ. Արայիկ Հարությունյան
29 Ապրիլի 2019 - 22:23
Այս մեկ տարվա ընթացքում դպրոցը և ուսուցիչները զգալի ազատություններ են ստացել, և դա չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ համակարգի վրա, բայց պետք է իրականացնենք վերապատրաստումներ: Այս մասին «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Ինչով կարող է ավարտվել 450 կգ կշռող արջի հետազոտությունը
29 Ապրիլի 2019 - 21:47
Հադսոն անունով բևեռային արջը ապրում է ԱՄՆ Իլինոյս նահանգի Բրուքֆիդ քաղաքի կենդանաբանական այգում։
Մերձմոսկվայում գործող «Իսլամական պետության» ցանց է բացահայտվել
29 Ապրիլի 2019 - 21:43
Մերձմոսկվայում բացահայտել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ 7 անձից բաղկացած հանցախմբի գործունեությունը:
Արտակ Բեգլարյանն ու Արմեն Սարգսյանը քննարկել են Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
29 Ապրիլի 2019 - 21:41
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ապրիլի 29-ին հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին հայտնում են ԱՀ ՄԻՊ գրասենյակից:
ԱՄՆ-ն և Թուրքիան զորավարժություններ են անցկացրել Սև ծովում (Լուսանկարներ)
29 Ապրիլի 2019 - 21:33
Ամերիկյան և թուրքական ռազմական նավերը համատեղ ուսումնավարժանքներ են իրականացրել Սև ծովում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ մեջբերելով Թուրքիայի պաշտպանության նախարարության հաջորդագրությունը:
Նախագահ Սարգսյանն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակությանը
29 Ապրիլի 2019 - 21:31
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 29-ին, ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի գլխավորած պատվիրակությունը:
Մարկ Ցուկերբերգը կնոջ համար յուրահատուկ «զարթուցիչ» է ստեղծել, որը նրան սթրեսի չի ենթարկում
29 Ապրիլի 2019 - 20:29
Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր կնոջ՝ Պրիսցելա Չանի համար ստեղծել է յուրահատուկ «զարթուցիչ», որը թույլ է տալիս նրան քունն առնել գիշերը եւ հանգստացած հոգ տանել երեխաների համար՝ հայտնում է Fox News-ը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 9579
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական