Facebook   Twitter
 
Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև բացառիկ հարաբերությունները պետք է զարգանան. Մարությանն ընդունել է ՌԴ դեսպանին

Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև բացառիկ հարաբերությունները պետք է զարգանան. Մարությանն ընդունել է ՌԴ դեսպանին

06 Դեկտեմբերի 2018 - 18:31
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Մարությանը համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերությունները, մասնավորապես՝ Երևանի և ռուսաստանյան խոշոր քաղաքների միջև բացառիկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ՝ այդ հարցում կարևորելով երկու երկրների դեսպանների մասնակցությունը:

Շնորհավորելով Հայկ Մարությանին` քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, դեսպան Կոպիրկինն իր հերթին նկատել է, որ Երևանի և Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի, ինչպես նաև ռուսաստանյան այլ քաղաքների միջև համագործակցության մեծ ասպարեզ կա՝ մշակույթից ու սպորտից մինչև տրանսպորտ, աղբահանություն և ուրբանիստական բազմազան խնդիրների լուծում:

Հայկ Մարությանն այս առումով նկատել է, որ երկու երկրների բնակիչները կենսակերպի ու մտածողության շատ նմանություններ ունեն, ինչն էլ ավելի է նպաստում չափերով համադրելի քաղաքների միջև գործնական հարցերում երկխոսության ծավալմանը: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Երևանում և Մոսկվայում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենան մոտ 120 մ գլորվել է ձորը. 6-ամյա երեխան մահացել է, կան տուժածներ
17 Դեկտեմբերի 2018 - 23:45
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Աղջիկը մերկացել է Վատիկանի կենտրոնական հրապարակում՝ լուսանկարի համար
17 Դեկտեմբերի 2018 - 23:42
Բելգիացի մոդել Մարիսա Պապենը երկրորդ անգամ է ձերբակալվել Վատիկանի սրբավայրերում մերկ լուսանկարվելու համար, հաղորդում է The Sun-ը:
Վրաստանում ձերբակալվել է Սաակաշվիլիի ղեկավարած ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը
17 Դեկտեմբերի 2018 - 23:35
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Կիրկիտաձեն, երկուշաբթի ձերբակալվել է:
Ճարպակալումը որպես անպտղության պատճառ
17 Դեկտեմբերի 2018 - 23:30
Աշխարհում ավելի քան 2,2 միլիարդ մարդ տառապում է ճարպակալմամբ: Այն բացասաբար է ազդում կանանց և տղամարդկանց ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա:
Ողբերգական ավտովթար Երևանում. կա զոհ
17 Դեկտեմբերի 2018 - 23:26
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Հայտնի են «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների հաղթողները
17 Դեկտեմբերի 2018 - 23:25
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտարարվեցին հաղթողները:
Պուտինի նկարներով նոր օրացույցները Ճապոնիայում ամենաշատն են վաճառվել
17 Դեկտեմբերի 2018 - 23:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարներով նոր օրացույցի վաճառքի ծավալները Ճապոնիայում գերազանցել են տեղացի հայտնիների պատկերներով օրացույցների վաճառքը:
«Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» ՀԿ-ն կմիավորի ՀՀ-ի և սփյուռքի անոթային վիրաբույժներին
17 Դեկտեմբերի 2018 - 23:15
Մեր երկրում հետայսու գործելու է «Հայաստանի անոթային վիրաբույժների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը: Հարկ է նշել, որ սա ոլորտի առաջին մասնագիտական կառույցն է, որն ընդգրկում է անոթային և էնդովասկուլյար վիրաբուժությանը վերաբերվող ողջ սպեկտրը։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16019
 
Լրահոս`