Facebook   Twitter
 
Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ՀՀ–ում իրականացվող բարեփոխումների գործընթացը

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ՀՀ–ում իրականացվող բարեփոխումների գործընթացը

06 Դեկտեմբերի 2018 - 19:00
Աշխատանքային այցով Միլանում գտնվող արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ դեկտեմբերի 6-ին հանդիպել է Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչի հետ:
ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր:

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Լեհաստանի` դարավոր բարեկամության եւ փոխադարձ հարգանքի վրա խարսխված համագործակցության օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ՝ այդ գործընթացում կարեւորելով նաեւ Լեհաստանի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը:

Երկու երկրների ԱԳՆ ղեկավարները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Եվրոպական միության գործընկերության շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Եվրամիության եւ ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը նաեւ կարեւոր գործիք է Հայաստանում ընթացող բարեփոխումները խրախուսելու համար: Զրուցակիցները համակարծիք էին, որ Արեւելյան գործընկերության հոբելյանական 10-րդ տարին լավ առիթ է գնահատելու այս ձեւաչափով արձանագրված ձեռքբերումները եւ նախանշելու առկա փոխգործակցությունը նոր բովանդակությամբ լրացնելու հեռանկարները:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ներկայացրել է ժողովրդի լայն մանդատի հիման վրա Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ ընդգծելով վստահելի եւ ժողովրդի կամքն արտահայտող ընտրությունների անցկացման առաջնահերթությունը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանի կառավարության գերակայություններից է զարգացման օրակարգի առաջմղումը, որի հիմնասյուներից են, ի թիվս այլոց, բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության եւ նորարարության ոլորտները:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քրիստինե Պեպելյանի ջերմ լուսանկարը որդու հետ
24 Ապրիլի 2019 - 12:38
Երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը նախորդ տարվա ավարտին մայր է դարձել, կիսվել է ջերմ ընտանեկան կադրով։
Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ
24 Ապրիլի 2019 - 12:34
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով Հայաստան է ժամանել նաև ֆրանսահայ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռիգայում
24 Ապրիլի 2019 - 12:32
Ապրիլի 22-ին Ռիգայի հեղինակավոր «Սևագլուխների տանը» Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրած միջոցառում, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։
«Այստեղ պետք է զգույշ գործել». Գագիկ Հարությունյանը՝ Ցեղասպանության զոհերի իրավահաջորդների իրավունքների մասին
24 Ապրիլի 2019 - 12:31
Հայոց ցեղասպանության ճանաչման իրացումն առնչվում է շատ խնդիրների հետ, նաեւ արխիվային ուսումնասիրությունների, փաստերի, որովհետեւ իրավունքը էմոցիա չի սիրում:
Քաղաքային իշխանությունն անում է ամեն ինչ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը լինի պատշաճ որակով. Մարության
24 Ապրիլի 2019 - 12:23
Մենք պետք է դասեր քաղենք եւ գլխավոր դասն այն է, որ պետք է լինենք ուժեղ եւ միշտ մեր հույսը դնենք մեզ վրա:
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջև
24 Ապրիլի 2019 - 12:22
Ապրիլի 23-ին Երևանում կայացան Հայաստանի և Բուլղարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, բուլղարականը` Բուլղարիայի ԱԳ նախարարի տեղակալ Յուրի Շտերկը։
Հայոց ցեղասպանության ճանաչումն ունի գլոբալ նշանակություն. Կարեն Միրզոյան
24 Ապրիլի 2019 - 12:05
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը շարունակական պրոցես է, այդ ուղղությամբ իրականացվում են բոլոր քայլերը:
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Մեկ ընտրությունով գնահատական մի տվեք. ՍԴ նախագահ
24 Ապրիլի 2019 - 11:52
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերջնական հանգրվանը հայրենատիրությունն է. «Ժառանգություն»
24 Ապրիլի 2019 - 11:51
«Ժառանգություն» կուսակցությունը Հայոց Ցեղասպանության 104–րդ տարելիցին ընդառաջ հաստատակամ է տարբեր հարթակներում 1915 թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց մեծ Ցեղասպանության, մեծ հայրենազրկման միջազգային ճանաչման գործում իր շարունակական ավանդը ներդնելու: Այս մասին, հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցությունը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16061
 
Լրահոս`