Facebook   Twitter
 
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը կալանավորվել է

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալը կալանավորվել է

06 Դեկտեմբերի 2018 - 19:22
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել Շիրակի մարզում գտնվող Ջրաձորի եւ Ամասիայի ջրանցքների, դրանց օգտագործման ու սպասարկման համար նախատեսված հողամասերի, 7060ք/մ թունելի օտարման ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ։ Մեղադրանք է առաջադրվել ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի նախկին տեղակալին։

Այսպես՝ «Անի» ԲԲ ընկերության գլխավոր տնօրենը 2017 թվականի փետրվարի 2-ին գրավոր դիմում է ներկայացրել կառավարությանը՝ խնդրելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի հաշվեկշռում հաշվառված եւ անհատույց օգտագործման իրավունքով «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը հանձնված Շիրակի մարզի Ամասիայի համայնքում գտնվող 1882ք/մ մակերեսով Ջրաձորի ջրանցքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.1968 հեկտար մակերեսով հողամասը, 5342ք/մ մակերեսով Ամասիայի ջրանցքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.38 հեկտար մակերեսով հողամասը, 7060ք/մ թունելը, ջրանցքները սպասարկող կառուցվածքներն ուղղակի վաճառքի ձեւով օտարել «Անի» ԲԲ ընկերությանը։

Դիմումի քննարկումն ու առաջարկությունների ներկայացումը կառավարության կողմից հանձնարարվել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը։

Նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, կեղծիքներ կատարելու միջոցով գույքի գնահատման պաշտոնական փաստաթղթերում մտցվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ՝ վերոնկարագրյալ գույքի արժեքը նշելով շուկայականից խիստ ցածր՝ 32.531.000 ՀՀ դրամ։ Կատարված կեղծ հաշվարկն ուղարկվել է նույն վարչության օտարման բաժին, որի հիման վրա կազմվել, ապա ՀՀ կառավարության կողմից 13.04.2017թ. հաստատված թիվ 372 Ա որոշմամբ թույլատրվել է 244.600.000 ՀՀ դրամ իրական արժեք ունեցող գույքն ուղղակի վաճառքի ձեւով, կեղծ գնահաշվարկի արժեքի 75 տոկոսի չափով՝ 24.965.898 ՀՀ դրամով, օտարել «Անի» ԲԲԸ-ին։ Նշված գործարքի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 160.754.694 ՀՀ դրամի գույքային վնաս եւ առաջացրել ծանր հետեւանքներ։

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել կատարված կեղծիքներին Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալի առնչության վերաբերյալ, ով տվյալ ժամանակահատվածում իրականացրել է վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ այսօր նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջ շրջանակը պարզելու եւ նրանց գործողություններն անհատականացնելու, ինչպես նաեւ այլ գործարքներում եւս հնարավոր չարաշահումների վերաբերյալ նախնական տվյալներն ստուգելու ուղղությամբ։

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Քիչ առաջ իր մահկանացուն կնքեց Մհեր Եղիազարյանի 74-ամյա հայրը՝ Երամիշ Եղիազարյանը
17 Փետրվարի 2019 - 22:12
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՏԻՄ ընտրությունները կայացան՝ քվեարկել է ընտրական իրավունք ունեցողների 58,47 %-ը․ 20։00-ի արդյունքերը
17 Փետրվարի 2019 - 22:11
Հայաստանի 24 համայնքներում, այսօր՝ փետրվարի 17-ին, կայացան ՏԻՄ ընտրությունները․ 20։00-ի դրությամբ փակվեցին ընտրատեղամասերի դռները։
Մահացել է Մհեր Եղիազարյանի հայրը
17 Փետրվարի 2019 - 21:54
Կյանքի 74-րդ տարում մահացել է HayNews.am կայքի նախկին պատասխանատու Մհեր Եղիազարյանի հայրը՝ Երամիշ Եղիազարյանը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից մոտ 220 մեքենա են դուրս բերել
17 Փետրվարի 2019 - 21:46
Փետրվարի 17-ին` ժամը 09:34-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել
17 Փետրվարի 2019 - 21:43
Դանիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել կենգուրուի, որը փախել է Հարավային Յուտլանդի մարզի մասնավոր տներից մեկից: Այս մասին ասված է իրավապահ մարմինների Twitter-ի ուղերձում:
Ողբերգական վրաերթ Արշակունյաց պողոտայում․ հետիոտնը տեղում մահացել է
17 Փետրվարի 2019 - 21:41
Այսօր՝ փետրվարի 17-ին, ժամը 19:40-ի սահմաններում՝ Երեւանի Արշակունյաց պողոտայում՝ ՀՀ ՊՆ զորամասի դիմաց, Mercedes մակնիշի 35 ZՏ 896 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրարերթի է ենթարկել հետիոտնի․ հայտնում է Shamshyan.com-ը։
Մայիսին Օդեսայից Երևան ուղիղ չվերթ կգործի
17 Փետրվարի 2019 - 21:39
YanAir ավիաընկերությունը որոշել է 2019 թվականի մայիսի 20-ից Օդեսա-Երևան չվերթ գործարկել:
Քննարկվել է հայ-կիպրական բազմաշերտ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ
17 Փետրվարի 2019 - 21:05
Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 17-ին հանդիպում ունեցավ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ:
Իսպանիան մերժեց ԱՄՆ-ին և Սիրիա զորք չի ուղարկի
17 Փետրվարի 2019 - 20:58
Ավելի վաղ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ին և իր մյուս գործընկերներին կոչ էին արել տրամադրել «ռեսուրսներ, անձնակազմ եւ աջակցություն», որ Սիրիայում կանխվի «Իսլամական պետության» վերածնունդը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15149
 
Լրահոս`