Facebook   Twitter
 
Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Գինափ» ՍՊԸ-ին

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Գինափ» ՍՊԸ-ին

06 Դեկտեմբերի 2018 - 21:23
Հայաստանի կառավարությունը տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի, նյութերի ներմուծման համար մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ԳԻՆԱՓ» ՍՊԸ-ին:
«Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են արհեստական և պլաստիկ թաղանթների ֆլեքսո- տպագրության, ինչպես նաև վակուում տոպրակների, պանրի տոպրակների, սուրճի և այլ բազմատեսակ տոպրակների արտադրության մեջ։

Ծրագրի շրջանակներում իրականացված ներդրումները կազմում են 2,5 մլրդ դրամ և մինչև 2021 թվականը նախատեսվում է հավելյալ 1 մլրդ դրամ ներդրում նոր սարքավորումներ և 8,9 մլրդ դրամ ներդրում հումք գնելու նպատակով։ Ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծվել է 56 աշխատատեղ և նախատեսվում է ստեղծել ևս 50 նոր աշխատատեղ՝ 180 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմում է 3 մլրդ դրամ, որից 2,5 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 300 մլն դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 200 մլն դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում»,- ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
11 Դեկտեմբերի 2018 - 19:07
Ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով զգալի չափերի գումար հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:
Սերժի Վաչոյի կալանքի ժամկետը երկարացնելու հարցով նիստը, հնարավոր է, կայանա վաղը. փաստաբան
11 Դեկտեմբերի 2018 - 18:59
Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստն ընդմիջվել է 2 ժամով և հավանական է, որ նույնիսկ նիստը տեղափոխվի վաղը:
Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը
11 Դեկտեմբերի 2018 - 18:28
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մայր տաճարի շինհրապարակ
11 Դեկտեմբերի 2018 - 18:17
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Համաներման հիմքով 312 քրեական գործի վարույթ կարճվել է
11 Դեկտեմբերի 2018 - 18:09
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 312 քրեական գործի վարույթ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Լիլիթ Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին
11 Դեկտեմբերի 2018 - 18:02
Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել է արդեն 9 օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին:
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են, որ նրան 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակեն
11 Դեկտեմբերի 2018 - 17:58
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան. ուղիղ
11 Դեկտեմբերի 2018 - 17:53
Քոչարյանին ազատ արձակելու պահանջով՝ մի խումբ աջակիցներ հավաքվել են Հանրապետության Հրապարակում:
Կողոպուտ բենզալցակայանում. կասկածյալը ձերբակալված է
11 Դեկտեմբերի 2018 - 17:49
Դեկտեմբերի 10-ին, ժամը 10-ն անց 20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 4-ն անց 30-ին Բաբաջանյան փողոցի թիվ 54 հասցեում գործող բենզալցակայանի աշխատանքային սենյակի բաց պատուհանից ոմն Արմեն բացահայտ հափշտակել է 29.000 դրամ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14300
 
Լրահոս`