Facebook   Twitter
 
Մոդրիչ. Վենգերն ինձ մերժեց, երբ «Արսենալի» մարզիչն էր

Մոդրիչ. Վենգերն ինձ մերժեց, երբ «Արսենալի» մարզիչն էր

06 Դեկտեմբերի 2018 - 22:57
«Ոսկե գնդակի» դափնեկիր, Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, թե ինչպես է ժամանակին Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի որոշումը դարձել իր համար մոտիվացիայի նոր խթան:
«Ինձ մերժեց Արսեն Վենգերը, երբ դեռ «Արսենալի» մարզիչն էր: Ես սա համարեցի նոր նշաձող, որը պետք է հաղթահարեմ: Այն ժամանակ նա իմ մասին այդպիսի կարծիք ուներ, որ չեմ համապատասխանում իր թիմին»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Այդ դրվագի մասին իր ինքնակենսագրական գրքում գրել էր Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը, որի հետ Մոդրիչը աշխատել է անգլիական թիմում:

«Վենգերը կարծում էր, որ Մոդրչը շատ թեթեւ է Պրեմյեր լիգայում հաջող հանդես գալու համար: Իմ շտաբի որոշ մարզիչներ եւս այդ կարծիքին էին, որ Մոդրիչը ֆիզիկապես չի կարողանա արդյունավետ լինել կիսապաշտպանության կենտրոնում»,- գրել էր Ռեդնապը:

Մոդրիչը «Տոտենհեմ» էր տեղափոխվել 2008-ին Զագրեբի «Դինամոյից» 23 տարեկանում: Նա «Ռեալում» է 2012-ից:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Դավիդ Սիլվան երեք շաբաթ չի օգնի «Մանչեսթեր Սիթիին»
11 Դեկտեմբերի 2018 - 18:58
Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան երեք շաբաթ չի կարողանա դուրս գալ խաղադաշտ, հաղորդում է Sky Sports-ը: 32-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է մկանային վնասվածք:
«Բարսելոնան» մտադիր չէ վաճառել Ուսման Դեմբելեին
11 Դեկտեմբերի 2018 - 18:24
«Բարսելոնան» մտադիր չէ վաճառել աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեին, թեեւ ֆուտբոլիստը կարգապահության հետ կապված խնդիրներ ունի, հաղորդում է Mundo Deportivo-ն:
ՊԱԿ-ի լրտեսը. Գերմանիայում հայտնաբերվել է Պուտինին տրված հետախուզական վկայականը
11 Դեկտեմբերի 2018 - 17:16
Նախկին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության Պետական անվտանգության նախարարության՝ արխիվների հետ աշխատանքի հարցերով հանձնաժողովը հայտնաբերել է գաղտնի հետախուզական վկայական՝ տրված Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի անունով:
«Բորուսիայի» ֆուտբոլիստ Սանչոյի տրանսֆերի արժեքն աճել է 806%-ով
11 Դեկտեմբերի 2018 - 17:09
Դորտմունդի «Բորուսիայի» 18-ամյա ֆուտբոլիստ Ջեյդոն Սանչոյի տրանսֆերային արժեքը 2018 թվականի սեպտեմբերից սկսած աճել է՝ 9.7 մլն եվրոյից դառնալով 86.9 մլն եվրո:
Դաժան նոկաուտ՝ 44-րդ վայրկյանին
11 Դեկտեմբերի 2018 - 17:00
Նյու Յորքում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում 21-ամյա Թեոֆիմո Լոպեսը նոկաուտի է ենթարկել ամերիկացի Մեյսոն Մենարդին: Թեթեւ քաշային կարգի մենամարտը տեւել է 44 վայրկյան:
Արից Ադուրիսը կրկնեց Մեսիի ու Սերխիո Ռամոսի ցուցանիշը
11 Դեկտեմբերի 2018 - 15:47
Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի հարձակվող Արից Ադուրիսը, գոլի հեղինակ դառնալով «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (1:0), կրկնել է տպավորիչ ցուցանիշ:
Եվրո-2021. Հայաստանի երիտասարդական հավաքականի մրցակիցները (Լուսանկար)
11 Դեկտեմբերի 2018 - 13:03
Շվեյցարիայի Նիոն քաղաքում դեկտեմբերի 11-ին կայացավ ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների 2021թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը:
«Բարսելոնա» - «Տոտենհեմ»․ Բուքմեյքերների կարծիքը
11 Դեկտեմբերի 2018 - 10:09
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Բարսելոնան» կընդունի Լոնդոնի «Տոտենհեմին»:
Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս
11 Դեկտեմբերի 2018 - 09:17
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում դեկտեմբերի 11-ին կմեկնարկի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրը: Կանցկացվեն տուրի առաջին խաղային օրվա հանդիպումները A, B, C, D խմբերում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2270
 
Լրահոս`