Facebook   Twitter
 
Սերբիայում այծը կրծել ու կուլ է տվել իր տերերի մոտ 20.000 եվրոն

Սերբիայում այծը կրծել ու կուլ է տվել իր տերերի մոտ 20.000 եվրոն

07 Դեկտեմբերի 2018 - 08:59
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադից 80 կմ հեռու գտնվող Ռանիլովիչ գյուղական համայնքում այծը կրծել ու կուլ է տվել իր տերերի մոտ 20.000 եվրո կանխիկ գումարը:
Ինչպես գրում է lenta.ru-ն, Բելկա անունով այծի տերերը՝ Միլենա Սիմիչն ու նրա ամուսինը, մեծ քանակությամբ գումարը պատրաստել էին հողատարածք գնելու նպատակով: 20.000 եվրոյով նրանք պատրաստվում էին 10 հա հողատարածք գնել: Այծը տուն է մտել բաց մնացած դռնով ու գտել թղթադրամները սեղանի վրա:

«Երբ մենք ձայներ լսեցինք, ամուսինս գնաց տեսնելու, թե ինչ է պատահել, և քիչ էր մնում կաթված ստանար: Բելկան կերել էր ամբողջ գումարը, սեղանին մնացել էր միայն 300 եվրո, մնացած բոլոր թղթադրամները կրծել և կուլ էր տվել», - պատմել է այծի տիրուհին:

Նրա խոսքով՝ այս միջադեպը մեծ հարված է եղել ամուսնու համար, որը դրանից հետո լուռ ու անշարժ նստած նայել է մի կետի: Իսկ Բելկա այծը «պատասխան է տվել» իր արածի համար. նրան արդեն մորթել և խորովել են:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պուտինը հանձնարարել է Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել
20 Փետրվարի 2019 - 18:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսկոսմոս»-ին հանձնարարել է Մոսկվայի կառավարության հետ համատեղ Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղերձի շրջանակներում՝ հայտնում է РБК-ն։
Վլադիմիր Զելենսկին առաջատարն է մնում Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում
20 Փետրվարի 2019 - 17:55
Շոումեն Վլադիմիր Զելենսկին առաջատարն է մնում Ուկրաինայի նախագահի պաշտոնի թեկնածուների վարկանիշում, որի ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որն անցկացվել Է Ալեքսանդր Ռազումկովի անվան Տնտեսական և քաղաքական հետազոտությունների ուկրաինական կենտրոնի կողմից:
Տղան սպանել է մորը, երբ վերջինս հրաժարվել է նրան բջջային հեռախոս գնելու համար գումար տալ
20 Փետրվարի 2019 - 16:37
Բաքվում Էլդար Մուսլիմով անունով 26-ամյա երիտասարդը սպանել է մորը՝ 66-ամյա Նաիլյա Մուսլիմովային, գրում է minval.az-ը:
Անկարան հայտնել է, որ ներկայիս տեսքով Patriot-ի վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկները չի կարող ընդունել
20 Փետրվարի 2019 - 15:34
Անկարան չի կարող ընդունել Patriot զենիթահրթիռային համակարգերի վաճառքի մասին ԱՄՆ-ի արդիական առաջարկի պայմանները:
Ուկրաինայում առաջարկել են Ռուսաստանի պատճառով հրաժարվել «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցությունից
20 Փետրվարի 2019 - 14:38
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն առաջարկել է հրաժարվել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցությունից՝ այն դեպքում, եթե մրցույթին այնպիսի կատարողների ուղարկեն, որոնք համերգներ են ունենում Ռուսաստանում: Այդ մասին Կիրիլենկոն գրառում է կատարել թվիթերյան իր էջում:
Ութերորդ պատգամավորն է լքել Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը
20 Փետրվարի 2019 - 14:08
Ջոան Ռայանը դարձել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ութերորդ պատգամավորը, որը լքել է Լեյբորիստական կուսակցությունը: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:
Ճապոնիայում կործանիչ է վթարի ենթարկվել
20 Փետրվարի 2019 - 11:04
Ճապոնիայում վթարի է ենթարկվել երկրի ինքնապաշտպանության ուժերի F-2 կործանիչ-ռմբակոծիչը, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:
«Ես առանձնապես չեմ շտապում». Թրամփ
20 Փետրվարի 2019 - 10:19
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 19-ին հայտարարել է, որ չի շտապում Կորեական թերակղզու միջուկազերծման հարցում: Համապատասխան հայտարարությունը Միացյալ Նահանգների ղեկավարը լրագրողների առջեւ արել է Սպիտակ տանը: Նրա ելույթը հեռարձակել են ԱՄՆ-ի լրատվական հեռուստաընկերությունները:
Մեքսիկայի Մոնտեռեյ քաղաքում մի քանի ժամում առնվազն 11 մարդ է սպանվել
20 Փետրվարի 2019 - 09:11
Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգի վարչկենտրոն Մոնտեռեյ քաղաքում ընդամենը 12 ժամում առնվազն 11 մարդ է սպանվել, գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Excelsior պորտալին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4485
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճագարը հայտնվել է Գինեսի գրքում (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր