Facebook   Twitter
 
Այսօր 1988-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցն է

Այսօր 1988-ի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցն է

07 Դեկտեմբերի 2018 - 09:59
1988թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում (այստեղից էլ՝ Սպիտակի երկրաշարժ անվանումը):
Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել:

Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերի 7-ի Գրինվիչի ժամանակով ժամը 7 անց 41 րոպե 22,7 վայրկյան (տեղական ժամանակով 11 անց 41րոպե 22,7 վրկ.): Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում:

Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ: Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Ավերիչ երկրաշարժի պատճառով տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան է մնացել 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ:

Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4հազ) մարդ: Անսպասելի աղետը հանկարծակիի բերեց ծայրահեղ իրավիճակում գործելու կոչված կազմակերպություններին և ծառայություններին:

Կազմակերպված փրկարարական աշխատանքները հունի մեջ մտան 2-3 օր հետո: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կիրակին ամենից շատն եմ սիրում շաբաթվա օրերից․ Արմինկայի կիրակնօրյա լուսանկարը
17 Դեկտեմբերի 2018 - 23:55
Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տևական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետևորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:
Մայա Պողոսյանը՝ առանց դիմահարդարման
17 Դեկտեմբերի 2018 - 23:52
El ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը ներկայացել է առանց դիմահարդարման։
Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենան մոտ 120 մ գլորվել է ձորը. 6-ամյա երեխան մահացել է, կան տուժածներ
17 Դեկտեմբերի 2018 - 23:45
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Աղջիկը մերկացել է Վատիկանի կենտրոնական հրապարակում՝ լուսանկարի համար
17 Դեկտեմբերի 2018 - 23:42
Բելգիացի մոդել Մարիսա Պապենը երկրորդ անգամ է ձերբակալվել Վատիկանի սրբավայրերում մերկ լուսանկարվելու համար, հաղորդում է The Sun-ը:
Վրաստանում ձերբակալվել է Սաակաշվիլիի ղեկավարած ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը
17 Դեկտեմբերի 2018 - 23:35
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Կիրկիտաձեն, երկուշաբթի ձերբակալվել է:
Ճարպակալումը որպես անպտղության պատճառ
17 Դեկտեմբերի 2018 - 23:30
Աշխարհում ավելի քան 2,2 միլիարդ մարդ տառապում է ճարպակալմամբ: Այն բացասաբար է ազդում կանանց և տղամարդկանց ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա:
Ողբերգական ավտովթար Երևանում. կա զոհ
17 Դեկտեմբերի 2018 - 23:26
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Հայտնի են «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների հաղթողները
17 Դեկտեմբերի 2018 - 23:25
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտարարվեցին հաղթողները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14351
 
Լրահոս`