Facebook   Twitter
 
Նախօրեին կայացած բանավեճում հնարավոր չէ դատել, թե որ ուժը հաղթեց

Նախօրեին կայացած բանավեճում հնարավոր չէ դատել, թե որ ուժը հաղթեց

07 Դեկտեմբերի 2018 - 10:04
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Հանրային հեռուստաընկերության եթերով տեղի ունեցավ մեծ, սկզբունքորեն կարելի է ասել՝ ամփոփիչ հեռուստաբանավեճ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի առաջին դեմքերի միջև:
Նման բանավեճ Հայաստանում տեղի չէր ունեցել, և եթե չհաշվենք Երևանի ավագանու ընտրություններին նախորդած նմանօրինակ բանավեճը, ապա թե՛ իր ձևաչափով, թե՛ ներառականությամբ այն իսկապես ֆենոմենալ էր:

Իհարկե, հեռու ենք այն մտքից, որ միայն ձևաչափը ներմուծելով հնարավոր է ստանալ այն բովանդակային որակը, որն առկա է բանավեճերի հայրենիքում՝ Արևմուտքում: Սակայն ինքնին մեծ բանավեճը, ընդհանրապես առատ բանավեճային ձևաչափերը հետաքրքիր նորամուծություն են, որի հետ հայաստանյան քաղաքական դաշտը ստիպված է լինում առերեսվել:

Ինչևէ: Գալով նախօրեի մեծ բանավեճին, պետք է արձանագրենք, որ մեծ հաշվով հնարավոր չէ դատել, թե որ ուժը այդ բանավեճում հաղթեց: Քաղաքական իրավիճակում, բնականաբար, ի սկզբանե հաղթել է հեղափոխական ուժը, և այս իմաստով բանավեճը որոշակիորեն կորցրել է իր հիմնական նպատակը՝ ընտրության արդյունքի վրա ազդելը:

Սակայն, եթե բանավեճը չի կարող որոշել ընտրության հաղթողին, այնուամենայնիվ կարող է, օրինակ, որոշել, թե ինչպես կընտրի չկողմնորոշված էլեկտորատը:

Հայաստանի էլեկտորալ շերտն, ըստ էության, բավական հետաքրքիր իրավիճակում է հայտնվել: Կա ստվար հատված, որ անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, կա մեկ այլ հատված, որը աջակցում է հեղափոխությանն ընդհանրապես, բայց կոնկերտ Փաշինյանի հետ կապված ունի վերապահումներ, կա ՀՀԿ–ի փոքրաթիվ էլեկտորատը, որը ակամայից դարձել է այս հեղափոխության արդյունքում մարգինալացված շերտը, կա ՀՅԴ-ն իր ավանդական ընտրողներով, ԲՀԿ-ն՝ նույնպես իր տարածքային կառույցների ակտիվ աշխատանքի միջոցով ունի որոշակի էլեկտորատ:

Սրանից բացի, կան նաև մարդիկ, որոնք որևէ կերպ չեն կողմնորոշվում՝ ընտրել հեղափոխությանը, դրան կից ուժերին, թե հին Հայաստանը ներկայացնողներին:

Չմոռանանք նաև, որ ընտրություններն անցնելու են ռեյտինգային ընտրակարգով, ասել է թե, շատ դեպքերում անհատների հանգամանքը գերադասվելու է կուսակցություններին:
Հայաստանի էլեկտորալ դաշտի մասին խորքային սոցիոլոգիական ուսումնասիրություններ չկան, կան միայն հպանցիկ ու մակերեսային, կասկածելի սոցիոլոգիական անվանվող կանխատեսումներ:

Սա է պատճառը, որ Հայաստանի ընտրողի վարքը ազատ պայմաններում բավական անկանխատեսելի է: Այս իմաստով առաջիկա ընտրությունները, հատկապես դրանց ազատ և թափանցիկ անցկացման դեպքում շանս են տալիս հասկանալու ընտրողների մոտեցումները, ընտրողների դաշտի առանձնահատկություններն ու բաժանումները:

Բանավեճերը, մեծ հաշվով, չլուծեցին ընտրության հաղթողի հարցը, քանի որ այդ հարցը լուծված էր ի սկզբանե: Բայց դրանք շանս են տալիս մյուս ուժերին դեպի իրենց կողմնորոշել չկողմնորոշված կամ կիսակողմնորոշված էլեկտորատին: Այս գիտակցումը, ընդ որում, հազվադեպ էր նկատվում բանավեճերում, ինչը ևս խոսում է բանավեճերի հանդեպ Հայաստանի քաղաքական համակարգի ընտելացված չլինելու մասին: Շատ դեպքերում պրագմատիկ նպատակին գալիս էր փոխարինելու մաքսիմալիզմն ու բանավիճող հակառակորդին ոչնչացնելու ինքնանպատակությունը:

Այնինչ, գոնե այն ուժերը, որոնք հավակնում էին երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերին, պիտի գիտակցեին, որ բանավեճերում խոսում էին ոչ թե իրենց մրցակիցների, թեկուզև թույլ մրցակիցների, այլ հասարակության, հատկապես դրա չկողմնորոշված հատվածի հետ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17372
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական