Facebook   Twitter
 
CNN-ի աշխատակիցներին տարհանել են՝ ռումբի սպառնալիքի պատճառով

CNN-ի աշխատակիցներին տարհանել են՝ ռումբի սպառնալիքի պատճառով

07 Դեկտեմբերի 2018 - 10:22
Ամերիկյան CNN հեռուստաընկերության նյույորքյան գրասենյակի աշխատակիցները տարհանվել են՝ ռումբի առկայության մասին հեռախոսազանգի պատճառով:
CNN-ի փոխանցմամբ՝ անհայտ անձը զանգահարել է ու ասել, որ հեռուստաընկերության շենքում հինգ պայթուցիկ սարք կա:

Դրանից անմիջապես հետո սկսվել է աշխատակիցների տարհանումը: Դեպքի վայր են ժամանել սակրավորներ, հրշեջ բրիգադներ, իրավապահներ, որոնք միառժամանակ փակել են 58-րդ պողոտան ու հարակից փողոցները:

Հատկանշական է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պարբերաբար CNN-ին քննադատում է իր մասին «կեղծ լուրերի» տարածման համար, տարհանումից հետո թվիթերյան էջում գրել է. «Կեղծ լրատվամիջոցներն ազգի թշնամին են»:

Նշվում է, որ հեռուստաալիքի նյույորքյան գրասենյակի աշխատանքը վերսկսվել է երկու ժամ անց:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Վրաստանում ձերբակալվել է Սաակաշվիլիի ղեկավարած ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը
17 Դեկտեմբերի 2018 - 23:35
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Կիրկիտաձեն, երկուշաբթի ձերբակալվել է:
Պուտինի նկարներով նոր օրացույցները Ճապոնիայում ամենաշատն են վաճառվել
17 Դեկտեմբերի 2018 - 23:24
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարներով նոր օրացույցի վաճառքի ծավալները Ճապոնիայում գերազանցել են տեղացի հայտնիների պատկերներով օրացույցների վաճառքը:
Իրանը կհասնի Airbus–ից ձեռք բերված ուղեւորատար ինքնաթիռների մատակարարմանը
17 Դեկտեմբերի 2018 - 22:32
Իրանը կհասնի Airbus–ից ձեռք բերված ուղեւորատար ինքնաթիռների մատակարարմանը։ Այս մասին հայտարարել է Iran Air–ի գլխավոր տնօրեն Ֆարզանե Շարաֆբաֆին, փոխանցում է Tasnim–ը։
Կանադան Սաուդյան Արաբիայի հետ գործարքից հրաժարվելու հնարավորություն է փնտրում
17 Դեկտեմբերի 2018 - 21:56
Կանադան Սաուդյան Արաբիային 13 մլրդ դոլարի զրահատեխնիկա մատակարարելու գործարքից հրաժարվելու հնարավորություն է փնտրում։ Այս մասին CTV-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։
ԱՀԿ–ն թաղվել է խորը ճգնաժամի մեջ, եւ ԱՄՆ–ն դրա էպիկենտրոնում է. ԵՄ
17 Դեկտեմբերի 2018 - 19:40
Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը թաղվել է խորը ճգնաժամի մեջ, եւ ԱՄՆ–ն դրա էպիկենտրոնում է։ Այս մասին հայտարարել է ԵՄ ներկայացուցիչ Մարկ Վանհոյկելենին՝ Թրամփի վարչակազմին կոչ անելով կոնկրետ առաջարկներ ներկայացնել ԱՀԿ–ի բարեփոխման հարցում, հայտնում է AP–ն։
Էրդողան․ Թրամփը «դրականորեն է արձագանքել Թուրքիայի հետ Սիրիայում գործողություն անցկացնելու հնարավորությանը»
17 Դեկտեմբերի 2018 - 19:25
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «դրականորեն է արձագանքել Թուրքիայի հետ Եփրատ գետից արեւելք (Սիրիայում) գործողություն անցկացնելու հնարավորությանը»՝ հավաստիացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էվերեստի բարձունքը նվաճած ֆրանսահայ լեռնագնացը ցանկանում է նամակ փոխանցել Էրդողանին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը
17 Դեկտեմբերի 2018 - 18:35
Ֆրանսահայ լեռնագնաց Արա Խաչատուրյանը կրկին կփորձի նամակ փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այս մասին գրում է Ստամբուլում հրատարակվող հայկական պարբերականներից «ՀայԹերթը»:
Մերձմոսկվայում արտադրամասի փլուզման հետևանքով կան զոհեր
17 Դեկտեմբերի 2018 - 17:10
Մերձմոսկվայի Դերժինսկի քաղաքում գտնվող արտադրամասի շենքի մասնակի փլուզման հետևանքով 3 մարդ է զոհվել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը:
Կինը պատահաբար փոստով ուղարկել է իր կատվին
17 Դեկտեմբերի 2018 - 16:46
Կանադայի բնակիչ Ջեքի Լեյքը սխալմամբ փոստով ուղարկել է իր կատվին, հայտնում է CTV–ն։ Չնայած դժբախտ ձեռնասունը ստիպված էր տուփի մեջ 1200 կմ անցնել, նրան տիրուհուն են վերադարձրել ողջ եւ առողջ։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4257
 
Լրահոս`