Facebook   Twitter
 
Առաջնահերթ խնդիրների լուծման համար Շիրակի եւ Լոռու մարզերին հատկացվել է շուրջ 774,4 մլն դրամ. Պապիկյան

Առաջնահերթ խնդիրների լուծման համար Շիրակի եւ Լոռու մարզերին հատկացվել է շուրջ 774,4 մլն դրամ. Պապիկյան

07 Դեկտեմբերի 2018 - 11:50
ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված եւ 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցը։
Նա նշեց, որ 2018-ին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար Շիրակի եւ Լոռու մարզերին հատկացվել է 774 միլիոն 425 հազար դրամ։

«Շիրակին հատկացվել է 354 միլիոն 915 հազար, իսկ Լոռիին՝ 419 միլիոն 510 հազար դրամ», - նշեց Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ գումարը հատկացվել է շուրջ 45 բնակավայրում 54 ծրագիր իրականացնելու համար:

Նույն ծրագրի շրջանակներում ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերի համայնքներին հատկացվել է 42,973 հազար դրամ, որից ՀՀ Շիրակի մարզին՝ 31,773.0 հազար դրամ, իսկ Լոռու մարզին՝ 11,200.0 հազար դրամ:

Ս. Պապիկյանի խոսքով՝ 2018 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերում հավանության են արժանացել 33 սուբվենցիոն ծրագրեր՝ 1,599,282.1 հազար դրամ ընդհանուր բյուջեով:

«27 ծրագրերի մրցույթի արդյունքում ծրագրերի գումարը կազմել է 903,809.4 հազ. դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը՝ 381,274.3 հազ. Դրամ:

ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222,654.7 հազար դրամ: Աշխատանքները կշարունակվեն նաեւ 2019 թվականին», - ասաց Ս. Պապիկյանը։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով ՀՀ Լոռու եւ Շիրակի մարզերում իրականացվում են 7 ծրագրեր, որոնցից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1,939,574,1 հազար դրամ, որից Շիրակի մարզում՝ ,207,377.4 հազար դրամմ Լոռու մարզում՝ 732,196.7 հազար դրամ:

Պապիկյանի խոսքով՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հատկացվել է շուրջ 1,082,100.0 հազար դրամ:

«USAID-ի կողմից ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Արփի, Սարապատ եւ Աշոցք համայնքների համար ճանապարհաշինական տեխնիկա, ինքնագնաց գյուղտեխնիկա եւ կցովի գյուղ. գործիքներ ձեռք բերելու նպատակով հակտացվել է 1,486,9 մլն դոլար», - նշեց նա։

Սուրեն Պապիկանը տեղեկացրեց նաեւ, որ ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում ՀՀ Շիրակի եւ Լոռու մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրեր։ Նշենք, որ խոսքը 4 պիլոտային ծրագրերի մասին է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
11 Դեկտեմբերի 2018 - 19:07
Ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով զգալի չափերի գումար հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:
Սերժի Վաչոյի կալանքի ժամկետը երկարացնելու հարցով նիստը, հնարավոր է, կայանա վաղը. փաստաբան
11 Դեկտեմբերի 2018 - 18:59
Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստն ընդմիջվել է 2 ժամով և հավանական է, որ նույնիսկ նիստը տեղափոխվի վաղը:
Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը
11 Դեկտեմբերի 2018 - 18:28
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մայր տաճարի շինհրապարակ
11 Դեկտեմբերի 2018 - 18:17
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Համաներման հիմքով 312 քրեական գործի վարույթ կարճվել է
11 Դեկտեմբերի 2018 - 18:09
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 312 քրեական գործի վարույթ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Լիլիթ Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին
11 Դեկտեմբերի 2018 - 18:02
Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել է արդեն 9 օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին:
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են, որ նրան 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակեն
11 Դեկտեմբերի 2018 - 17:58
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան. ուղիղ
11 Դեկտեմբերի 2018 - 17:53
Քոչարյանին ազատ արձակելու պահանջով՝ մի խումբ աջակիցներ հավաքվել են Հանրապետության Հրապարակում:
Կողոպուտ բենզալցակայանում. կասկածյալը ձերբակալված է
11 Դեկտեմբերի 2018 - 17:49
Դեկտեմբերի 10-ին, ժամը 10-ն անց 20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 4-ն անց 30-ին Բաբաջանյան փողոցի թիվ 54 հասցեում գործող բենզալցակայանի աշխատանքային սենյակի բաց պատուհանից ոմն Արմեն բացահայտ հափշտակել է 29.000 դրամ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15966
 
Լրահոս`