Facebook   Twitter
 
Պաշտպանության նախարարության հանդեպ 700 միլիոն դրամի պարտավորություն չի կատարվել. ՀՀ զինվորական դատախազությունը նախազգուշացումներ է ուղարկելՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժն

Պաշտպանության նախարարության հանդեպ 700 միլիոն դրամի պարտավորություն չի կատարվել. ՀՀ զինվորական դատախազությունը նախազգուշացումներ է ուղարկելՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժն

07 Դեկտեմբերի 2018 - 13:20
ՀՀ Զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից
իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է, որ ՀՀ
պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված
տարբեր պայմանագրերով ստանձնած մոտ 700 միլիոն ՀՀ դրամի չափով
պարտավորություններ չեն կատարվել:
Հատկանշական է, որ ընդհանուր առմամբ 1 միլիարդ 317 միլիոն դրամ կազմող 4
տարբեր պայմանագրերով մատակարար կազմակերպություններին թեև տրվել է ավելի
քան 620 միլիոն ՀՀ դրամի կանխավճար, սակայն անգամ այդ դեպքում նշված
պայմանագրերով շուրջ 230 միլիոն դրամի չափով պարտավորություն չի կատարվել:

Պետության գույքային շահերի պաշտպանության նկատառումներով և հիմք
ընդունելով «Դատախազության մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջները`
բոլոր դեպքերով համապատասխան նախազգուշացումներ են ուղարկվել տնտեսվարող
սուբյեկտներին։

Պայմանագրերի գնի 100 տոկոսի չափով կանխավճար տրամադրելու պայմաններում
ստանձնած պայմանագրային պարտավորությունները չկատարելու, այդ ուղղությամբ
ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից գործուն միջոցներ
չձեռնարկելու, սահմանված ընթացակարգով պայմանագրի լուծարման գործընթաց
չնախաձեռնելու, և այդ գործընթացներում հնարավոր պաշտոնեական
հանցագործությունների դրսևորման դեպքերը քննության առարկա դարձնելու,
պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու,
վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով
ուսումնասիրության փաստաթղթերն ուղարկել են ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն` նյութեր
նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու համար:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արտակարգ դեպք Լոռու մարզում. 60-ամյա տղամարդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ գյուղապետը իրեն ծեծի է ենթարկել
01 Մայիսի 2019 - 00:03
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ՝ ապրիլի 29-ին, ոստիկանության Սպիտակի բաժին դիմած Երևան քաղաքի բնակիչ, 60-ամյա Մարտին Սահակյանի դիմումի փաստով:
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
01 Մայիսի 2019 - 00:00
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպան Միխայիլ Բաբիչին և պաշտոնանկ է արել նրան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Հաղորդավարը եթերում առանց թույլտվության համուբուրել է մի կնոջ և զայրացրել Շառլիզ Թերոնին (Տեսանյութ)
30 Ապրիլի 2019 - 23:57
Դերասանուհի Շառլիզ Թերոնը դատապարտել է ֆրանսիացի հեռուստահաղորդավար Սիրիլ Հանունայի պահվածքը, որը հանկարծակի համբուրել է ստուդիայում գտնվող կնոջը: Նրա բողոքներին միացել են Համացանցի շատ օգտատերեր։
Բերդում «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը
30 Ապրիլի 2019 - 23:55
Ապրիլի 30-ին, ժամը 22:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Ֆլեշ» բենզալցակայանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված Արամ Խաչատրյանի անվան տրիոյի համերգ՝ Վարշավայում
30 Ապրիլի 2019 - 23:51
Ապրիլի 29-ին Վարշավայի «Լաժենկի պուրակի թագավորական պալատի թատրոնի սրահում տեղի ունեցավ հայ-լեհական դարավոր բարեկամությանը և Լեհաստանի պետականության վերականգնման հարյուրամյակին նվիրված «Արամ Խաչատրյանի անվան տրիոյի» համերգը:
Վենեսուելայում բախումների հետևանքով 35 մարդ է տուժել. լրատվամիջոցներ
30 Ապրիլի 2019 - 23:49
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի Ալտամիրա ճանապարհային հանգույցի տարածքում ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով շուրջ 35 մարդ է տուժել, հաղորդում են լրատվամիջոցները:
Ջուր չի լինելու
30 Ապրիլի 2019 - 23:41
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված,ս.թ. մայիսի 2-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 10։00 կդադարեցվի`
Ինչո՞ւ չի կարելի վստահել հղիության սովորական թեստերին
30 Ապրիլի 2019 - 23:39
Հղիության թեստերի հանդեպ զգույշ վերաբերմունք պետք է ցուցաբերել, քանի որ 11 թեստից 9-ը հաճախ կարող է կեղծ բացասական արդյունք ցույց տալ. կինը կարող է հղիանալ, բայց թեստը դա կարող է ցույց չտալ։ Այս մասին նախազգուշացնում են Վաշինգտոնի համալսարանի աշխատակիցները։
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է. Կլոպ
30 Ապրիլի 2019 - 23:37
Մեսին իմ տեսած լավագույն ֆուտբոլիստն է, ասել է անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման նախօրեին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16138
 
Լրահոս`
 
Պուտինը հետ է կանչել Բելառուսիայում ռուս դեսպանին
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
 
 
 
 
Ջուր չի լինելու
Հասարակություն
 
 
 
 
Բախումներ Վենեսուելայում. ԶԼՄ-ներ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական