Facebook   Twitter
 
Եկեղեցականների նոր նշանակումներ Մայր Աթոռում

Եկեղեցականների նոր նշանակումներ Մայր Աթոռում

07 Դեկտեմբերի 2018 - 13:31
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Անդրանիկ վարդապետ Գևորգյանը ծառայության է նշանակվել Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակությունում` Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանը, ազատվելով Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած պարտավորություններից, իր հոգևոր սպասավորությունը կբերի Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմում` թեմակալ առաջնորդի իշխանության ներքո:

Արժանապատիվ Տ. Սահակ քահանա Սահակյանն ազատվել է Գևորգյան հոգևոր ճեմարանում ստանձնած իր պարտականություններից և ուսման կոչվել Գերմանիայում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կորեայի ձորում կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են
11 Դեկտեմբերի 2018 - 19:07
Ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության իրավասու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացման եղանակով զգալի չափերի գումար հափշտակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:
Սերժի Վաչոյի կալանքի ժամկետը երկարացնելու հարցով նիստը, հնարավոր է, կայանա վաղը. փաստաբան
11 Դեկտեմբերի 2018 - 18:59
Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստն ընդմիջվել է 2 ժամով և հավանական է, որ նույնիսկ նիստը տեղափոխվի վաղը:
Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը
11 Դեկտեմբերի 2018 - 18:28
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտում կառուցվող Մայր տաճարի շինհրապարակ
11 Դեկտեմբերի 2018 - 18:17
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 11-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտում կառուցվող Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր Տաճարի շինհրապարակ եւ ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Համաներման հիմքով 312 քրեական գործի վարույթ կարճվել է
11 Դեկտեմբերի 2018 - 18:09
2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով կարճվել է 312 քրեական գործի վարույթ, տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Լիլիթ Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին
11 Դեկտեմբերի 2018 - 18:02
Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել է արդեն 9 օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին:
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են, որ նրան 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակեն
11 Դեկտեմբերի 2018 - 17:58
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանին 20 միլիոն դրամ գրավով ազատ արձակել: Այս մասին Tert.am-ին հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան. ուղիղ
11 Դեկտեմբերի 2018 - 17:53
Քոչարյանին ազատ արձակելու պահանջով՝ մի խումբ աջակիցներ հավաքվել են Հանրապետության Հրապարակում:
Կողոպուտ բենզալցակայանում. կասկածյալը ձերբակալված է
11 Դեկտեմբերի 2018 - 17:49
Դեկտեմբերի 10-ին, ժամը 10-ն անց 20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 4-ն անց 30-ին Բաբաջանյան փողոցի թիվ 54 հասցեում գործող բենզալցակայանի աշխատանքային սենյակի բաց պատուհանից ոմն Արմեն բացահայտ հափշտակել է 29.000 դրամ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14300
 
Լրահոս`