Facebook   Twitter
 
Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ. բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ. բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից

07 Դեկտեմբերի 2018 - 14:13
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բաց նամակ է հղել Գյումրիին: Գյումրիին ուղղված ՀՀ նախագահի բաց նամակը տպագրվել է ՀԲԸՄ ամսագրի դեկտեմբեր ամսվա համարում:
«Սիրելի՛ Գյումրի, Երբ դու կարդաս այս խոսքերը, հազարավոր մարդիկ՝ հեռվում և մոտիկ, հարազատ ու անծանոթ, հարգանքի տուրք մատուցելիս կլինեն քեզ պատահած մեծ աղետի՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին: Ես կլինեմ նրանց շարքում՝ վերհիշելով այն սարսափելի օրը, երբ ժամանակը կանգ առավ ճիշտ 11:41-ին՝ ընդմիշտ փոխելով քո ճակատագիրը: Այսօր կատարվածից անցել է 30 տարի, և անհնար է նայել հետ՝ առանց հայացքը դեպի ապագա ուղղելու: Այլ կերպ լինել չի կարող:

Դու քո երկրին ու աշխարհին առաջարկելու շատ բան ունես: Ապագա սերունդների հետ հին աշխարհի շատ պատմություններ ունես կիսելու: Չափազանց շատ հպարտություն և լավատեսություն, որը կառաջնորդի դեպի նորացված, վերականգնված ու հզորացած ապագա: Ես այս ամենից տեղյակ եմ ոչ թե մյուսների պատմությունների, այլ սեփական փորձառության միջոցով, որն ունեցել եմ քեզ հետ իմ կյանքի ընթացքում:

Գյումրի, ես քեզ գիտեմ ու սիրում եմ Բաց նամակ Գյումրիին՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանից ՀԲԸՄ-ն Հիշում է 1988թ.-ի Դեկտեմբերի 7-ը: Այն կարող եք կարդալ ՀԲԸՄ Ամսագրի 2018թ. դեկտեմբեր ամսվա համարում: 1960 թվականին ես երեխա էի, երբ հայրս, ով երիտասարդ ու տաղանդավոր ճարտարապետ էր, ինձ ներկայացրեց քեզ: Մենք բացահայտեցինք Արփաչայը և անմիջապես քո սահմանից այն կողմ գտնվող հայոց հնագույն մայրաքաղաքի՝ Անիի ավերակները:

Իմ հայրը հիանում էր քեզ բնորոշ ճարտարապետությամբ՝ սև և կարմրավուն տուֆից կառուցված կամարակապ շինություններից մինչև բակեր, եկեղեցիներ, խորհրդային շրջանից լավ ու վատ շինություններ: Նա ուզում էր, որ ես ճանաչեմ քեզ, Գյումրի՛, քանի որ նրա նախնիները կապված էին քեզ հետ: Նրանք սերում են Էրզրումի շրջանից, Ձիթող գյուղից:

Նրանք այն նույն մարդիկ են, ովքեր վերաբնակեցրին քո հողերը 19-րդ դարում՝ փախչելով պատմական հայկական հողերի վրա օսմանյան ղեկավարների հետապնդումներից: Նա ինձ տարավ քո ազգագրական թանգարան՝ Ձիթողցոնց տուն (ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան), որտեղ ներկայացվում են այն մարդկանց կյանքն ու ապրած ժամանակները, որոնցից սերում են քո բնակիչներից շատերը: Նրանք խոսում են մեր ընտանիքի նախնիների լեզվով, որն արմատներ ունի դասական արևմտահայերենում: Սա, իհարկե, վերաբերում է այն մեծ թվով գրողներին ու պոետներին, որոնց ծնել ես դու, ինչպես՝ Ավետիք Իսահակյանը և Հովհաննես Շիրազը:

Դու նաև տունն ես մեծ քանդակագործ Սերգեյ Մերկուրովի և փիլիսոփա ու կոմպոզիտոր Գեորգի Գյուրջիևի: Անգամ քո ավանդական հագուստն ու ժողովրդական պարերը տանում են Էրզրումից եկող քո ճանապարհով ՝ դառնալով անցյալն ու ապագան կապող յուրօրինակ մի կամուրջ: Իմ հայրը նաև ինձ բացատրեց, որ դու վարպետների քաղաք ես, նա քեզ հենց այդպես էր անվանում: Մինչ օրս դու հպարտանում ես լավագույն արհեստավոր վարպետներով, ովքեր աշխատում են մետաղների, փայտի ու քարի հետ:

Այս «ուստաները» (հպարտ վարպետները) դեռ կրում են իրենց լավագույն օրերի հանդերձանքը և շարունակում են այն ավանդական տեխնիկան ու միջոցները՝ բացառիկ որակ հաղորդելով քո ապրանքներին, որոնց նմանն անհնար է գտնել թե՛ Հայաստանի ներսում, թե՛ Հայաստանից դուրս: Այդ ժամանակ ինչպե՞ս կարող էի իմանալ, որ 28 տարի անց իմ հոր Գյումրին նման աղետի առաջ կկանգնի: Դա խորը ցնցում էր, որը իմ հայրը չապրեց, քանի որ հեռացավ կյանքից ընդամենը չորս տարի անց այն էքսկուրսիայից, որն իմ սիրտը բացեց քո առջև: Անմիջապես երկրաշարժից հետո համալսարանի իմ շատ գործընկերներ, մասնավորապես ուսանողները, շտապեցին օգնել քեզ: Մենք վստահ չէինք, որ կառավարությունը կարող է բավարար քայլեր ձեռնարկել՝ հաշվի առնելով աղետի մասշտաբները: Բառեր չկան նկարագրելու, թե ինչ տեսանք: Սակայն բոլոր ավերածություններից ու արցունքներից անդին՝ Գյումրիի գեղեցկությունը, որը ես տեսել էի հորս աչքերում, ինչ-որ կերպ շարունակեց մնալ իմ մտքում:

Ութ տարի անց ես վերադարձա քեզ մոտ՝ այս անգամ արդեն որպես քո վարչապետ: Քո վնասվածքի մնացորդները դեռ պահպանվում էին քո շուրջ: Ուստի սպասում էի, որ դու ինձ դառնությամբ կդիմավորես, քանի որ մեր կառավարությունը պատերազմի դժվարությունների ու անկախության վաղ շրջանի ցավերի պատճառով քեզ այն ուշադրությունը չէր դարձնում, որին արժանի էիր: Սակայն, ի զարմանս ինձ, դու ինձ դիմավորեցիր ջերմությամբ և երախտագիտությամբ: Վերապրածներից շատերն ինձ հրավիրեցին իրենց տնակներ այնպիսի մեծահոգությամբ և հյուրընկալությամբ, որը ես երբեք չեմ կարողանա մոռանալ: Նրանց կողմից արված հյուրասիրությունը, նրանց երգերն ու արտասանած բանաստեղծությունները, ի հեճուկս սուղ ու խեղճ պայմանների, վառ վկայությունն էին գյումրեցու հայտնի մեծահոգության, որը ես երբեք մոռանալ չեմ կարող: Այսօր ես Հայաստանի նախագահն եմ, սակայն քո մասին, Գյումրի՛, ես շարունակում եմ մտածել նախ և առաջ որպես հայ, որպես մարդ, ով լավ գիտի, թե ինչ է Գյումրին, ով է գյումրեցին: Այո, ինձ բախտ է վիճակվել այցելել աշխարհի շատ հին ու նոր քաղաքներ, որոնք բոլորն էլ ունեն իրենց հմայքն ու գրավչությունը: Սակայն քո բացառիկ բնավորությունն ու ոգու մաքրությունն են, որ էլի ու էլի կանչում են ինձ քեզ մոտ:

Սա է պատճառը, որ ես քեզ այցելող ցանկացած օտարերկրացու, ինչպես նաև մեր Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի մեր հայրենակիցներին ասում եմ՝ ինչպե՞ս կարող են չսիրահարվել քեզ այնպես, ինչպես ես սիրահարվեցի: Ես ուզում եմ, որ նրանք վայելեն քո համերն ու բույրերը, քեզ հատկանշական ավանդույթներն ու համեղ խոհանոցը, ինչպես նաև ճանաչեն քո ժողովրդի խելքն ու իմաստնությունը: Ես կառաջարկեմ առավոտյան այցելել քո եկեղեցիներից մեկը՝ ինչպես հաճախ ես եմ անում, գնալ շուկա: Ես հաճախ կանգ եմ առնում սրճարանում՝ մի բաժակ սուրճի շուրջ ծանոթ-բարեկամների հետ «խոսք ու խորաթա» անելու, կշռելու աշխարհի չարն ու բարին: Թե հաջողվում է՝ միանում եմ նրանց Արփաչայի ափերին՝ մի վայր, որն իր մեջ շարունակում է պահել երիտասարդ տղայի ու նրա հոր հիշողությունները՝ կապված իրենց նախնիների անցյալի հետ: Ես նաև փորձում եմ այցելել քո հին աշխարհի արհեստավորներին՝ դարբիններին, փայտագործներին ու կավագործներին: Լինում եմ հին պանդոկներում, որտեղ տարածվում են Գյումրիի լեզուն ու խոսքը, որտեղ խոսվում են յուրօրինակ բարբառով, որն արտացոլում է քո ավանդույթներն ու քաղաքի հպարտությունը:

Կարո՞ղ ես գուշակել, թե ինչու է ինձ համար ցավի ու ամոթի աղբյուր այն, որ տարեկան 30 հազարից էլ քիչ զբոսաշրջիկ է այցելում քեզ: Այդ թիվը պետք է տասն անգամ ավելի լինի: Ես հավատում եմ, որ դա բոլորի պարտականությունն է այստեղ՝ Հայաստանում և Սփյուռքում՝ անել հնարավոր ամեն բան՝ վերադարձնելու քեզ քո բազմամյա շքեղությունը: Իհարկե, կգտնվեն մարդիկ, ովքեր կհարցնեն, թե ինչպես ես դու տեղավորելու 300 հազար զբոսաշրջիկների առանց նախ և առաջ գումար ծախսելու ավելի շատ ռեստորաններ, սրճարաններ ու հյուրանոցներ բացելու վրա: Սրան ես կպատասխանեմ՝ որպես սկիզբ առաջարկելով մեկօրյա այցերը: Միայն սա կխրախուսի ներդրողներին կառուցել, վերանորոգել և վերականգնել քո պատմական թաղամասը: Ինչպես տեսնում ես, հին աշխարհի քո էությունը քո առավելությունն է Երևանի ու մյուս քաղաքների նկատմամբ: Ի վերջո, մեր օրերի Երևանը արդիականացման արդյունքում կորցրել է իր պատմության և ժառանգության մեծ մասը:

Երևանի հին հատվածն ամբողջությամբ վերացել է, ուստի մենք մեր հայացքը դարձնում ենք դեպի քեզ, Գյումրի՛, բավարարելու մեր ժառանգությունը հասկանալու ու գնահատելու ձգտումը: Քո շատ կառույցներ հին են, սակայն դրանք պատմամշակութային կառույցներ են, դրանցից յուրաքանչյուրը շատ արժեքավոր է, ունի իր յուրահատուկ ատրիբուտները: Ես, օրինակ, մտադիր եմ մասնակցություն ունենալ որևէ կառույցի վերականգնման գործում: Եվ ես խրախուսում եմ միջոցներ ու հնարավորություն ունեցող անձանց միանալ ինձ: Այս օրերին Երևանից ցանկացածը կարող է հյուսիս-հարավ մայրուղիով հասնել քեզ 45 րոպեից էլ քիչ ժամանակում ընթացքում: Ուստի ես հարցնում եմ ինքս ինձ՝ ինչո՞ւ մենք չենք կարող մեր երեխաներին ու ընտանիքին մեկ օրով կամ հանգստյան օրերին էքսկուրսիայի տանել Գյումրի՝ այն դեպքում, երբ Հայաստանից ավելի քան 1 մլն զբոսաշրջիկ տարեկան այցելում է Վրաստանի Հանրապետություն:

Հաշվի առեք, որ 500 ԱՄՆ դոլար արժողությամբ հանգիստը Վրաստանում, բազմապատկած 1 միլիոն մարդկանցով, Վրաստանի զբոսաշրջության մեջ ապահովում է 500 մլն ԱՄՆ դոլար: Նման մեծ ռեսուրսները կարող են ռեկորդային ժամանակում վերականգնել քո վեհությունը: Հավատացած եմ, որ մեր հայրենակիցները ոչ միայն մեծ բավականություն կստանան՝ բացահայտելով քո մշակութային գրավչությունները, այլև ներքին բավարարություն կզգան՝ նպաստելով քո վերածննդին, ավելի վառ դարձնելով քո գույները, վերականգնելով քո էներգիան և փոխելով քո տրամադրությունը: Քո մեջքին այսօր ծանր բեռ կա, քո ճակատին 30 տարվա կնճիռ կա: Սակայն որքան էլ պարադոքսալ թվա, ավերումը միշտ էլ նորի սկիզբն է: Ամեն անգամ, երբ վերադառնում եմ քեզ մոտ, ես նոր բան եմ տեսնում քո երիտասարդների դեմքին, քո նորից շարված փողոցներում, քո նոր խանութներում ու սրճարաններում, վերականգնված ուղենշային կառույցներում, հին թատրոններում, թանգարաններում ու սրճարաններում: Դեպի վերականգնում տանող քո ուղևորությունն ամեն անցնող տարով ավելի է կարճանում: Եվ ես մտադիր եմ հեռավորության վրա լինել քեզ հետ»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Պուտինը հանձնարարել է Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել
20 Փետրվարի 2019 - 18:44
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսկոսմոս»-ին հանձնարարել է Մոսկվայի կառավարության հետ համատեղ Ազգային տիեզերական կենտրոն ձեւավորել։ Այդ մասին նա հայտարարել է Դաշնային ժողովին ուղերձի շրջանակներում՝ հայտնում է РБК-ն։
Հակոբ Արշակյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
20 Փետրվարի 2019 - 18:43
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին։
Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ
20 Փետրվարի 2019 - 18:41
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ցավակցական ուղերձ է հղել ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: ՈՒղերձում, մասնավորապես, ասված է.
Վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս
20 Փետրվարի 2019 - 18:40
2018թ. ընթացքում վերականգնվել է բացահայտված հանցագործություններով պետությանը պատճառված 27.8մլրդ դրամի վնաս։ Այս մասին հաղորդագրություն է տարածել գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։
Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշման դեմ
20 Փետրվարի 2019 - 18:12
Դատախազությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին չկալանավորելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Դատախազությունը հաստատել է Էդուարդ Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունը
20 Փետրվարի 2019 - 18:10
ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է 2018թ. հուլիսի 2-ին «Օլիմպավանում» տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան։
Մահացել է Էլմիրա Հեքեքյանը
20 Փետրվարի 2019 - 18:09
Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, միջազգային ակադեմիաների պատվավոր անդամ, Հայրենական Մեծ պատերազմի կամավոր մասնակից, հայկական հեռուստատեսության հիմնադիրներից, «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի երկար տարիների փոխնախագահ՝ Էլմիրա Հեքեքյանը։
Խոշոր ավտովթար Արարատում. Nissan-ի վարորդին մեքենայից դուրս են բերել քաղաքացիները, իսկ KIA-ի վարորդին՝ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները
20 Փետրվարի 2019 - 17:58
Փետրվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Երևան –Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են KIA բեռնատար մակնիշի 471 OT 61 համարանիշի և Nissan Tiida մակնիշի 35 MV 074 համարանիշի ավտոմեքենաները:
Մալայզիայի թագավորը լքել է ՖԻՖԱ-ի խորհուրդը
20 Փետրվարի 2019 - 17:56
Մալայզիայի գերագույն առաջնորդ Աբդուլլան որոշում է կայացրել լքել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհուրդը: Այս մասին հայտնում է New Straits Times-ը:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 16898
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Ճագարը հայտնվել է Գինեսի գրքում (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր