Facebook   Twitter
 
Կանզաս-Հայաստան համագործակցությունը 15 տարեկան է

Կանզաս-Հայաստան համագործակցությունը 15 տարեկան է

07 Դեկտեմբերի 2018 - 14:15
Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ INSARAG-ի տարածաշրջանային սիմուլյացիոն վարժանքի շրջանակներում այսօր կայացավ Կանզասի ազգային գվարդիայի ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելլի գլխավորությամբ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակության և Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակության հանդիպումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ողջունելով ներկաներին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցության նպատակով Կանզասի պատվիրակության այցը Հայաստան դիտարկում է որպես 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ ԱՄՆ նահանգի կողմից հայ ժողովրդին ցուցաբերված օգնության շարունակություն:

«Այս տարի մենք նշում ենք ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի և ԱԻՆ փաստացի համագործակցության 15-ամյակը: Չնայած համաձայնագիրը ստորագրվել է 2010թ.-ին, սակայն փաստացի այն սկսվել է 2003թ.-ին: Դա մի ամբողջ կյանք է: Բեղուն համագործացության շնորհիվ մենք հնարավորություն ստացանք զարգացնել մեր մարզային հրշեջ-փրկարարական ծառայությունների կարողությունները»,- նշեց Արա Նազարյանը:

Լի Թաֆանելլին շնորհակալություն հայտնեց հրավերի և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի միջոցառումներին ներկա գտնվելու հնարավորության համար:

«Մեզ համար շատ կարևոր է միշտ հիշել անմեղ զոհերին: Սակայն չափազանց կարևոր է նաև հասնել նրան, որպեզի նման բնական արհավիրքների ժամանակ նմանատիպ ողբերգություններ այլևս երբեք տեղի չունենան»,- նշեց Լի Թաֆանելլին:

Լի Թաֆանելլին ասաց, որ իրենք անհամբերությամբ սպասում են աղետների ռիսկի նվազեցման գալիք տարի կայանալիք վարժանքներին, որոնք նախատեսվում է իրականացվել Սյունիքի մարզում: «Ոլորտներից մեկը, որում մենք ակնկալում ենք ակտիվ համագործակցություն, դա անտառային հրդեհների դեմ պայքարն է: Մենք ունենք հատուկ թիմ, որը մասնակցել է անտառային հրդեհների դեմ գործողություններին: Նրանք ևս կմասնակցեն գալիք տարի Սյունիքում կայանալիք վարժանքներին»,- նշեց Լի Թաֆանելլին:

Հանդիպմանը ներկա ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը նույնպես կարևորեց անտառային հրդեհների դեմ պայքարի գործում երկկողմ համագործակցությունը:

Արա Նազարյանն, անդրադառնալով երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին, գոհունակություն հայտնեց, որ համագործակցությունը կշարունակվի նաև գալիք 2019թ.-ին՝ առաջարկով ամերիկյան կողմի աջակցությամբ ՀՀ ճգնաժամային կառավարման ակադեմիայի դասախոսական կազմի և ուսանողների համար կազմակերպել հեռավար դասընթացներ ռիսկերի և ճգնաժամերի կառավարման ոլորտում:

Կանզասի նահանգի պատվիրակության ղակավարը պատասխան խոսքում նշեց, որ իրենք բաց են համագործակցության բոլոր առաջարկների և գաղափարների քննարկման համար:

Արա Նազարյանը շնորհակալություն հայտնեց նահանգի պատվիրակությանը Կանզասում դեկտեմբերի 7-ը՝ որպես Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի, ինչպես նաև դեկտեմբերի 5-ը «Կանզաս-Հայաստան համագործակցության օր» հռչակելու վերաբերյալ որոշման համար:

Հանդիպման վերջում Արա Նազարյանը Լի Թաֆանելլին պարգրևատրեց ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Գեներալ-մայոր Լի Թաֆանելլի իր հերթին պաշտոնապես Արա Նազարյանին հանձնեց Կանզասում դեկտեմբերի 7-ը որպես Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին հռչակագիրը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Անի Լորակի բեմական համարձակ հանդերձանքը շփոթեցրել է երկրպագուներին (Լուսանկարներ, Տեսանյութ)
21 Փետրվարի 2019 - 00:25
Անի Լորակը, որը ներկա պահին հյուրախաղերի է մասնակցում իր DIVA շոուի շրջանակներում, հերթական համերգն է տվել Եսենտուկի քաղաքում, սակայն նրա հանդերձներից մեկը շփոթեցրել է հանդիսատեսին:
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ
21 Փետրվարի 2019 - 00:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների ժամանակ կորած շունը 101 օր անց վերադարձել է տիրոջ մոտ
20 Փետրվարի 2019 - 23:58
Կալիֆոռնիայում անցյալ տարվա նոյեմբերին բռնկված անտառային հրդեհների հետևանքով լիովին ոչնչացել է Պարադայս քաղաքը: Երբ Քինգսթոն անունով շան տերերը փորձել են փրկվել տարերքից, կենդանին փախել է: Եվ գտնվել է միայն 101 օր անց, հաղորդում է Usa Today-ը:
Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմի առաջին թրեյլերը (Տեսանյութ)
20 Փետրվարի 2019 - 23:53
Հունվարի վերջին «Սանդենս» փառատոնի ժամանակ HBO հեռուստաընկերությունը 4 ժամանոց ֆիլմ է ներկայացրել, որի գլխավոր հերոսները պատմում են, որ մանուկ հասակում բռնության են ենթարկվել Մայքլ Ջեքսոնի կողմից:
Սան Ֆրանցիսկոյում մեկնարկել է Samsung-ի նորագույն սմարթֆոնների շնորհանդեսը (Ուղիղ)
20 Փետրվարի 2019 - 23:50
Հարավկորեական Samsung ընկերությունն իր նորույթները սովորաբար ներկայացնում է Բարսելոնայում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, սակայն այս անգամ որոշել է մի քանի օր առաջ բացահայտել իր նորագույն սմարթֆոնները և ոչ միայն:
Հղի չինուհին հրաժարվել է ծննդաբերել՝ պնդելով, որ դեռ կույս է
20 Փետրվարի 2019 - 23:45
Գույան քաղաքից 20-ամյա չինուհին հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ցավերով, որոնք պարզվել է ծննդաբերության ցավեր են: Սակայն կինը հրաժարվել է ծննդաբերել. նա պնդել է, որ երբեք սեքսով չի զբաղվել եւ չի կարող հղի լինել:
Հարսնացուի ծաղկեփջի համար աղջիկները ծեծկռտուք են սարքել
20 Փետրվարի 2019 - 23:43
Դաղստանում հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուի ծաղկեփնջի համար ծեծկռտուք է տեղի ունեցել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15194
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն