![]() «Քաղաքացու որևէ հարց անպատասխան չի մնալու». Երևանի փոխքաղաքապետերն ու գլխավոր ճարտարապետն ընդունել են բնակիչներին07 Դեկտեմբերի 2018 - 14:31
Մայրաքաղաքի բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և բարձրացված հարցերին արագ արձագանքելու նպատակով Երևանի քաղաքապետարանում շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:
Այս անգամ բնակիչներին ընդունել են փոխքաղաքապետեր Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Եկամուտների հաշվառման և գանձման, գնումների ու ֆինանսական ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն առանձնացրել է այն հիմնական ուղղությունները, որոնցով հնարավոր է լուծումներ տալ բարձրացվող խնդիրներին: Որոշ հարցեր տեղում ստացել են պարզաբանումներ ու պատասխաններ:
Կարևորելով քաղաքացիների հետ մշտական կապի ապահովումը՝ առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման ու գովազդի ոլորտները համակարգող փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանն ըստ ոլորտների ներկայացրել է քաղաքապետարանի մոտեցումներն ու վստահեցրել, որ բնակչի որևէ հարց անպատասխան չի մնալու: Երևանի գլխավոր ճարտարապետի մոտ քաղաքացիներն ընդունելության էին եկել քաղաքաշինական ու շինթույլտվությունների տրամադրման խնդիրներով: Արթուր Մեսչյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ապօրինի շինարարության ու հողազավթումների հանդեպ քաղաքապետարանի վերաբերմունքը հստակ է. այլևս դրանք չեն օրինականացվելու: Միևնույն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետը նշել է, որ քաղաքապետարանը լինելու է բնակիչների գործընկերն ու սատարողը՝ օրինական ճանապարհով շինարարություն կատարելու գործում: Քաղաքացիների ընդունելությունները կրելու են պարբերական բնույթ: HayNews.am ![]() 21 Փետրվարի 2019 - 00:25
Անի Լորակը, որը ներկա պահին հյուրախաղերի է մասնակցում իր DIVA շոուի շրջանակներում, հերթական համերգն է տվել Եսենտուկի քաղաքում, սակայն նրա հանդերձներից մեկը շփոթեցրել է հանդիսատեսին:
![]() 21 Փետրվարի 2019 - 00:21
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ին, ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
![]() 21 Փետրվարի 2019 - 00:19
Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի տունը թալանել են Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման ժամանակ, հաղորդում է Liverpool Echo-ն:
![]() 21 Փետրվարի 2019 - 00:17
Իսպանիայի կառավարությունը մտադիր է 10 տարվա ընթացքում՝ 47 մլրդ եվրո ներդնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում՝ հայտնում է Reuters-ը։
![]() 21 Փետրվարի 2019 - 00:13
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է, ինչպես է նախագահ Պյոտր Պորոշենկոն Եվրոմայդանի կրակոցների ժամանակ օգնում վիրավորներին։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube ալիքում։
![]() 21 Փետրվարի 2019 - 00:08
ԱՄՆ-ում Մեծ Կանիոն ազգային զբոսայգու այցելուները կարող էին ճառագայթահարվել ուրանով՝ հաղորդում է Independent-ը:
![]() 21 Փետրվարի 2019 - 00:05
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Լատվիայում երկու ընկերական հանդիպումներ կանցկացնի այդ երկրի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հետ, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հանդիպումները տեղի կունենան մարտի 22-ին եւ 24-ին:
![]() 21 Փետրվարի 2019 - 00:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։
|
Լրահոս`
![]()
Անի Լորակի բեմական համարձակ հանդերձանքը շփոթեցրել է երկրպագուներին (Լուսանկարներ, Տեսանյութ)
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն ![]()
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն ![]()
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ
Հասարակություն, Քաղաքական ![]()
Ժաննա Բուտուլյանն ցուցադրել է սլացիկ ոտքերը
Մշակույթ, Հասարակություն ![]()
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների ժամանակ կորած շունը 101 օր անց վերադարձել է տիրոջ մոտ
Միջազգային, Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Վենեսուելան փակել է իր ծովային սահմանը
Միջազգային ![]()
Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմի առաջին թրեյլերը (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր ![]()
Հղի չինուհին հրաժարվել է ծննդաբերել՝ պնդելով, որ դեռ կույս է
Միջազգային, Հասարակություն ![]()
Հարսնացուի ծաղկեփջի համար աղջիկները ծեծկռտուք են սարքել
Հասարակություն ![]()
Brent ապրանքանիշի նավթի գինը գերազանցել է 67 դոլարը
Միջազգային, Հասարակություն |