Facebook   Twitter
 
Միլանում տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կանադայի ԱԳ նախարարի հետ

Միլանում տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կանադայի ԱԳ նախարարի հետ

07 Դեկտեմբերի 2018 - 15:11
Դեկտեմբերի 6-ին Միլանում ընթացող ԵԱՀԿ 25-րդ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ:
Զրուցակիցները բարձր գնահատեցին Հայաստանի եւ Կանադայի միջեւ հաստատված գործընկերային հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերում` որպես համագործակցության արժեքավոր հարթակ կարեւորելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ձեւաչափը: Երկու երկրների ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում երկու վարչապետերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ դրանց կատարման ընթացքին:

Նախարարի պաշտոնակատար Մնացականյանն ընդգծեց, որ Կանադան առաջնային գործընկեր է Հայաստանի համար բազմաթիվ հարցերում՝ կարեւորելով Հայաստանի զարգացման օրակարգում հայ-կանադական փոխգործակցության առավել ակտիվացման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը: Երկուստեք նշվեց, որ առկա է լավ ներուժ աշխարհագրորեն միմյանցից հեռու գտնվող երկու ժողովուրդներին առավել մոտեցնելու համար՝ այդ գործընթացում որպես առաջնային ուղղություն դիտարկելով թվային օրակարգը:

Ներկայացնելով նորարարության եւ բարձր տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության զարգացման ուղղությամբ Հայաստանի արձանագրած ձեռքբերումները՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց տվյալ ոլորտումներում Կանադայի հետ համագործակցության խորացման եւ փորձի փոխանակմանն ուղղված համատեղ ծրագրերի նախաձեռնումը:

Զրուցակիցները նաեւ ընդգծեցին Կանադայում իր ուրույն դերակատարությամբ եւ կազմակերպվածությամբ աչքի ընկնող հայկական համայնքի կարեւորությունը՝ որպես երկու բարեկամ երկրները միմյանց կապող կամուրջ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մոսկվայի բնակարաններից մեկում աղբակույտերի մեջ միայնակ հայտնաբերված 5-ամյա «աղջիկ-մաուգլին» դուրս է գրվել հիվանդանոցից
20 Մարտի 2019 - 23:35
Հնգամյա «աղջիկ-մաուգլին», որին իրավապահները գտել էին Մոսկվայի բնակարաններից մեկում լքված վիճակում և աղբակույտերի մեջ, դուրս է գրվել հիվանդանոցից: Այստեղ երեխային տեղափոխել էին հայտնաբերումից անմիջապես հետո, գրում է life.ru-ն:
Ճանապարհային ոստիկանությունը «ռեյդ» է իրականացրել Աբովյանում (Տեսանյութ)
20 Մարտի 2019 - 23:30
Ճանապարհային ոստիկանությունն օրերս ուժեղացված ծառայություն է իրականացրել Կոտայքի մարզում, մասնավորապես Աբովյան քաղաքում, որտեղ մի շարք խախտումներ են արձանագրվել։
Ոստիկանությունն ու ՊՎԾ-ն 2 մլն դրամի չարաշահում են հայտնաբերել քրեակատարողական հիմնարկում (Տեսանյութ)
20 Մարտի 2019 - 23:24
Վարչապետին կից պետական վերահսկողական ծառայության ու ոստիկանության աշխատանքի արդյունքում պարզվել է քրեակատարողական հիմնարկներից մեկում իրականացված պաշտոնեական չարաշահման մասին։
Էրդողանն իրեն ամբողջ աշխարհի մուսուլմանների պաշտպան է համարում
20 Մարտի 2019 - 23:23
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական սովորություն ունի՝ գժտվել օտարերկրյա կառավարությունների հետ, գրում է The Telegraph-ը:
Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում ԻՊ-ի վերջին հենակետը ոչնչացված կլինի «մինչ այս երեկո»
20 Մարտի 2019 - 23:21
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերջին հենակետը ոչնչացված կլինի «մինչ այս երեկո», այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է լրագրողների հետ զրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Apple-ը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել
20 Մարտի 2019 - 23:04
Apple ընկերությունը AirPods անլար ականջակալների նոր մոդել է ներկայացրել։ Ընկերության կայքի տվյալներով, ականջակալների պատյանին հայտնվել է անլար լիցքավորման գործառույթ։ Բացի այդ, մեծացել է խոսակցության ընթացքում առանց լիցքավորման դրանց օգտագործելու ժամանակը՝ հայտնում է РБК-ն։
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացված 9-ամյա տղան մահացել է
20 Մարտի 2019 - 23:03
Երևանում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 վիրավորներից 9-ամյա տղան Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացել է:
Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
20 Մարտի 2019 - 22:50
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս հանգստյան օրերին «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ երկրով մեկ կտեղակայվեն զինծառայողներ՝ հայտնում է AP-ը։
Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
20 Մարտի 2019 - 22:30
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Գորիսի և Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 17318
 
Լրահոս`