Facebook   Twitter
 
Սերժ Թանկյանը՝ «Սպիտակ» ֆիլմի մասին

Սերժ Թանկյանը՝ «Սպիտակ» ֆիլմի մասին

07 Դեկտեմբերի 2018 - 15:34
Հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ին՝ խոսելով 1988թ. ողբերգական երկրաշարժի մասին պատմող և Հայաստանի կողմից «Օսկար» մրցանակաբաշխությանը որպես լավագույն օտարալեզու ֆիլմ ներկայացված «Սպիտակ» կինոնկարի համար կատարած աշխատանքի մասին:
Թանկյանը, որը ֆիլմի երաժշտության հեղինակն է, նշել է, որ հավանական է, որ «Սպիտակ»-ն «Օսկար»-ի կարժանանա:

Երաժշտի խոսքով՝ «այն շատ զգայական ու յուրահատուկ ֆիլմ է, որը կհուզի ոչ միայն հայերին, այլև օտարազգի հանդիսատեսին, այդ թվում՝ կինոակադեմիայի անդամներին»:

«Ես միանշանակ կարծում եմ, որ հաղթելու շանսեր կան»,-ասել է Թանկյանը:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ֆիլմի համար երաժշտություն գրելն ամենևին էլ հեշտ գործ չէր:

«Էմոցիոնալ առումով դա շատ բարդ էր: Ֆիլմի ռեժիսորը ցանկանում էր, որ այն ռեքվիեմ հիշեցներ, բայց միևնույն ժամանակ լիներ թեթև: Այդ տեսանկյունից հավասարակշռության պահպանումը բարդ էր»,-նշել է Թանկյանը՝ հույս հայտնելով, որ իրենց հաջողվել է ցանկալի արդյունքի հասնել:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Մանո Գրիգորյանի գրավիչ լուսանկարները
17 Դեկտեմբերի 2018 - 18:03
Դերասանուհի Մանո Գրիգորյանը գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել։ Instagram-ի էջում տեղադրված լուսանկարներում դերասանուհին սեւ հագուստ է կրում, նուրբ դիմահարդարմամբ։
Բաց նամակ ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցին
17 Դեկտեմբերի 2018 - 10:53
Դեկտեմբերի 12-ին, Ձեզ հետ հանդիպման արդյունքում, կինոռեժիսոր, պրոդյուսեր, ՖԱՀՖ հիմնադիր-անդամ Հովհաննես Գալստյանը ընդհատեց դեկտեմբերի 3-ին սկսված իր Հացադուլը։
Վիկտոր Ցոյի իրերն աճուրդում չեն վաճառվել
15 Դեկտեմբերի 2018 - 22:16
Ռոք-երաժիշտ Վիկտոր Ցոյի նամակը կնոջը՝ Մարիաննային, նաև Ցոյի ուսանողական քարտի լուսանկար, «45» դեբյուտային ալբոմի նկարը աճուրդում գնորդներ չեն գտել։
Աստղային ոճ․ Լուիզա Ներսիսյանը՝ խորը դեկոլտեով թափանցիկ զգեստով
15 Դեկտեմբերի 2018 - 11:56
Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:
Տաթեւիկ Ադումյանը ցույց է տվել իր երիտասարդ մայրիկին
15 Դեկտեմբերի 2018 - 11:03
Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը շատ հայտնիներից տարբերվում է իր համարձակությամբ։ Նա ոճի յուրահատուկ ընկալում ունի ու մշտապես համարձակ փորձարկումներ է անում:
Մահացել է ամերիկացի ջազ երգչուհի Նենսի Ուիլսոնը
14 Դեկտեմբերի 2018 - 20:52
82 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի հայտնի ջազ երգչուհի Նենսի Ուիլսոնը: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին
14 Դեկտեմբերի 2018 - 12:10
Դեկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ժնևի Սեն Ժերմեն եկեղեցում մասնակցել է Երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին: Համերգը կազմակերպել էր Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատունը:
«Հայկական թավշյա հեղափոխություն»-ը թարգմանվել է անգլերեն
14 Դեկտեմբերի 2018 - 10:23
Քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գիրքը թարգմանվել է անգլերեն:
Կիրկորովը Բաքուն «հայրենի քաղաք» է անվանել
13 Դեկտեմբերի 2018 - 13:55
Ռուսաստանցի էստրադային հայտնի երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը շնորհավորել է ադրբեջանցի երգիչ և գործարար Էմին Ագալարովին ծննդյան օրվա կապակցությամբ:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 725
 
Լրահոս`