Facebook   Twitter
 
ԱՄՆ պատվիրակությունը հիշատակի տուրք մատուցեց Սպիտակի երկրաշարժի տարելիցի առիթով

ԱՄՆ պատվիրակությունը հիշատակի տուրք մատուցեց Սպիտակի երկրաշարժի տարելիցի առիթով

07 Դեկտեմբերի 2018 - 15:52
Այս շաբաթ ԱՄՆ դեսպանությունը սիրով ընդունեց Միացյալ Նահանգների Կանզաս նահանգից ժամանած պատվիրակությանը, որը ղեկավարում էին նահանգապետ Ջեֆ Քոլյերը և Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար գեներալ-մայոր Լի Թաֆանելին:
Պատվիրակությունը մասնակցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով հայ ժողովրդին, տեղեկացնում են դեսպանության լրատվական ծառայությունից։

Նահանգապետ Քոլյերը ՀՀ կառավարությանը փոխանցեց հռչակագրեր, որոնցով դեկտեմբերի 6-ը Կանզաս նահանգում հռչակվում է որպես Հայաստանի և Կանզասի միջև գործընկերության օր, իսկ դեկտեմբերի 7-ը՝ Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր:

Նահանգապետի կապերը Հայաստանի հետ սկիզբ են առել դեռևս 1988թ-ից, երբ որպես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Օտարերկրյա աղետների օգնության գրասենյակի ներկայացուցիչ գործուղվեց Հայաստան ամերիկյան առաջին խմբերից մեկի կազմում ՝ սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու երկրաշարժից փրկվածներին:

Ուրբաթ օրը պատվիրակությունը Գյումրիում պատիվ ունեցավ մասնակցել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված Աղետների դիմակայության օրվա միջոցառումներին և ծաղկեպսակ դնել անմեղ զոհերի հուշահամալիրում:

Պատվիրակությունը նաև ուղևորվեց Վանաձոր՝ հանդիպելու Ապագա առաջնորդների փոխանակման ՖԼԷՔՍ ծրագրի շրջանակում այս պահին Կանզաս նահանգում ուսանող ավագ դպրոցի սան Էմիլյա Նազինյանի ընտանիքին: Նահանգապետը ուրախությամբ ընտանիքին փոխանցեց Էմիլյայի ուղարկած փաթեթը և ընդունեց ընտանիքի պատրաստած փաթեթը, որն իր հետ կտանի և կհանձնի Էմիլյային, քանզի անչափ կարևորում է ընտանեկան կապերը պահպանելու անհրաժեշտությունը, նույնիսկ եթե ընտանիքի անդամները միմյանցից հազարավոր մղոններ հեռու են:

Այս շաբաթ ավելի վաղ գեներալ Թաֆանելին ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրի հետ միասին հանդիպում էր ունեցել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ: Գեներալը նաև հանդիպումներ է ունեցել Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնյաների հետ և հետևել երկրաշարժի սիմուլյացիոն վարժանքին:

Գեներալ Թաֆանելին ղեկավարում է Կանզասի Ցամաքային ուժերի և ավիացիայի ազգային գվարդիան: Կանզասի ազգային գվարդիան այս տարի ավելի վաղ տոնեց Հայաստանի հետ գործընկերության 15-ամյա հոբելյանը: Գործընկերությունը մեկնարկել է 2003թ.-ից և այդ ժամանակվանից ի վեր Հայաստանը և Կանզաս նահանգը համատեղ իրականացրել են մի շարք ծրագրեր ու փոխանակումներ զինված ուժերի, արտակարգ իրավիճակների արձագանքման, իրավապահ գործունեության, բիզնեսի, առողջապահության, հանրային առողջապահության, կրթական և մարդասիրական հարցերի շուրջ:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Անի Լորակի բեմական համարձակ հանդերձանքը շփոթեցրել է երկրպագուներին (Լուսանկարներ, Տեսանյութ)
21 Փետրվարի 2019 - 00:25
Անի Լորակը, որը ներկա պահին հյուրախաղերի է մասնակցում իր DIVA շոուի շրջանակներում, հերթական համերգն է տվել Եսենտուկի քաղաքում, սակայն նրա հանդերձներից մեկը շփոթեցրել է հանդիսատեսին:
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ
21 Փետրվարի 2019 - 00:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների ժամանակ կորած շունը 101 օր անց վերադարձել է տիրոջ մոտ
20 Փետրվարի 2019 - 23:58
Կալիֆոռնիայում անցյալ տարվա նոյեմբերին բռնկված անտառային հրդեհների հետևանքով լիովին ոչնչացել է Պարադայս քաղաքը: Երբ Քինգսթոն անունով շան տերերը փորձել են փրկվել տարերքից, կենդանին փախել է: Եվ գտնվել է միայն 101 օր անց, հաղորդում է Usa Today-ը:
Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմի առաջին թրեյլերը (Տեսանյութ)
20 Փետրվարի 2019 - 23:53
Հունվարի վերջին «Սանդենս» փառատոնի ժամանակ HBO հեռուստաընկերությունը 4 ժամանոց ֆիլմ է ներկայացրել, որի գլխավոր հերոսները պատմում են, որ մանուկ հասակում բռնության են ենթարկվել Մայքլ Ջեքսոնի կողմից:
Սան Ֆրանցիսկոյում մեկնարկել է Samsung-ի նորագույն սմարթֆոնների շնորհանդեսը (Ուղիղ)
20 Փետրվարի 2019 - 23:50
Հարավկորեական Samsung ընկերությունն իր նորույթները սովորաբար ներկայացնում է Բարսելոնայում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, սակայն այս անգամ որոշել է մի քանի օր առաջ բացահայտել իր նորագույն սմարթֆոնները և ոչ միայն:
Հղի չինուհին հրաժարվել է ծննդաբերել՝ պնդելով, որ դեռ կույս է
20 Փետրվարի 2019 - 23:45
Գույան քաղաքից 20-ամյա չինուհին հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ցավերով, որոնք պարզվել է ծննդաբերության ցավեր են: Սակայն կինը հրաժարվել է ծննդաբերել. նա պնդել է, որ երբեք սեքսով չի զբաղվել եւ չի կարող հղի լինել:
Հարսնացուի ծաղկեփջի համար աղջիկները ծեծկռտուք են սարքել
20 Փետրվարի 2019 - 23:43
Դաղստանում հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուի ծաղկեփնջի համար ծեծկռտուք է տեղի ունեցել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15194
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն