Facebook   Twitter
 
Նիկոլ Փաշինյանն իր ձեռքով ցեմենտել և տեղադրել է ապագա գործարանի առաջին քարը (Տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն իր ձեռքով ցեմենտել և տեղադրել է ապագա գործարանի առաջին քարը (Տեսանյութ)

07 Դեկտեմբերի 2018 - 16:54
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում մասնակցել է «Սանտեքս» գործարանի բացմանը և միաժամանակ նոր հիմնաքար դրել մեկ այլ գործարանի կառուցման համար:
Գործարանի սեփականատերերն են հանդիսանում Վարդան Սրմաքեշնն ու Քրիստիան Գելիջին:

«Մենք այս գործարանում 2016 թ-ից շինարարություն ենք անում և մեկ ամիս առաջին 150 աշխատողի ընդունեցինք, մինչև ապրիլ ամիսը ևս 150 հոգի պետք է ավելացնենք, ապա մենք պետք է խնդրենք Ձեզ, որ դուք նոր շենքի առաջին քարը դնեք: Ես և իմ գործընկեր Վարդան Սրմաքեշը որոշել ենք այս մեկի նման Հայաստանի տարբեր վայրերում տեքստիլ գործարաններ ստեղծենք: Հաջորդ գործարանը լինելու է Սպիտակում:

Արթիկում մենք ցանկացանք սարքել գործարան, սակայն դպրոցի տարածք էր, և ծնողները բողոքեցին: Արթիկի 5 դպրոցները քիչ աշակերտներ ունեն, ավելի լավ է պետությունը դրանք միավորի և շանս տա, որ ժողովուրդը գործ ունենա: Մենք 5 եղբայրներ ենք՝ արմատներով սասունցի և եկել ենք Գյումրիում գործարան ենք կառուցել, մենք բոլորս հայ ենք, մեր նպատակը պիտի լինի մեր հայրենիքը»,- նշեց Քրիստիան Գելիջին:

Նրա խոսքով՝ այսօր վարչապետին ոչ թե պետք է քննադատել, այլ նրա հետ աշխատել, նրան օգնել և կառուցել մեր երազած երկիրը:

Այդ ամենին ի պատասխան՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մոտեցավ գործարարին և նշեց.

«Մեկ շաբաթվա ընթացքում արդեն 2-րդ գործարանի մեկնարկն է: Դրանք բացվել են սփյուռքահայ մեր հայրենակիցների ներդրմամբ: Սա իսկապես 100 տոկոսով համապատասխանում է տնտեսական հեղափոխության մեր պատկերացումներին: Մարդիկ, ովքեր կապ չունեն կառավարության հետ, իրենք անում են իրենց քայլը և պահանջատեր են, որ կառավարությունն առավել համապատասխան պայմաններ ստեղծի իրենց համար:
Քննադատությունները կառավարության մասին, որ դանդաղ է ինչ-որ բան, հաճելի են: Մարդիկ ներգրավում են կառուցման և արարման գործընթացի մեջ, և նախանձախնդիր լինելու դրդող ցանկացած քննադատություն մեզ համար հաճելի է: Հայաստանում գործարար մարդու կարգավիճակը նույնպես պիտի լրջագույն ընկալման փոփոխության ենթարկվի»:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս 27 տարվա ընթացքում «քարը քարի վրա են դրել»:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ներդրումների միջոցով պատմամշակութային շատ արժեքներ նոր կյանք են ստանում:

Նիկոլ Փաշինյանը Քրիստիան Գելիջիի հետ ծանոթացել է գործարարի կողմից կառուցվելիք ապագա գործարանի հատակագծին, ապա ցեմենտի միջոցով ամրացրել ապագա գործարանի առաջին քարը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Արիանա Գրանդեն կրկնել է The Beatles-ի՝ 1964-ին գրանցած ռեկորդը
20 Փետրվարի 2019 - 20:08
Արիանա Գրանդեն դարձել է երկրորդ կատարողը, որի երգերը զբաղեցրել են Billboard-ի հիթ-շքերթի «թեժ հարյուրյակի» առաջին երեք հորիզոնականը:
Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ Դուք փորձում եք անել Հայաստանի համար. Նիկոլա Ազնավուրը՝ Նիկոլ Փաշինյանին
20 Փետրվարի 2019 - 20:07
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը:
Ադրբեջանի իշխանություններն արգելել են ընդդիմության հանրահավաքը
20 Փետրվարի 2019 - 20:06
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի քաղաքապետարանը մերժել է ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կողմից փետրվարի 23-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հայաստանի դեսպանը եւ ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են Մերձավոր Արեւելքի հարցերը
20 Փետրվարի 2019 - 20:02
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է ՌԴ նախագահի՝ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում։
Ֆրանսիան եւ Դանիան մտել են հաքերներից լավագույն պաշտպանությամբ երկրների հնգյակի մեջ
20 Փետրվարի 2019 - 19:46
Ֆրանսիան եւ Դանիան մտել են այն երկրների հնգյակի մեջ, որոնք իրենց համացանցային օգտատերերին բոլորից լավ են պաշտպանում հաքերային հարձակումներից: Համացանցի եւ առցանց անվտանգության ոլորտում Comparitech վերլուծական կայքի վարկանիշում Ֆրանսիան 60 երկրի շարքում զբաղեցրել է 2-րդ տեղը, Դանիան՝ 4-րդ:
Դեսպան Հրաչյա Փոլադյանի հանդիպումը Իրաքի կապի նախարարի հետ
20 Փետրվարի 2019 - 19:38
Փետրվարի 20-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց Իրաքի կապի նախարար, դոկտոր Նայեմ Թ.Յուսիրին (Dr. Naeem Th. Yousir)։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
20 Փետրվարի 2019 - 19:35
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Պաշտպանության նախարարը պարգեւատրել է զորամասերում դասախոսած արվեստագետներին և գիտնականներին
20 Փետրվարի 2019 - 19:33
Փետրվարի 20-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի նախաձեռնությամբ անցկացվող «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին։
Հակոբ Արշակյանը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
20 Փետրվարի 2019 - 18:43
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին։
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15498
 
Լրահոս`
Արիանա Գրանդեն կրկնել է The Beatles-ի՝ 1964-ին գրանցած ռեկորդը
Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր