Facebook   Twitter
 
Լիտվայի նախագահն Ուկրաինա է մեկնել սովորական չվերթով՝ էկոնոմ դասով

Լիտվայի նախագահն Ուկրաինա է մեկնել սովորական չվերթով՝ էկոնոմ դասով

07 Դեկտեմբերի 2018 - 17:40
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ուկրաինա է մեկնել սովորական չվերթով՝ էկոնոմ դասով, այս մասին գրում է korrespondent.net-ը:
«Մեկնում ենք Ուկրաինային աջակցելու», - Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է Գրիբաուսկայտեն լիտվերեն ու ուկրաիներեն լեզուներով:

Էջում հրապարակված նկարում երևում է, որ նախագահը ճամփորդում է էկոնոմ դասով՝ նստած լինելով այլ ուղևորների հետ:

Գրիբաուսկայտեի Կիև պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ երկու երկրների նախագահների խորհրդի նիստի շրջանակում:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի երդման արարողությունը
17 Դեկտեմբերի 2018 - 20:01
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչյա Մեխակյանի երդման արարողությունը։
ԱԺ լսումներ Արցախում. թեման «Մտքի, խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրինագիծն է
17 Դեկտեմբերի 2018 - 17:31
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին կազմակերպել է խորհրդարանական լսումներ՝ պատգամավոր Գագիկ Բաղունցի հեղինակած՝ «Մտքի, խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
Հայաստանի դեսպանի հանդիպումը Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալի հետ
17 Դեկտեմբերի 2018 - 17:16
Դեկտեմբերի 17-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Կրավչենկոյին (Олег Кравченко)։
Արմեն Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետի հետ
17 Դեկտեմբերի 2018 - 16:16
Նախագահ Արմեն Սարգսյանը Վրաստանում հանդիպել է այդ երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։
Հայաստանը և Վրաստանը հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն. Արմեն Սարգսյան (Տեսանյութ)
17 Դեկտեմբերի 2018 - 15:37
Նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում, երեկ ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:
Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողով - «Արևելյան Եվրոպա» միության կողմից կազմակերպված միջոցառման վերաբերյալ
17 Դեկտեմբերի 2018 - 13:49
Դեկտեմբերի 14-ին Գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողով - «Արևելյան Եվրոպա» միության կողմից Հարավային Կովկասի երկրների փորձագետների համար կազմակերպվել էր նիստ, որին բանախոսությամբ հանդես եկավ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը:
Փաշինյանը պատասխանել է զինվորների բաց նամակին
17 Դեկտեմբերի 2018 - 13:45
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն հասցեագրված զինվորների բաց նամակին:
ՀՀ դեսպանի հանդիպումը ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահի հետ
17 Դեկտեմբերի 2018 - 13:36
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդիպեց ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փըլոնին (Frank Pallone): Դեսպան Ներսեսյանը շնորհավորեց Ֆրենք Փըլոնին վերընտրման կապակցությամբ` մաղթելով հաջողություններ գալիք Կոնգրեսի աշխատանքներում:
Բակո Սահակյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին
17 Դեկտեմբերի 2018 - 13:09
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 4973
 
Լրահոս`