Facebook   Twitter
 
Ռոբերտ Քոչարյանը չսպասելով որոշմանը, գնացել է ԱԱԾ, հիմա այնտեղ է. պաշտպան

Ռոբերտ Քոչարյանը չսպասելով որոշմանը, գնացել է ԱԱԾ, հիմա այնտեղ է. պաշտպան

07 Դեկտեմբերի 2018 - 18:41
Ռոբերտ Քոչարյանը չսպասելով մինչեւ դատարանը իր որոշումը կուղարկի քննիչին, իսկ քննիչը որոշումով կգա իր հետեւից, ինքն ինքնուրույն որոշեց գնալ ԱԱԾ շենքում գտնվողն «Երեւան Կենտրոն» ՔԿՀ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ Քոչարյանը այս պահին այնտեղ է եւ սպասում, որ քննիչը բերի համապատասխան որոշումը:

«Դրա համար պարոն Քոչարյանն այս պահին այստեղ չի: Եթե նա ազատության մեջ լիներ, եւ ինքը որոշումը կայացնողը լիներ՝ գալ-չգալու, ես չգիտեմ ինքը կգար էստեղ, թե չէր գա, ես դա ասել չեմ կարող»,-ասաց Ալումյանը:

Նա ընդգծեց, որ այսօրվա դատական նիստին Գլխավոր դատախազը ներկա չի եղել: Ներկա չի եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանը

Անդրադառնալով իրենց կողմից ներկայացված միջնորդություններին, Ալումյանը նշեց, որ դրանք կապված էին ՍԴ դիմելու հետ. «Այդ միջնորդությունները դատարանը դրանց լուծում չտվեց, որոշեց վերջնական դատական ակտով դրանց լուծում տալ: Վերջնական դատական ակտը դեռ չունենք, չգիտենք, թե ինչ լուծումներ են տրված: Ակնհայտ է, որ մերժված են, բայց թե ինչ պատճառով, ասել չենք կարող: Ինչ վերաբերում է տեսանյութը դատարանուևմ հետաոտելու մեր միջնորդությանը, դատարանում այդ միջնորդությունը մերժեց, տեսանյութը չհետազոտվեց»:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Անի Լորակի բեմական համարձակ հանդերձանքը շփոթեցրել է երկրպագուներին (Լուսանկարներ, Տեսանյութ)
21 Փետրվարի 2019 - 00:25
Անի Լորակը, որը ներկա պահին հյուրախաղերի է մասնակցում իր DIVA շոուի շրջանակներում, հերթական համերգն է տվել Եսենտուկի քաղաքում, սակայն նրա հանդերձներից մեկը շփոթեցրել է հանդիսատեսին:
Նիկոլ Փաշինյանի ուղերձը Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ
21 Փետրվարի 2019 - 00:02
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ։
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների ժամանակ կորած շունը 101 օր անց վերադարձել է տիրոջ մոտ
20 Փետրվարի 2019 - 23:58
Կալիֆոռնիայում անցյալ տարվա նոյեմբերին բռնկված անտառային հրդեհների հետևանքով լիովին ոչնչացել է Պարադայս քաղաքը: Երբ Քինգսթոն անունով շան տերերը փորձել են փրկվել տարերքից, կենդանին փախել է: Եվ գտնվել է միայն 101 օր անց, հաղորդում է Usa Today-ը:
Համացանցում է հայտնվել Մայքլ Ջեքսոնի մասին սկանդալային ֆիլմի առաջին թրեյլերը (Տեսանյութ)
20 Փետրվարի 2019 - 23:53
Հունվարի վերջին «Սանդենս» փառատոնի ժամանակ HBO հեռուստաընկերությունը 4 ժամանոց ֆիլմ է ներկայացրել, որի գլխավոր հերոսները պատմում են, որ մանուկ հասակում բռնության են ենթարկվել Մայքլ Ջեքսոնի կողմից:
Սան Ֆրանցիսկոյում մեկնարկել է Samsung-ի նորագույն սմարթֆոնների շնորհանդեսը (Ուղիղ)
20 Փետրվարի 2019 - 23:50
Հարավկորեական Samsung ընկերությունն իր նորույթները սովորաբար ներկայացնում է Բարսելոնայում անցկացվող տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ, սակայն այս անգամ որոշել է մի քանի օր առաջ բացահայտել իր նորագույն սմարթֆոնները և ոչ միայն:
Հղի չինուհին հրաժարվել է ծննդաբերել՝ պնդելով, որ դեռ կույս է
20 Փետրվարի 2019 - 23:45
Գույան քաղաքից 20-ամյա չինուհին հիվանդանոց է տեղափոխվել որովայնի ցավերով, որոնք պարզվել է ծննդաբերության ցավեր են: Սակայն կինը հրաժարվել է ծննդաբերել. նա պնդել է, որ երբեք սեքսով չի զբաղվել եւ չի կարող հղի լինել:
Հարսնացուի ծաղկեփջի համար աղջիկները ծեծկռտուք են սարքել
20 Փետրվարի 2019 - 23:43
Դաղստանում հարսանեկան արարողության ժամանակ հարսնացուի ծաղկեփնջի համար ծեծկռտուք է տեղի ունեցել:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15194
 
Լրահոս`
 
 
 
 
 
Ոճային Իվետա Մուկուչյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն