Facebook   Twitter
 
«Փյունիկ». Պատժաչափը համաչափ չէ Տալալաեւի կատարած արարքին

«Փյունիկ». Պատժաչափը համաչափ չէ Տալալաեւի կատարած արարքին

07 Դեկտեմբերի 2018 - 20:22
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարությունը.
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն, ուսումնասիրելով ՀՖՖ Կարգապահական կոմիտեի 18-19-21 դեկտեմբերի 6-ի նիստի որոշումը՝ որակազրկել թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին մինչև մրցաշրջանի ավարտը, հայտնում է իր խիստ անհամաձայնությունը:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ուսումնասիրել է Կարգապահական կոմիտեի այս մրցաշրջանի բոլոր կայացրած որոշումները և գտնում է, որ Կարգապահական կոմիտեն գործում է ոչ պրոֆեսիոնալ, ոչ արդար և կիրառում է երկակի ստանդարտներ:

Հայտնում ենք, որ Անդրեյ Տալալաևը պատժվել է Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն, ըստ որի որպես պատժամիջոց է սահմանվում մինչև մեկ տարի որակազրկումը:

Մեր իրավաբանները, ուսումնասիրելով միջադեպի նախադեպերը, եկել են այն եզրակացությանը, որ պատժաչափը համաչափ չէ կատարված արարքին:

Նման դաժան պատժամիջոցը մենք համարում ենք անարդար. այն վնասում է հայկական ֆուտբոլի զարգացմանն ու նրա իմիջի ձևավորմանը թե´ Հայաստանում, թե´ Հայաստանից դուրս:

Չնայած նրա, որ սեպտեմբերի 22-ին փոխվեց ՀՖՖ ղեկավարն ու գործկոմը, սակայն Կարգապահական կոմիտեն ինչպես և տարիներ շարունակ, այնպես էլ հիմա շարունակում է գործել ոչ պրոֆեսիոնալ ու կողմնակալ:

Մենք խնդրում ենք ՀՖՖ ղեկավարությանը ուշադրություն դարձնել Կարգապահական և մյուս բոլոր կոմիտեների աշխատելաոճին, մենք հույս ունենք, որ առաջիկայում կկազմվեն նոր կոմիտեներ, որոնք կաշխատեն ավելի արդար ու թափանցիկ և միտված կլինեն հայկական ֆուտբոլի որակի բարձրացմանը, այլ ոչ թե նրա հեղինակության վրա բացասաբար ազդելուն:

Կանոնակարգը այնքան ոչ հստակեցված է, որ թույլ է տալիս նույնիսկ Կարգապահական կոմիտեին որոշումներ կայացնել իր հայեցողությամբ:

Կարգապահական կոմիտեի կայացրած նման որոշումները (ի դեպ ոչ միայն մեր թիմի հանդեպ) կործանարար են հայկական ֆուտբոլի համար: Եթե այս խնդիրը չլուծվի, վստահ ենք, որ այն շատ շուտ կանդրադառնա հայկական ֆուտբոլում պոտենցիալ ներդրողների և մասնագետների ցանկության վրա. մուտք գործել հայկական ֆուտբոլ և նպաստել դրա զարգացմանը:

Կանոնակարգով սահմանված ժամկետում «Փյունիկ» ՖԱ-ն հիմնավոր բողոք կներկայացնի ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ պահանջելով փոխել Անդրեյ Տալալաևի անհամաչափ պատիժը»,– ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղում (1:3) ռուսաստանցի մասնագետ Անդրեյ Տալալաեւը հեռացվել էր մրցավարի օգնականին անպատվելու համար եւ որակազրկվել է մինչեւ ընթացիկ առաջնության ավարտը: «Փյունիկը» տուգանվել է 125 հազար դրամով: Հայաստանի առաջնության վերջին տուրը մայիսի 30-ին է:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Սերդար Ազմունը՝ եվրագավաթներում ամենաշատ գոլ խփած իրանցի ֆուտբոլիստ
22 Փետրվարի 2019 - 20:10
Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» իրանցի հարձակվող Սերդար Ազմունը, դուբլի հեղինակ դառնալով թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում, եվրագավաթներում գոլերի քանակը հասցրել է 8-ի:
Գոդինը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող
22 Փետրվարի 2019 - 19:38
ՈՒԵՖԱ-ն անվանել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողին:
Եվրոպա լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը հայտնի է
22 Փետրվարի 2019 - 19:28
«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը ճանաչվել Է Եվրոպա լիգայի այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ:
«Արցախը» Թբիլիսիում հաղթեց «ՎԻԹ Ջորջիային»
22 Փետրվարի 2019 - 18:52
Թբիլիսիում մարզումային հավաքն ավարտող Երեւանի «Արցախը» վերջին ստուգողական խաղում մրցել է վրացական «ՎԻԹ Ջորջիայի» հետ եւ առավելության է հասել 2:1 հաշվով Կարեն Հարությունյանի եւ Վարդան Բակալյանի գոլերի շնորհիվ:
Հայտնի է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
22 Փետրվարի 2019 - 17:13
«Աթլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:
Ալեքսանդր Գլեբ. Հենրիխ Մխիթարյանին հարցրի, թե արդյոք հավանում է կյանքն Անգլիայում
22 Փետրվարի 2019 - 17:10
Բելառուսի չեմպիոն Բորիսովի ԲԱՏԷ-ի 37-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբը պատմել է, որ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան խաղում Լոնդոնի «Արսենալից» 0:3 հաշվով պարտությունից հետո վերցրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը։
Աշխարհի առաջնություն. Հայաստանի հավաքականի կազմը
22 Փետրվարի 2019 - 16:46
ՖԻԴԵ-ն հրապարակել է մարտի 4-ից 15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկելիք շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակիցների հայտացուցակները:
Չեմպիոնների լիգա. Դիեգո Գոդինը` շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
22 Փետրվարի 2019 - 15:52
Մադրիդի «Աթլեիկոյի» ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի երկրորդ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։
Հայտնի են հայ շախմատիստների՝ «Աէրոֆլոտ oփեն»-ի 2-րդ տուրում գրանցած արդյունքները
22 Փետրվարի 2019 - 13:29
Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ oփեն» միջազգային մրցաշարի շրջանակներում տեղի ունեցան 2-րդ տուրի պարտիաները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 2419
 
Լրահոս`
Գեղեցկուհի Լիա Զախարյանը (Լուսանկար)
Մշակույթ, Հասարակություն