Facebook   Twitter
 
Նուբարաշենի պոլիկլինիկայում բացվել է երեխաների ժամանցի սենյակ

Նուբարաշենի պոլիկլինիկայում բացվել է երեխաների ժամանցի սենյակ

07 Դեկտեմբերի 2018 - 21:03
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը մասնակցել է Նուբարաշենի պոլիկլինիկայի մանկական խաղասենյակի բացման հանդիսավոր արարողությանը:
Նուբարաշենցիներին բժշկական ծառայություններ մատուցող առաջնային օղակի միակ հաստատությունը փոքրիկ այցելուների համար մինչ օրս խաղասենյակ չուներ: Խնդիրը սեփական միջոցներով լուծել է վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը՝ ստուգայցերից մեկի ժամանակ համոզվելով դրա կարևորության մեջ:

Պոլիկլինիկայի սենյակներից մեկը գունազարդվել և կահավորել է մանկական գույքով: Արդեն կյանքի կոչված այս նախաձեռնության շնորհիվ այսուհետ ձանձրանալու առիթ չեն ունենա ոչ միայն բուժզննության կարիք ունեցող երեխաները, այլև պարզապես ծնողների ուղեկցությամբ բուժհաստատություն եկած երեխաները:

«Մաղթում եմ, որ մեր բալիկները պոլիկլինիկաներ գան միայն պարբերաբար իրականացվող պարտադիր բուժզննության համար, իսկ գալու դեպքում էլ այս սենյակում տարվեն խաղերով ու անգամ մոռանան, թե ուր և ինչ նպատակով են եկել»,- նշել է քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

Մանկական խաղասենյակի բացումից հետո Երևանի քաղաքապետի տեղակալը վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջել է պոլիկլինիկայի տարածում, եղել մասնագիտական սենյակներում: Քաղաքապետի տեղակալին տնօրեն Գայանե Մարգարյանը պատմել է առաջիկա անելիքների մասին՝ բուժհաստատության արդիականացման և բնակչությանը մատուցվող ծառայությունների ընդլայնման տեսակետից: Սերգեյ Հարությունյանը առանձին խնդիրների լուծման առնչությամբ ներկայացրել է իր դիտարկումները:

«Որպես առաջնային օղակի բուժհաստատություն՝ չափազանց կարևորում եմ ձեր առաքելության պատշաճ կազմակերպումը, որպեսզի ճիշտ ախտորոշմամբ կանխարգելվի այս կամ այն հիվանդության տարածումն ու հիվանդանոցային բուժումը: Եթե պոլիկլինիկան ճիշտ աշխատի, մեր ապագա սերունդն էլ կլինի ավելի առողջ: Հուսով եմ, որ ջանք ու եռանդ չեք խնայի»- իր խոսքը եզրափակել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
«Ընկերներն ընտանիքն են, որն ընտրում ես». Շպռոտ
17 Դեկտեմբերի 2018 - 22:45
Տեւական ժամանակ Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտը նոր լուսանկար է հրապարակել։
Իրանը կհասնի Airbus–ից ձեռք բերված ուղեւորատար ինքնաթիռների մատակարարմանը
17 Դեկտեմբերի 2018 - 22:32
Իրանը կհասնի Airbus–ից ձեռք բերված ուղեւորատար ինքնաթիռների մատակարարմանը։ Այս մասին հայտարարել է Iran Air–ի գլխավոր տնօրեն Ֆարզանե Շարաֆբաֆին, փոխանցում է Tasnim–ը։
Հնդկաստանում դաժանորեն բռնաբարել են երեք տարեկան աղջկան
17 Դեկտեմբերի 2018 - 21:53
Հնդկաստանում դաժանորեն բռնաբարել են երեք տարեկան աղջկան։ Այդ գազանաբարո հանցագործությունը կատարվել է Դելիի ավտոբուսում ուսանողուհու խմբակային բռնաբարության տարելիցի օրը։ 2012թ․ տեղի ունեցած այդ դեպքը ամբողջ երկրում բողոքի ալիք էր բարձրացրել։
Google-ը 1 մլրդ դոլար կներդնի Նյու Յորքում նոր գրասենյակ կառուցելու համար
17 Դեկտեմբերի 2018 - 21:47
Ամերիկյան Alphabet հոլդինգի կազմում ընդգրկված Google ընկերությունը մտադիր է 1 մլրդ դոլար ներդնել Նյու Յորքում նոր գրասենյակ կառուցելու գործում: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն՝ վկայակոչելով ընկերության ֆինանսական գծով տնօրեն Ռութ Փորաթին:
Ինչի համար երբեք չպետք է ներողություն խնդրեք հարաբերություններում
17 Դեկտեմբերի 2018 - 21:25
Որպեսզի հարաբերությունները նորմալ զարգանան (ռոմանտիկ կամ ընկերական՝ կարեւոր չէ), պետք է կարողանաք ձեր ընկերոջից խնդրել այն, ինչ ձեզ հարկավոր է:
«Ավրորա» հայկական մրցանակը ողջ աշխարհում շնորհվող ամենանշանակալի մրցանակների տասնյակում է հայտնվել
17 Դեկտեմբերի 2018 - 21:22
Tatler ամսագրի հոնկոնգյան տարբերակը կազմել է մարդասիրական, սոցիալական և կրթական ոլորտներում ողջ աշխարհում շնորհվող ամենանշանակալի մրցանակների տասնյակը:
ՀՀ հանդբոլի ֆեդերացիան նոր նախագահ ունի
17 Դեկտեմբերի 2018 - 21:09
Երևանի «Կոնգրես» հյուրանոցի նիստերի դահլիճում անցկացվեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահի արտահերթ ընտրություն: 40 պատվիրակներից ներկա էին 37-ը: Հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Մի բան արեք՝ գժականով տանեն հիվանդանոց. «ՃվճՎ» Արոյի որդիների զրույցների գաղտնալսումները
17 Դեկտեմբերի 2018 - 20:56
«Ճվճվ Արո» անունով հայտնի Արա Վարդանյանի ավագ որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ 2018թ. հունվարի 8-ին տեղի ունեցած վթարի գործով դեկտեմբերի 17–ի դատական նիստում հետազոտվեցին Սարգիս Վարդանյանի, նրա եղբոր՝ Սերժ Վարդանյանի և այլ անձանց կողմից կատարված հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների արձանագրությունները։
Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
17 Դեկտեմբերի 2018 - 20:53
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14350
 
Լրահոս`