Facebook   Twitter
 
Փետրվարին պատրաստվում էինք քաղաքական միավորի ձևավորման սկիզբ դնել. Վիկտոր Սողոմոնյան

Փետրվարին պատրաստվում էինք քաղաքական միավորի ձևավորման սկիզբ դնել. Վիկտոր Սողոմոնյան

07 Դեկտեմբերի 2018 - 21:10
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ պատրաստվում էին դեկտեմբերի ընթացքում կազմակերպել երկրորդ նախագահի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, ինչն, ըստ էության, իրենց թույլ չտրվեց:
Նա նաև տեղեկացրեց, որ գալիք տարվա փետրվարին պատրաստվում էին քաղաքական միավորի ձևավորման սկիզբ դնել, ինչն առայժմ չեն կարող պլանավորել հասկանալի պատճառներով:

«Ռոբերտ Քոչարյանն իր հայտարարության մեջ պատրաստակամություն է հայտնել շարունակել պայքարը նաև բանտից, այսինքն` ոչինչ չի փոխվել այդ տեսանկյունից»,- ասաց նա:

Երկրորդ նախագահի պաշտպաններից Հայկ Ալումյանն անդրադարձավ հնչող տեսակետին, թե ազատության մեջ գտնվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող էր խոչընդոտել գործի քննությանը:

«Ազատ արձակվելուց հետո հասկանալի է, որ նա պետք է որոշ չափով իր կարծիքը հանրությանը ներկայացներ, որովհետև դա հետաքրքրում էր հանրությանը, շատերը ցանկանում էին հարցազրույց վերցնել նրանից: Մենք քննարկեցինք և եկանք կարևոր որոշման, որ ինքը ասուլիսների և մամուլի հետ շփումների ժամանակ որևէ կերպ չի լուսաբանելու իր քրգործի հետ կապված մանրամասնություններ, քանի որ դա հետագայում կարող էր մեկնաբանվել, որ փորձ է արվում քրգործի ընթացքի վրա ինչ-որ ձևով ազդեցություն թողնել: Նա այդպես էլ վարվեց, իր բազմաթիվ հարցազրույցների մեջ ոչ մի կերպ մանրամասների մեջ չխորացավ: Նրա բոլոր հարցազրույցները բացառապես քաղաքական, տնտեսական խնդիրների շուրջ էին»,- ասաց նա:

Այդքանով հանդերձ, ըստ Ալումյանի, Վերաքննիչ քրեական դատարանում, երբ դրեցին խնդիրը, որ մեղադրանքի կողմը համարում է, թե Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել գործի քննությանը, և հետաքրքրվեցին ի՞նչն է պատճառը, ի՞նչ հիմքեր ունեն նման տեսակետ արտահայտելու, իրենց բառացի ասացին` պարոն Քոչարյանը քննությանը խոչընդոտում է նրանով, որ բազմաթիվ հարցազրույցներ է տվել մինչ այսօր:

«Այդտեղ մենք լավ հասկացանք մի պարզ բան, որ այդ հարցազրույցներն անհանգստացնում են մեղադրանքի կողմին, թեպետ որևէ կերպ չեն վերաբերում քրգործին: Այն, որ նրան մտահոգում են որոշ պրոցեսներ, դա շարժառիթներից մեկն է, որ նրան այսօր փորձում են կալանավորել և, փաստորեն, հասան դրան»,- նշեց Ալումյանը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Կիրակին ամենից շատն եմ սիրում շաբաթվա օրերից․ Արմինկայի կիրակնօրյա լուսանկարը
17 Դեկտեմբերի 2018 - 23:55
Հայկական շոու-բիզնեսի ամենագրավիչ ու ոճային շիկահերներից մեկը՝ Արմինկան, ով տևական ժամանակ է, ինչ ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, հաճախ է միկրոբլոգի իր հետևորդներին ներկայացնում նոր լուսանկարներ՝ իր հագեցած առօրյայից, որդու՝ Ալեքսի հետ ժամանցից, հայտնում է կյանքի ու մարդկանց տեսակների մասին իր տեսակետը:
Մայա Պողոսյանը՝ առանց դիմահարդարման
17 Դեկտեմբերի 2018 - 23:52
El ամսագրի գլխավոր խմբագիր Մայա Պողոսյանը ներկայացել է առանց դիմահարդարման։
Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենան մոտ 120 մ գլորվել է ձորը. 6-ամյա երեխան մահացել է, կան տուժածներ
17 Դեկտեմբերի 2018 - 23:45
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 17:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Աղջիկը մերկացել է Վատիկանի կենտրոնական հրապարակում՝ լուսանկարի համար
17 Դեկտեմբերի 2018 - 23:42
Բելգիացի մոդել Մարիսա Պապենը երկրորդ անգամ է ձերբակալվել Վատիկանի սրբավայրերում մերկ լուսանկարվելու համար, հաղորդում է The Sun-ը:
Վրաստանում ձերբակալվել է Սաակաշվիլիի ղեկավարած ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը
17 Դեկտեմբերի 2018 - 23:35
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Կիրկիտաձեն, երկուշաբթի ձերբակալվել է:
Ճարպակալումը որպես անպտղության պատճառ
17 Դեկտեմբերի 2018 - 23:30
Աշխարհում ավելի քան 2,2 միլիարդ մարդ տառապում է ճարպակալմամբ: Այն բացասաբար է ազդում կանանց և տղամարդկանց ռեպրոդուկտիվ ֆունկցիայի վրա:
Ողբերգական ավտովթար Երևանում. կա զոհ
17 Դեկտեմբերի 2018 - 23:26
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Հայտնի են «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների հաղթողները
17 Դեկտեմբերի 2018 - 23:25
Դեկտեմբերի 13-ին տեղի ունեցավ Հանրային հայացք փակ աշխարհին. «Մարդու իրավունքների իրավիճակը փակ հաստատություններում» և «Վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի վիճակը» թեմաներով լրագրողական մրցույթների մրցանակաբաշխությունը, որի ժամանակ հայտարարվեցին հաղթողները:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14351
 
Լրահոս`