Facebook   Twitter
 
ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետի կողմից մոտ 5.5մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետի կողմից մոտ 5.5մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

19 Դեկտեմբերի 2018 - 19:40
Ավարտվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետ Ա Ա.-ն, 2011թ. ապրիլ ամսվա սկզբին իր մտերիմ՝ Լոռու մարզի Մեծավան համայնքի մի բնակչի առաջարկել է ընդունվել աշխատանքի հսկիչ կետում որպես վարորդ, սակայն աշխատանքի չայցելել և վարձատրության հետ առնչություն չունենալ, ինչին վերջինս համաձայնել է և 2011թ. ապրիլի 5-ին սանիտարական կարանտինային նշված կետում նշանակվել որպես վարորդ:

Նշված օրվանից մինչև 2017թ. օգոստոսի 21-ն ընկած ժամանակահատվածում, այդ անձի աշխատանքի չհաճախելու պայմաններում Ա. Ա.-ն յուրաքանչյուր ամիս կազմել և հաստատել է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր, որոնցում կեղծ տեղեկություններ է ներառել այդ անձի կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ:

Բացի այդ, Գոգավան-Պրիվոլնոյե սանիտարական կարանտինային կետի պետն քաղաքացու անունից ստորագրել է հերթական արձակուրդ տրամադրելու և այլ կեղծ դիմումներ, աշխատանքային պայմանագրեր և այլ փաստաթղթեր: Ապա հիշյալ կեղծ փաստաթղթերը ներկայացնելով ՀՀ առողջապահության նախարարություն և անձամբ տնօրինելով նշված անձից ստացած բանկային հաշվեհամարի քարտը՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, բանկոմատներից ստացել և հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5.431.503 ՀՀ դրամ աշխատավարձը, գումարային խրախուսումները և արձակուրդային գումարները:

Ա.Ա.-ին նշված արարքները կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Մինչդատական վարույթի ընթացքում նա կամովին վերականգնել է պետությանը պատճառված վնասը։

2018 թվականի դեկտեմբերի 19-ին նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժին

 
Նմանատիպ նորություններ
Բուքմեյքերական գրասենյակներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. ՔԿ
21 Հունվարի 2019 - 22:25
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Ազատության-Զարյան փողոցների խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ ձերբակալվել է 5 անձ
21 Հունվարի 2019 - 21:53
Երևանի Ազատության պողոտայի և Նաիրի Զարյան փողոցի խաչմերուկում երիտասարդների կողմից մեքենան վնասելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով 5 անձ ձերբակալվել է:
ՊԵԿ-ը դարձյալ պարտվել է դատարանում. 5 մլն դրամը վերադարձվել է առողջարանին
21 Հունվարի 2019 - 21:41
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժել է Պետական եկամուտների կոմիտեի բողոքն ընդդեմ «Արարատ» մոր և մանկան առողջարան ՓԲԸ–ի և անփոփոխ թողել ՀՀ վարչական դատարանի դեռևս 2017 թ. մարտի 13-ին կայացրած վճիռը։
Գազի բալոն է պայթել. կա տուժած
21 Հունվարի 2019 - 21:41
Հունվարի 21-ին, ժամը 15:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Կայք գյուղի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն:
Պետրոս Ղազարյանին կփոխարինի Անժելա Թովմասյանը
21 Հունվարի 2019 - 21:35
hraparak.am գրել էր, որ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանի՝ Հ1 տեղափոխվելուց հետո, հաղորդման նոր վարող են փնտրում եւ տարբեր թեկնածություններ են քննարկվում։ Ամանորից հետո լուրեր տարածվեցին, որ հաղորդաշարը հնարավոր է վարի ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ով մեր հարցին ի պատասխան չէր հերքել փաստը, նշելով, որ հարցը քննարկման փուլում է, ինքը հավանաբար քաղաքական բովանդակությամբ նախագիծ կիրականացնի, ինչի մասին կխոսի առաջիկայում։

Քանյե Ուեսթի անակնկալը լաց լինելու չափ հուզել է Քիմ Քարդաշյանին (Տեսանյութ)
21 Հունվարի 2019 - 21:30
Ռեփեր Քանյե Ուեսթն առաջին անգամ չէ, որ ապացուցում է իր՝ կատարյալ ամուսին լինելը։ Նույնիսկ երեք երեխաների ծնունդից հետո նա շարունակում է փորձել գրավել Քիմ Քարդաշյանի սիրտը։ Ավելի վաղ նա Barbie տիկնիկ է պատվիրել Քիմի համար, որի մասին վերջինս վաղուց էր երազում։ Երեկ Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում անկեղծացել է Քանյերի նոր անակնկալի մասին։

Տավուշի մարզի Կիրանց գյուղի խանութից ծխախոտ էին գողացել. Ժամեր անց գողությունը բացահայտվել էր
21 Հունվարի 2019 - 21:28
Ոստիկանները ժամեր անց բացահայտել են Կիրանց գյուղի խանութից հունվարի 11-ին կատարված գողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից։
«Վալլեքս» խումբը մանրամասներ է հայտնում «Թեղուտ»-ում ստեղծված իրավիճակի մասին
21 Հունվարի 2019 - 21:25
«Վալլեքս» խմբի ընկերությունները լրացուցիչ մանրամասներ են հայտնում «Թեղուտ» ՓԲԸ շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 14773
 
Լրահոս`
Ինչպես է երգչուհի Պոլինա Գագարինան փրկվել «շնաձկան» հարձակումից (Տեսանյութ)
Միջազգային, Մշակույթ, Հասարակություն, Տեսանյութեր