Facebook   Twitter
 
Լոռու առանձին բուժհաստատություններում արձանագրվել են համակարգային կոռուպցիոն դրսեւորումներ. դատախազը դիմել է մարզպետին

Լոռու առանձին բուժհաստատություններում արձանագրվել են համակարգային կոռուպցիոն դրսեւորումներ. դատախազը դիմել է մարզպետին

20 Դեկտեմբերի 2018 - 15:27
Լոռու մարզի դատախազությունում իրականացված՝ 2018թ. ընթացքում մարզի առողջապահության ոլորտում կոռուպցիոն բնույթի քրեական գործերի նախաքննության օրինականության վիճակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ արձանագրվել են համակարգային եւ շարունակական բնույթ կրող կոռուպցիոն դրսեւորումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից:
Որոշ դեպքերում առողջապահական կազմակերպությունների բուժաշխատողները՝ այդ թվում իրավասու պաշտոնատար անձինք, տարբեր շարժառիթներով կեղծել են բուժաշխատողի կողմից վարվող հաշվետվական կամ հաշվառման փաստաթղթեր: Այդ կերպ նրանք ստեղծել են բնակչությանը խորհրդատվական, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերելու, ախտորոշիչ հետազոտությունների եւ բուժական բնույթի այլ ծառայություններ մատուցելու պատրանք՝ երբեմն ոտնձգություն կատարելով պետական բյուջեից նպատակային կարգով տրամադրված միջոցների նկատմամբ: Դրանցում ներառվել են պացիենտի առողջության, բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու, դրան համաձայնություն տալու կամ դրանից հրաժարվելու, ինչպես նաեւ պացիենտի առողջության պահպանման կամ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ անհրաժեշտ բժշկական եւ ոչ բժշկական բնույթի կեղծ տվյալներ:

Առանձին դեպքերում բժշկական փաստաթղթերում կեղծիք կատարելը պայմանավորված է եղել շահադիտական դրդումներով, որի արդյունքում պատշաճ չեն կատարվել պետական բյուջեի միջոցների հաշվին պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների հետ կապված պայմանագրային պարտավորությունները։

Մասնավորապես՝ քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենը 2016թ. հունվարի 25-ից մինչեւ 2017թ. հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում իր մտերիմ անձին պատկանող Ա/Ձ-ի հետ կնքված պայմանագրերով նախատեսված ապրանքներից զգալի չափով մատակարարված չլինելու պայմաններում իր ստորագրությամբ եւ բժշկական կենտրոնի կնիքով հաստատել է այդ ապրանքները հիշյալ ընկերություն մուտքագրվելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ հաշիվ-ապրանքագրեր:

Դրանց հիման վրա Ա/Ձ-ին փոխանցված՝ բժշկական կենտրոնին պատկանող զգալի չափերով գումարը հետագայում անձամբ ստանալով՝ յուրացրել է, ինչից հետո իր ստորագրությամբ վավերացրել է այդ ապրանքներն ընկերության կարիքների համար օգտագործվելու վերաբերյալ կեղծ ֆակտուրաները: Բժշկական կենտրոնի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախաքննության ընթացքում նա կամովին վերականգնել է պատճառված վնասը։ Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Կոռուպցիոն այլ դեպքեր են բացահայտվել նաեւ «Տաշիրի բժշկական կենտրոն»-ում: Մասնավորապես 2018 թվականի նոյեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված եւ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժաշխատակիցներից մեկը հաշմանդամության կարգ տրամադրելու կեղծ հիմքեր ստեղծելու նպատակով մի քաղաքացու հիվանդության պատմագրում ներառել է վերջինիս կողմից կոնկրետ օրը նույն հիվանդանոցում համապատասխան հետազոտություններ անցնելու վերաբերյալ կեղծ տեղեկություններ: Մինչդեռ պարզվել է, որ քաղաքացին տվյալ օրը բժշկական կենտրոն չի այցելել եւ որեւէ հետազոտություն չի անցել։

Նույն բժշկական կենտրոնում արձանագրված կոռուպցիոն բնույթի մեկ այլ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով ձեռք բերված առերեւույթ փաստական տվյալներով պարզվել է, որ «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրենը պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստացող անձանց վերաբերյալ հիվանդության պատմագրերում կեղծ տեղեկություններ ներառելու միջոցով կազմել է հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ծավալների հաշվառման տեղեկանքներ, որոնք խաբեությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու միասնական դիտավորությամբ ներկայացրել է վճարման:

Արդյունքում պետության կողմից երաշխավորված եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով պետական բյուջեից հիշյալ կազմակերպությանն անհիմն փոխանցվել է խոշոր չափերի գումար։ Բացի այդ պարզվել է, որ բժշկական կենտրոնի 2 աշխատակից հիվանդանոցային բուժօգնության եւ սպասարկման ծավալների հաշվառման տեղեկանքներում ներառել են բուժվող հիվանդների բուժօգնություն ստանալու ժամկետների վերաբերյալ կեղծ տեղեկություններ, որոնք ներկայացրել են տնօրենի հաստատմանը։

Նյութերի նախապատրաստման ընթացքում վերջինս կամովին հատուցել է պետությանը պատճառված վնասը։ 2018թ. նոյեմբերի 29-ին, «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի կիրառմամբ, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին` հաստատված համարելով բժշկական կենտրոնի նախկին տնօրենի կողմից խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու, երկու աշխատակիցների կողմից պաշտոնական փաստաթուղթ կեղծելու հանգամանքները։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել մարզպետ Ա. Ղուկասյանին՝ Լոռու մարզպետարանի ենթակայությամբ գործող բժշկական հաստատություններում հետագայում նմանատիպ երեւույթները բացառելու նպատակով պարզել դրանց պատճառները, նպաստող հանգամանքները եւ քննարկել մեղավոր պաշտոնատար անձանց կարգապահական ներգործության ենթարկելու, նրանց հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:

HayNews.am
 
Նմանատիպ նորություններ
Երևանի կենտրոնում 29–ամյա երիտասարդ է սպանվել
19 Մարտի 2019 - 21:43
Երեւանի կենտրոնում քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել։
Գյումրիում, Անիում և Արթիկում տեսաձայնագրող սարքեր են տեղադրվել՝ բնակարանային գողության դեմ պայքարի համատեքստում. Դատախազություն
19 Մարտի 2019 - 21:31
Ինչպես արդեն տեղեկացվել է, այս տարվա փետրվարի վերջին ՀՀ դատախազության կոլեգիայի նիստում քննարկվել է հանրապետության տարածքում բնակարանային գողությունների դեպքերի աճի և այս հանցագործության բացահայտման արդյունավետության նվազման անհանգստացնող միտումների, դրանց պատճառների խնդիրը:
Փարիզի հասարակական տրանսպորտը գրեթե ամբողջությամբ անվճար կդառնա
19 Մարտի 2019 - 21:25
2019 թվականի սեպտեմբերի 1-ից Փարիզում նոր արտոնություններ կսկսեն գործել հասարակական տրանսպորտից օգտվողների համար:
Երկնքում բացված առեղծվածային «խոռոչը» վախեցրել է ԱՄԷ-ի բնակչներին
19 Մարտի 2019 - 21:16
ԱՄԷ-ի Էլ-Այն քաղաքի բնակիչները մթնոլորտային տարօրինակ երևույթի են ականատես եղել։ Երկնքում անշարժ շրջանակ է գոյացել, որ շրջապատող ամպերից տարբերվում է մուգ գույնով։
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ելենա Վարդանովային և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
19 Մարտի 2019 - 21:11
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Ելենա Վարդանովային և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ գործընկերներին ներկայացրել է Կառավարության առանջնայնությունները
19 Մարտի 2019 - 21:01
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության արևելյան հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հրապարակվել է Կամչատկայի մոտակայքում տեղի ունեցած երկնաքարի պայթյունը պատկերող տեսանյութը
19 Մարտի 2019 - 20:24
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է երկնաքարի պայթյունը, որը տեղի էր ունեցել Բերինգի ծովի օդային տարածքում՝ Կամչատկա թերակղզու ափամերձ շրջանում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Կապանցի 31–ամյա կինն ու տղամարդը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով խոշոր գումարներ են հափշտակել. ՔԿ
19 Մարտի 2019 - 20:20
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություններ կատարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Վարչապետը և ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը քննարկել են Արենի համայնքում կառուցվող հյուրանոցային համալիրի ներդրումային ծրագիրը
19 Մարտի 2019 - 20:14
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար և ճանաչված դիզայներ Ջեյմս Թուֆենկյանին:
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 15589
 
Լրահոս`
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ԵՄ-ն ԱՄՆ-ին մեղադրում է եսասիրության մեջ
Միջազգային, Հասարակություն, Քաղաքական
 
Bentley-ն 5 կոլեկցիոն Bentayga կթողարկի (Տեսանյութ)
Հասարակություն, Տեսանյութեր